Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴԱՋՎԱԾՔ. ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞ ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԻՋՈՑ

06/03/2020
- 06 Մարտի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դաջվածք կրելը վաղուց արդեն դադարել է լինել միայն ծովահենների, բանտարկյալների, ստրուկների կամ ուխտավորների մենաշնորհը եւ նախասիրությունը: Մարմինը դաջվածքներով զարդարելու ավանդույթը մեզ է հասել դեռեւս վաղ ժամանակաշրջաններից: Սակայն եթե այն ժամանակ ամեն մարդու հասանելի չէր դաջվածք ունենալը, ապա ներկա ժամանակներում դաջվածք կարող են ունենալ բոլորըՙանկախ սեռից, տարիքից ու մասնագիտությունից: Կան մարդիկ, որոնք դաջվածքների են դիմում կյանքում պատահածը մարմնի վրա վառ պահելու նպատակով: Շատերի համար դաջվածքը պարզապես գեղեցկություն է, ոմանց համար հաճույքի տարերք, որոշների համարՙ թրենդ կամ հոբբի, ուրինշների համար էլ ինքնաարտահայտման եւ ինքնահաստատման ձեւ: Հայաստանում եւս դաջվածքների օգնությամբ մարմնի տեսքը ձեւափոխելը գնալով ավելի մեծ տարածում է գտնում եւ ոչ միայն արական, այլեւ իգական սեռի ներկայացուցիչների շրջանում:

Եթե մեր հասարակության համար արդեն վաղուց տղամարդկանց վրա դաջվածք տեսնելը դարձել է սովորական եւ ընկալելի երեւույթ, ապա կանանց դեպքում այն դեռեւս այդքան էլ դրական չի ընկալվում: Շատերի կարծիքով կնոջ դաջվածք ունենալը խոսում է նրա ազատամիտ լինելու կամ վատ վարքագիծ ունենալու մասին: Սակայն այս փաստը ամենեւին էլ չի խանգարում մեզ հանդիպել մեր հայրենակից շատ կանանց կամ աղջիկների որոնք ոչ միայն ունեն դաջվածքներ, այլեւ չեն թաքցնում դրանց առկայությունը իրենց մարմնի վրաՙ չվախենալով մեկնաբանություններից կամ քննադատություններից:

Կանայք իրենց մարմնի վրա դաջվածքներ անում են հիմնականում միայն էսթետիկայից ելնելով, փոխարենը տղամարդիկ դաջվածքներ անում են դրանց հիմքում ընկած իմաստը եւ ասելիքը արտահայտելու համար, քանզի ամեն պատկեր ունի իր հստակ բացատրությունը եւ միտքը:

Հասկանալու համար, թե ինչու են մարդիկ դաջվածքներ անում եւ որն է դրա հիմնական շարժառիթը, զրուցեցինք մեր համաքաղաքացիներից երկուսի հետ:

Մեր զրուցակից 18-ամյա Էրիկը , որն իր մարմնի վրա ունի 2 դաջվածք, նշեց, որ դաջվածքներ է արել «թրենդային» լինելու եւ շրջապատից տարբերվելու համար. «Առաջին դաջվածքս արել եմ 16 տարեկանում: Մարմնիս վրա դաջեցի գայլի պատկեր, առանց իմանալու դրա նշանակությունը: Այնուհետեւ երբ տեղեկացա, որ գայլը միայնության եւ ագրեսիայի մարմնացումն է, հասկացա, որ այն չի համապատասխանում իմ տեսակին: Այդ դեպքը ինձ համար դաս եղավ, որ դաջվածքը անելուց առաջ պետք է իմանաս դրա նշանակությունը: 2-րդ դաջվածքս ձեռքիս փշոտ վարդն է: Դա ունի իր հստակ ասելիքը, այսինքն այն, որ ես մեծացել եմ առանց հոր: Սկզբում ինձ թվում էր, որ դաջվածքները օգնում են ինձ տարբերվել շրջապատիցս: Այնուհետեւ երբ ժամանակի ընթացքում դրանք սկսեցին կրել սովորական բնույթՙ կորցնելով իրենց այժմեականությունը, հասկացա, որ դաջվածքների օգնությանը դիմելը շրջապատից տարբերվելու լավագույն միջոցը չէ: Այն միայն ինքնաարտահայտման մի ձեւ է»:

22-ամյա Լյուսին , որը նույնպես իր մարմինը պատել է դաջվածքներով, մեզ հետ զրույցում փաստեց, որ չի վախենում շրջապատի մեծասմասնության քննադատություններից. «Ես դաջվածքներ արել եմ առաջին հերթին մարմինս գեղեցկացնելու համար: Իմ կարծիքով դրանք տարբերվող են դարձնում ինձ: Երբեւիցե չեմ վախեցել հասարակության կամ իմ շրջապատի քննադատություններից: Իմ ընտանիքի անդամները արդեն սովորել են ինձ տեսնել դաջվածքներով եւ համակերպվել դրան: Ինձ հաճույք են պատճառում մարմնիս վրա առկա դաջվածքները եւ կարելի է ասել , որ ես կախվածություն ունեմ նրանցից: Ես ցանկանում էի առանձնանալ իմ շրջապատից յուրատեսակ արտաքին ունենալու հաշվին: Շատ աղջիկներ կամ կանայք դիմում են դաջվածքների օգնությանը, որպեսզի թաքցնեն իրենց մարմնի վրա առկա սպիերը կամ մաշկի անհարթությունները: Սակայն ինձ համար դրանք միմիայն գեղեցկության մասն են համարվում: Պետք է գիտակցել, որ դաջվածքը դա նորաձեւություն է»:

Հասարակության կողմից դաջվածքների ընկալման մասին, այսպիսով, լսեցինք հակասական կարծիքներ: Որոշ մարդկանց կարծիքով այն պետք է ընկալել համապատասխան կերպովՙորպես թրենդ, նորաձեւություն կամ տարբերվելու միջոց: Իսկ շատերի պնդմամբ էլ դաջվածքը անիմաստ, աննպատակային երեւույթ է, մարմինը գեղեցկացնելու համար կան ավելի լավ մեթոդներ, օրինակՙ սպորտով զբաղվելը, իսկ ինքնաարտահայտման համար դաջվածքներ անելուց ավելի լավ տարբերակ է գրելը: Շատ էին մասնավորապես այն կարծիքները, որ հայ կնոջ կերպարին սազական չեն մարմնի վրայի նկարազարդումները կամ գրվածքները: Չնայած սրան , պետք է հասկանալ, որ դաջվածքները չեն կարող չափորոշիչ հանդիսանալ մարդուն որակավորելու կամ անվանարկելու համար:

Ի վերջոՙ դաջվածքը նորաձեւություն է, թե՞ ինքնահաստատման միջոց: Այս հարցը չունի իր հստակ պատասխանը, ընկալումները տարբեր են, մոդան շարունակ է փոխվում, հասարակությունըՙ նույնպես:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԱՆԻ ՁԵԶ

Հաջորդ գրառումը

ԿՈՄԻՏԱՍԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐՆ ԻՍՊԱՆԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐՈՒՄ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԿՈՄԻՏԱՍԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐՆ ԻՍՊԱՆԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐՈՒՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Ձեռքերս, ոտքերս էլ կանդալեցին, լայն սկոչով բերանս կապեցին, քացիներով սկսեցին հարվածել, հետո մի ոստիկան ասեց՝ «Մեռավ, մնաց վրեքներս, չխփեք». տուժող անձ

12/05/2025

Ոստիկանությունում բռնության ենթարկված քաղաքացի Սերգեյ Աբրահամյանն այսօր մանրամասներ ներկայացրեց իր հետ կատարված դեպքից։ Նա պատմեց, որ համապատասխան ծանուցում ստանալուց հետո...

ԿարդալDetails

Ինչպե՞ս է լինում, որ Աննա Հակոբյանի հիմնադրամը և Հ1-ի ամերիկյան մասնաճյուղը գրանցված են նույն հասցեում. Ռոբերտ Մարգարյան

12/05/2025

ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է այց, տեղի է ունեցել առանձնազրույց Լիլիթ Աղեկյանի հետ

12/05/2025

Գլխավոր դատախազությունները պահանջում է Քոչարյաններից 8 կետով բռնագանձել…

12/05/2025

Նախկինների դեմ իբր պայքարող իշխանությունը ձեզանից քերել է համարյա նույն գումարը, ընդ որում՝ արագ և կանխիկ. տնտեսագետ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական