Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՐԱԾ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՍ

28/02/2020
- 28 Փետրվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ճիշտ այն օրը, երբ Երեւանում ջուխտ նախագահների ջուխտակ դատավարությունն էր ընթանում, Բաքվում Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների մամլո ասուլիսն էր տեղի ունենում: Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիեւը խոսում էին քիչ առաջ իրենց միջեւ ստորագրված 14 պայմանագրերի, էներգակիրների մատակարարման նոր ծավալների, 2023-ին երկկողմանի առեւտուրը այժմյան 2 մլրդ դոլարից 15 մլրդ-ի հասցնելու, թուրքական երկաթուղին Նախիջեւանով մեկ երկարելու, Բաքու-Թբիլիսի-Կարս 826 կիլոմետրանոց երկաթուղին զարգացնելու եւ օգտագործումը ազատականացնելու մասին: Մինչդեռ իրականության զգացողությունը վաղուց կորցրած մեր երկրում, պետական կառույցներ ու մամուլ, շարունակում էին զբաղվել անվերջանալի դատավարություններով, ապրիլի 5-ի հանրաքվեի համար դրամահավաք կազմակերպելով, պարգեւավճարների ծավալների վրա զարմանալով, մեղադրանքներով ու փոխադարձ մեղադրանքներով: Միայն մեկ ակնթարթ հասարակության ուշադրությանը ներկայացվեց Էրդողանի ուշագրավ հայտարարությունը Արցախի մասին, այն էլՙ աղճատ թարգմանությամբ: Մերոնք այն թարգմանեցինՙ «Ղարաբաղի հարցը նաեւ Թուրքիայի հարցն է», մինչդեռ Թուրքիայի նախագահն իրականում ասել էրՙ «Ղարաբաղը որքան մերՙ նույնքան էլ Ադրբեջանի խնդիրն է» («Karabakh as much our issue as Azerbaijan՛s»):

Մի քանի ամիս առաջ, երբ հեռուստատեսությամբ հայտարարում էի, թե Արցախը Թուրքիայի համար ավելի կարեւոր հարց է, քան Ադրբեջանի, գործընկերներիցս ոմանք տարակուսանք հայտնեցին: Մինչդեռ այդ միտքը իմը չէր, այլ վաղուց էր, տարբեր ձեւակերպումներով, արտահայտվել թուրքերի կողմից: Դեռեւս 90-ականներին նախագահ Օզալն էր Հայաստանի հարավային հատվածը «անիծյալ սեպ» որակելՙ ի մտի ունենալով Զանգեզուր-Արցախ ամրափակ մեր պատվարը ընդդեմ Նախիջեւանով Թուրքիա-Ադրբեջան գրկախառնման: Դա այն օրերին էր, երբ հայր Ալիեւը կոչ էր անում Անկարային իր «հոգատարության» տակ վերցնել Նախիջեւանը եւ ապա ձեւակերպում էր իր հայտնիՙ «Մեկ ազգ, երկու պետություն» բանաձեւը:

Հատկանշական է, որ Բաքվի հանդիպումը հաջորդում էր Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմագիտական համագործակցության խորհրդի 8-րդ ժողովին, որը նախագահում էր Իլհամ Ալիեւը: Համատեղ ասուլիսում գրեթե չխոսվեց թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության մասին: Թերեւս կարիք էլ չկար: 1991 թ.ից ի վեր, երբ Ադրբեջանը անկախացավ եւ Սառը պատերազմի օրերին համաշխարհային հակամարտ երկու խմբավորումների միջեւ «տամպոն գոտի» համարվող Թուրքիան սկսեց տարածաշրջանում ներկայանալ իբրեւ «մոդելային երկիր», թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը սկսվեց եւ շուտով թափ առավ այնպիսի ինտենսիվությամբ, որ Թուրքիան համարվեց, իրավամբ, ադրբեջանական զինված ուժերի հիմնադիրը, ապա զարգացնողը, սպառազինությունների մատակարարը, ռազմարվեստի ուսուցիչը, ՆԱՏՕ-ի կազմում ադրբեջանական ուժերին Աֆղանստանում եւ Կոսովոյում ներգրավողը, համատեղ բազմաթիվ զորավարժությունների կազմակերպիչը: Ըստ էության, ադրբեջանական բանակը մաս է կազմում թուրքական ՆԱՏՕ-ական բանակին. եւ այսօր կարելի է Ալիեւյան վերոհիշյալ բանաձեւը ամբողջացնել. «Մեկ ազգ, մեկ բանակ, մեկ տնտեսություն, երկու պետություն» : Հետեւաբար, պետք է համաձայնվել մեր վերլուծաբաններից Հակոբ Բադալյանի հետ, որ օրերս գրում էր, թե «ռեգիոնալ մակարդակում Հայաստանն Արցախի հարցում գործ ունի Թուրքիայի հետ», միայն մեկ ճշգրտումովՙ ոչ միայն Արցախի հարցում: Հայաստանը գործ ունի իրեն 28 տարուց ի վեր խեղդամահ անել փորձող, Ցեղասպանությունը շարունակել ցանկացող Թուրքիայի հետ, որի անիծյալ կոկորդին խրված կարծր սեպ է Արցախը, ինչի մասին ներկա համարում իրավամբ գրել է մեր վերլուծաբան Արմեն Մանվելյանը :

Իսկ հիմաՙ գլխավոր հարցը. ինչի՞ համար էր Էրդողանը գնացել Բաքու:

Պայմանագրերն ու հուշագրերը թողնենք մի կողմ: Նա գնացել էր, առաջին հերթին, Ռուսաստանի հետ Սիրիայում իր երկրի հարաբերությունների փչացման դեպքում թուրքական գազամուղները բացառապես ադրբեջանական գազով լցնելու գործով: Ի սկզբանե գրեթե ձախողության դատապարտված մի առաքելություն, քանզի ազերիները այդքան գազ չունեն:

Երկրորդՙ ՆԱՏՕ-ի կազմում իր երկրի կորցրած վարկը Կովկասում իր ազդեցության ոլորտի մեծացմամբ վերականգնելու նպատակով, մանավանդ որ մեր թեթեւսոլիկ հարեւան Վրաստանն օրերս առաջարկել էր Անկարային Ինջիրլիքի ՆԱՏՕ-ի ռազմախարիսխը փոխադրել Սեւ ծովի վրացական ափեր, առաջարկՙ որը ժամանակին հայր Ալիեւի անվտանգության գծով խորհրդական Վաֆա Գուլիզադեն էր շարունակ կրկնումՙ մատնացույց անելով Աբշերոնյան թերակղզին:

Երրորդՙ դրդել Բաքվին ռազմական լայնածավալ գործողությունների ընդդեմ Արցախի, իսկ Նախիջեւանովՙ ընդդեմ Մայր Հայաստանի, հույս ունենալով, ի վերջո, ռուսների հետ հավասարը հավասարի նստել սակարկության սեղանինՙ նաեւ այս տարածաշրջանում:

Ու քանի որ բոլոր ճգնաժամային պահերին հայերս սովորություն ունենք աչքներս հառել դեպի Ռուսաստան, ես էլ շրջվեմ դեպի Մոսկվա եւ հարց տամՙ այդ ինչո՞վ էին մտածում ռուսները, երբ S-400 էին վաճառում թուրքերին. ընդդեմ Հայաստանում իրենց ռազմախարիսխների՞: Կամՙ այդ ինչպիսի՞ դաշնակից է Ռուսաստանը, որ գերարդիական զենքերով զինում է մերՙ իր դաշնակցի թշնամիներին: Ո՞վ չգիտի, որ թուրք-ազերիները նույն կամ նմանատիպ զենքի համար 3-5 անգամ ավել պետք է վճարեին Արեւմուտքին:

Իսկ հարցերի հարցըՙ ինչո՞վ է մտածում մեր քաղաքական ու զինվորական այսպես կոչված էլիտան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քաղաքական 2

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹԵԼ ԱՎԻՎՈՒՄ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ ԿՀԻՄՆԻ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹԵԼ ԱՎԻՎՈՒՄ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ ԿՀԻՄՆԻ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական