Ուրբաթ, Հոկտեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԸՆԿՆՈՒՄ ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ԵՎ Ի՞ՆՉ ՀԵՏԵՎԱՆՔ ԿՈՒՆԵՆԱՆ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

20/03/2020
- 13 Մարտի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ.

2020թ. մարտի 9-ը աշխարհի նավթի բորսաները օրն սկսեցին այդ հումքի գնի աննախադեպ անկմամբ: Հում նավթի գինը մի քանի ժամվա ընթացքում կորցրեց իր «քաշի» 30 տոկոսը, հասնելով նվազգույն 30 դոլարի մեկ բարելի դիմաց:

Վերջին անգամ նավթը այսպես գնի էր եղել մոտ 4 տարի առաջ, 2016թ. փետրվարին, երբ նույնիսկ մի պահ այն հասավ աննախադեպ 26 դոլարի մեկ բարելի դիմաց: Իսկ նմանատիպ կտրուկ անկում մեկ օրվա ընթացքում եղել էր հեռավոր 1991թ., Ծոցի առաջին պատերազմի օրերին:

Հիշեցնենք, որ դեռ երկու ամիս առաջ նավթի գինը մոտ 60 դոլար էր, սակայն վերջին ամիսներին հստակ կերպով նկատվում էր այդ հումքի անկման միտումները, ինչը մեծ արագություն հավաքեց այն պահին, երբ պարզ դարձով, որ ՕՊԵԿ անդամ պետությունները Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ չկարողացան համաձայնության գալ Ռուսաստանի հետ, որն իր հերթին ներկայացնում է ոչ-ՕՊԵԿ անդամ տաս պետության շահեր:

Ինչեւէ, տեղի ունեցածը երկար ժամանակ ընթացող քաղաքական ու տնտեսական զարգացումների հետեւանք էր, հատկապես այն անորոշությունների, որոնք կային նավթի շուկայում: Հիշեցնենք, որ նավթի շուկայում գինը համամետաբար ընդունելի սահմաններում պահպանելու համար, արդյունահանող պետությունները փորձում են համաձայնության գալ միմյանց հետ կրճատելու համար այդ հումքի արդյունահանման ծավալները:

ՕՊԵԿ-ը (Նավթ արտահանող պետությունների կազմակերպությունը) ժամանակին ստեղծվել էր նավթի գնագոյացման մեխանիզմները վերահսկելու համար, մասնավորապես վերջիններս քվոտավորել էին նավթի արդյունահանման ծավալները եւ ժամանակ առ ժամանակ որոշում ընդունում կրճատել այնՙ շուկան կարգավորելու համար: Արդյունահանման ծավալների կրճատումը հանգեցնում էր առաջարկի նվազմանը, ինչը իր հերթին նպաստում էր գնի բարձրացմանը:

Սակայն, այս մեխանիզմը աշխատում էր, երբ ՕՊԵԿ-ը բացարձակ առավելություն ուներ նավթի շուկայում եւ վերահսկում էր դրա 70 տոկոսը: Ներկայումս իրավիճակը այլ է, ՕՊԵԿ անդամ պետությունների մասնաբաժինը նավթի շուկայում կրճատվել է հասնելով ընդամենը 40 տոկոսի:

Այսինքն ներկայումս ՕՊԵԿ-ը միայնակ այլեւս չի կարող նավթի գին թելադրել եւ ստիպված է նստել բանակցությունների սեղանին Ռուսաստանի եւ ոչ-ՕՊԵԿ անդամ այլ պետությունների հետ: Այդ բանակցություններում կողմերը փորձում են հասնել համաձայնության նավթի քվոտավորված կրճատում իրականացնել, ինչը կնպաստի գնի կայունացմանը:

Վերջին բանակցությունների նպատակն էր նավթի արդյունահանումը կրճատել օրական մոտ 1,6 միլիոն բարելով, սակայն դրանք ձախողվեցին: Հիշեցնենք, որ նավթի օրական պահանջարկը աշխարհում կազմում է մոտ 80 միլիոն բարել: Նավթային շուկայում կամաց-կամաց հասունացող ճգնաժամը սրընթաց արագություն հավաքեց սկսված կորոնովիրուս կոչվող հիվանդության տարածմամբ:

Այդ վարակի տարածման հետեւանքով Չինաստանի տնտեսությունը փաստացի կանգ առավ, իսկ այդ երկիրը նավթի սպառման ծավալներով երկրորդն է աշխարհում: Չինաստանի շուկան նաեւ ամենահեռանկարայինն է, քանի որ այն կայուն կերպով աճում է, տարեկան մոտ 4 տոկոս, հետեւաբար պայքարը այդ շուկայի համար դառնում է ավելի կատաղի:

Հիշեցնենք նաեւ, որ այդ շուկայի ամենամեծ խաղացողները Ռուսաստանը եւ Սաուդյան Արաբիան են, որոնք ցանկանում են ոչ միայն պահպանել իրենց մասնաբաժինը այնտեղ, այլեւ ընդլայնել այն: Շատ մասնագետների կարծիքով ներկա գնանկումը խաղից դուրս կբերի նավթի մանր արտադրողներինՙ շուկայում թողնելով միայն մեծերին, տվյալ դեպքում սաուդներին եւ ռուսներին:

Սա նաեւ հնարավորություն կտա վերջիններիս ընդլայնել իրենց մասնաբաժինը չինական շուկայում, այնտեղից դուրս մղելու մանրերին: Այսպիսով, նավթի շուկայում տեղի է ունենում պայքար, որից առաջին հերթին կտուժեն փոքր արտադրողները, որոնց շուկաները կգրավվեն ավելի խոշորների կողմից:

Նշենք, որ նմանատիպ մանր արտադրողներից է նաեւ Ադրբեջանը, որի համար նավթի այս գնանկումը հատկապես ցավալի կլինի, քանի որ վերջինս դեռ ուշքի չէր եկել 2014-16թթ. նավթի գնի նվազումից: Սակայն, հիշեցնենք նաեւ, որ նավթի նմանատիպ նվազումը Ադրբեջանի պես պետություններում առաջացնում է սոցիալ-տնտեսական խնդիրներՙ բնակչության աղքատացում, աշխատատեղերի կրճատում, ազգային արժույթի արժեզրկում:

Նման խնդիրների պայմաններում Ադրբեջանը, բացառված չէ, որ 2016թ օրինակով փորձի սրել սահմանային իրավիճակըՙ դժգոհությունը հակահայ «հունով» տանելու համար: Սա զարգացման սցենարներից մեկն է, որը կարող է կրկնվել, եւ այն պետք է հայտնվի Հայաստանի համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում:

Բացի սահմանային հնարավոր սրումից, այս իրավիճակը կազդի նաեւ ՀՀ-ի ԱՀ-ի տնտեսությունների վրա: Մասնավորապես Ռուսաստանի տնտեսության նահանջը, ռուսական ռուբլու անկումը այսպես թե այնպես ազդում է նաեւ մեր վրա:

Հայաստանը տարեկան մինչեւ մեկ միլիարդ դոլարի տրանսֆերներ է ստանում Ռուսաստանից, հետեւաբար դրանց հնարավոր նվազումը բացասաբար կազդի մեր տնտեսության վրա: Ռուսական արժույթի անկումն իր հերթին բացասաբար կազդի Հայաստանից դեպի այդ շուկա արտահանման ծավալների վրա:

Հայկական ապրանքները ռուսական ռուբլու արժեզրկման հետեւանքով կթանկանան եւ կդառնան ոչ մրցունակ, հետեւաբար արտահանման ծավալների նվազումը կբերի աշխատատեղերի կրճատմանը, ապրանքաշրջանառության փոքրացմանը եւայլն: Սա նույնպես մի իրավիճակ է, որը պետք է նախօրոք նախանշվի, վերլուծվի եւ տրվեն համապատասխան լուծումներ ՀՀ կառավարության կողմից:

Սրան եթե ավելացնենք կորոնավիրուսի հետեւանքով տուրիզմի նվազումը, մասնավորապես մարտին Իրանից զբոսաշրջիկների այցի էական կրճատումը եւ ապրիլից գազի գնի հնարավոր թանկացումը, ապա, ցավոք սրտի, պարզ է դառնում, որ ծանր տնտեսական տարի է սպասվում: Իրավիճակը էլ ավելի է խորանում, երբ տեսնում ենք, որ նավթի գնի անկմանը զուգահեռ նվազում է նաեւ մետաղներիՙ մասնավորապես պղնձի եւ մոլիբդենի գները, իսկ գաղտնիք չէ, որ Հայաստանը այդ ապրանքատեսակների բավական խոշոր արտահանող է:

Այսպիսով, նավթի գնանկումը շղթայական ռեակցիայով հանգեցնելու է այլ ապրանքների ու ծառայությունների գների նվազմանը: Էներգակիրների արտահանումի ծավալներից ու դրա գներից է կախված տարածաշրջանի շատ պետությունների ապագան:

Հետեւաբար կարող ենք փաստել, որ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական եւ թե՛ նույնիսկ ռազմաքաղաքական զարգացումների առումով բավականին բարդ ժամանակաշրջան է սպասվում տարածաշրջանում: Նավթի գնանկումը այսպես թե այնպես ազդում է մեր բոլոր հարեւանների ու առաջին հերթին այդ հումքը արտահանող պետություններիՙ Իրանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի վրա:

Այս իրավիճակն էլ իր հերթին սրում ռազմաքաղաքական դինամիկան տարածաշրջանում, հանգեցնում է նոր ռիսկերի Արցախյան հիմնահարցի շուրջ, բերում է տնտեսական ու սոցիալ-տնտեսական անկայունություն եւայլն: Ամբողջ խնդիրն այն է, թե ինչքանով ենք մենք պատրաստ հասկանալ, գնահատել, վերլուծել ու, որ կարեւորն է, դիմակայել այս մարտահրավերներին: Հիշեցնենք, որ այս նույն ժամանակ ամբողջ կառավարությունը ժողվարչապետի գլխավորությամբ զբաղված է բուկլետներ բաժանելով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՁՈՆՙ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ Տ.Գ.Թ. ՍԵՐԳՈ ԱՌԱՔԵԼԻ ՆԱԶԻՆՅԱՆԻՆ

Հաջորդ գրառումը

ԱՊՐԻԼԻ 6-Ը ՎԱՐԴԳԵՍ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՊՐԻԼԻ 6-Ը ՎԱՐԴԳԵՍ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Իսրայելն իր զորքերը դուրս է բերում Գազայից

10/10/2025

Իսրայելի բանակը նախատեսում է մինչև կեսօր ավարտել զորքերի դուրսբերման գործընթացը Գազայից։  The Times of Israel-ը և Al Arabiya-ն հաղորդում են,...

ԿարդալDetails

Ալիևն առաջարկել է Բերձորը հռչակել ՀԱՊԿ մշակութային քաղաք՝ ներկայացնելով «այդ հին ադրբեջանական հողի պատմությունն ու մշակութային ժառանգությունը

10/10/2025

ԱԱԾ-ի, ՀՔԾ-ի, հարկային մարմինների «ստուգումները» դառնալու են քաղաքական ահաբեկման ձև՝ կաթվածահար անելու ցանկացած նախաձեռնություն, որը դուրս է իշխանության վերահսկողությունից

10/10/2025

Մենք չենք կռվում իշխանության համար, այլ պայքարում ենք ազգի և պետության ապագայի համար․ Դավիթ Անանյան

10/10/2025

Տեսանյութ. Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը

10/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական