Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ ՎԻՃԿՈՄԻ ՖԵՅՔ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՄԵՋ

13/03/2020
- 13 Մարտի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Անդրադառնալով այս տարվա առաջինՙ հունվար ամսվա սոցիալ-տնտեսական ցուցանիշներին, վարչապետ Փաշինյանը շտապեց գրառում կատարել, հայտարարելով, որ «փայլուն տնտեսական տարի ենք սկսել», «տարին սկսում ենք բարձր տնտեսական նոտայով»: Հիշեցնենք, որ մինչ այդ նա արդեն հայտարարել էր այս տարին 8-9 տոկոս տնտեսական աճ ապահովելու մասին, փաստորեն ուղղորդելով վիճակագրական կոմիտեին:

Համոզվելու համար, որ հունվար ամսվա ցուցանիշները պայմանավորված են թվային մանիպուլյացիաներով եւ աղավաղումներով, տնտեսության զարգացման համար որեւէ արժեք չհանդիսացող ճյուղի ծավալների ավելացմամբ, միջազգային շուկայում մետաղների նպաստավոր գներով, անդրադառնանք այդ տվյալներին: Ի դեպ, ընդգծենք նաեւ, որ նման կարճ ժամանակահատվածիՙ միայն մեկ ամսվա տվյալներով «բարձր նոտաների» մասին եզրակացություններ անելը նույնպես սխալ է:

Բարձր տնտեսական աճի հրահանգը անշեղորեն կատարվել է

Եվ այսպես, անշեղորեն կատարվել է 8-9 տոկոս տնտեսական աճ «ունենալու» պահանջըՙ հունվարին տնտեսական ակտիվության աճը, ըստ վիճկոմիՙ ճիշտ 8,9 տոկոս է: Նիկոլ Փաշինյանի համար այս պահի կարեւորագույնՙ ապրիլի 5-ի հանրաքվեից առաջ սա թերեւս հրատապ պահանջ էր, քանի որ անհրաժեշտ է լինելու մարդկանց հավաստիացնել, որ տնտեսությունը զարգանում է եւ նրանց ներշնչել, որ իրենք արդեն լավ են ապրում:

Նախՙ տեղեկացնենք, որ գյուղատնտեսության ցուցանիշները հրապարակված չեն: 2018 թ.-ի կեսերից «թավշյա հեղափոխության» տրամաբանությունը որոշեց, որ դրանք հրապարակվելու են միայն եռամսյակային պարբերականությամբՙ «պայմանավորված գյուղատնտեսական արտադրանքի արտադրության սեզոնայնությամբ եւ բնակլիմայական ոչ կայուն պայմաններից կախված ամսական արտադրության տատանողականության համահարթեցման անհրաժեշտությամբ»: Անշուշտ, քննադատության չդիմացող «փաստարկ» է: Ամեն դեպքում ընդգծենք, որ գյուղատնտեսությունը, որն ընդգրկում է ամենամեծաթիվ բնակչությունը, անկման մեջ է: 2018 թ.-ի առաջին եռամսյակում այն սկսել էր դուրս գալ անկումից եւ աճ արձանագրել, բայց գյուղատնտեսությունը որպես առաջնահերթություն հռչակած նոր իշխանության ժամանակ այն կրկին ընկղմվեց ավելի խորը անկման մեջ:

Արդյունաբերությունում աճը հունվարին կազմել է 13,4 տոկոս: Սակայն, հիշեցնենք, որ դա տեղի է ունեցել անցյալ տարվա հունվարին արդյունաբերության 0,4 տոկոս անկման ֆոնին: Բացի դրանից, դա տեղի է ունեցել հիմնականում հանքարդյունաբերության շնորհիվ: Հիշեցնենք, որ վարչապետը սխալ էր համարում ընդերքի հաշվին տնտեսության զարգացումը եւ հայտարարում էր, որ հանքարդյունաբերությունը մեր տնտեսության համար ապագա չի: Սակայն այսօր, այդ նույն հանքարդյունաբերության շնորհիվ «փայլուն» ցուցանիշների մասին է հայտարարում:

Շինարարությունում, ըստ վիճկոմիտեի, արձանագրվել է 7,7 տոկոս աճ: Անցած տարվա հունվարին այստեղ աճը 22,1 տոկոս էր, իսկ տարեվերջում դժվարությամբ հասցվեց 4,6 տոկոսիՙ դեկտեմբերին 8,5 տոկոս աճ ցույց տալու շնորհիվ: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ մենք կանգնած ենք «շինարարական բումի» շեմին: Դա տեղի չունեցավ եւ հիմա էլ տեղի չի ունենում :

Տնտեսության ամենամեծ ծավալներ ունեցող ճյուղըՙ առեւտրի շրջանառությունում 10,3 տոկոս աճ է նշված: Այս ճյուղը դարձել է աճպարարությունների գլխավոր ուղղությունը, որտեղ «ավանսով» բարձր աճ է ցույց տրվում, հետոՙ մոտեցվում իրականությանը: Մասնավորպես, անցյալ եւ նախանցյալ տարի արդյունաբերությունում եւ ներմուծման մեջ արձանագրվող անկման պարագայում առեւտրում ընդհուպ 20 տոկոսի հասնող աճ էր ցույց տրվում: Արդյունաբերության եւ ներմուծման մեջ երբ սկսվեց աճ արձանագրել, առեւտրի աճը սկսեց նվազել: Չխոսենք այն մասին, որ վերջին մեկուկես տարում առեւտրի բոլոր ուղղություններում տնտեսվարողները շրջանառության նվազում են արձանագրում, իսկ վիճկոմը հայտարարում է աճի մասին:

Ծառայությունների ոլորտում աճը 13,2 տոկոս է, որը խաղային բիզնեսի շնորհիվ է տեղի ունենում: Այստեղ չի ստեղծվում հավելյալ արժեք: Ընդհակառակըՙ կլանվում են մարդկանց գումարները: Ի դեպ, հենց 2018 թ.-ի կեսերից սկսվեց բուքմեյքերական ընկերություններում խաղադրույքների ծավալների աճըՙ լավագույնս արտացոլելով մեր սոցիալ-տնտեսական կացությունը:

Ո՞ւմ աշխատավարձերն ու պարգեւատրումներն են կտրուկ ավելացել

Հունվարին գնաճը կազմել էր 0,2 տոկոս, իսկ միջին աշխատավարձը աճել 5,9 տոկոսով: Անտեղյակ մարդուն սա կարող է լավ արդյունք թվալ, բայց …

Նման ցածր գնաճի պարագայում 8,9 տոկոս տնտեսական աճը մեղմ ասած հնարավոր չէ: Եթե նման տնտեսական աճ լիներ, ապա զուգահեռաբար պետք է ավելանար բնակչության գնողունակությունը, հետեւաբար եւ ավելի բարձր գնաճ արձանագրվեր: Դա տեղի չի ունեցել: Ընդհակառակը, օրինակՙ փետրվարին էլ գնանկում է արձանագրվել: Մենք ունեցել ենք նախադեպՙ 2016 թ.-ին, երբ 1,4 տոկոս գնանկում էր եղելՙ իսկ տնտեսական աճը համապատասխանաբար կազմել էր 0,2 տոկոս: Սա է իրականությանը մոտ իրավիճակը:

Միջին ամսական աշխատավարձի մասին: Պետական հատվածում աշխատավարձն ավելի բարձր աճ է ունեցելՙ 8,6 տոկոս, քան մասնավորումՙ 3,8 տոկոս: Արդյունքում, միջին աշխատավարձի աճը կազմել է 5,9 տոկոս:

Դա փաստում է, որ տնտեսության մեջ զարգացումները համեստ են, սակայն դա չի խանգարում պետական հատվածում կտրուկ բարձրացնել աշխատավարձերն ու պարգեւավճարները: Ավելի կոնկրետՙ պետական հատվածում աշխատավարձերի աճը պայմանավորված է նախարարների, փոխնախարարների, աշխատակազմի ղեկավարների, մարզպետների եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների աշխատավարձերի կտրուկ բարձրացմամբՙ 900 հազարից մինչեւ 1,5 մլն դրամ: Դրան էլ ավելացրած ամենամսյա աստղաբաշխական պարգեւատրումները:

Դարձյալ հիշեցնենք, որ մեծ դժգոհություն առաջացրած այս երեույթը «թավշյա հեղափոխության» ծնունդ է եւ փաստացի հանդիսանում է պետական բյուջեի «օրենքով» թալան: Այն, որ վարչապետ Փաշինյանը դրական է համարել նախարարների եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին նման բարձր գումարներ տալը, վկայում է, որ խոսք անգամ չի կարող լինել նրա անտեղյակ կամ սխալ զեկուցված լինելու մասին :

Արտահանման աճՙ դարձյալ «փրկության է հասել» հանքարդյունաբերությունը

Իր գրառման մեջ վարչապետը նշել էր նաեւ արտահանման 20,4 տոկոսով աճ: Գումարային առումով դա մոտ 29 մլն դոլարով ավելի է, քան անցյալ տարվա հունվարին: Եվ դարձյալ «փրկության է հասել» հանքարդյունաբերությունը: Բանն այն է, որ հանքահումքային արտադրանքն այս տարվա հունվարին անցած տարվա հունվարից ավելի է եղել մոտ 19-20 մլն դոլարով, իսկ ոչ թանկարժեք մետաղներինըՙ մոտ 10 մլն դոլարով: Սա է այն 29-30 մլն դոլարով աճը, որ արտահանման մեջ արձանագրել է վիճկոմը:

Շեշտենք նաեւ, որ մշակող արդյունաբերության արտահանման ծավալները ցավոք նվազել են: Խոսքը երեք խոշոր ենթաճյուղերիՙ պատրաստի սննդի արտադրանքի, մանածագործական իրերի (հագուստ) եւ թանկարժեք ու կիսաթանկարժեք իրերի եւ մետաղների արտահանումի նվազման մասին է:

Եթե հաշվի առնենք, որ այս տարի բացակայում է անցյալ տարվա տնտեսական ակտիվության գլխավոր նպաստող գործոնըՙ ավտոմեքենաների զանգվածային ներմուծումը, իսկ տնտեսական քաղաքականություն ոչ միայն գոյություն չունի, այլ դեռ մի բան էլ պարբերաբար քաղաքական ցնցումների մեջ ենք գտնվում, ակնհայտ է, որ այս տարեկան տնտեսական աճը շատ ավելի փոքր է լինելու: Բարձր աճ հնարավոր կլինի միայն վիճակագրական կոմիտեի մոտ, բայց դա կլինի իրականության ֆեյք արտացոլումը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔԱՄԻ ՑԱՆՈՂԸ ՀՈՂՄ ԿՀՆՁԻ

Հաջորդ գրառումը

ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԼՈՒԾԱՐՈՒՄՈՎՙ ԿԼՈՒԾԱՐՎԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԼՈՒԾԱՐՈՒՄՈՎՙ ԿԼՈՒԾԱՐՎԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական