Երեքշաբթի, Օգոստոսի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՅՈՒՆԽԵՆՈՒՄ ԻՆՉԸ ԵՎ ԻՆՉՈՒ ՉԱՍՎԵՑ ԱԼԻԵՎԻՆ

21/02/2020
- 21 Փետրվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Մյունխենում Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես վատ չխոսեց Իլհամ Ալիեւի հետ, բայց, այնուամենայնիվ, պետք է բերվեին փաստեր, որոնց ընդգծումը խիստ կարեւոր էր, առաջին հերթինՙ ելնելով տեղից, լսարանից ու հանդիպման լրջությունից:Ալիեւն անշուշտ, ինչպես ակնկալվում էր, կրկին խոսեց Խոջալուի մտացածին ցեղասպանության մասին, եւ, լինելով հայերին ցեղասպանության ենթարկած ազգ, ներկայացավ որպես հայերից ցեղասպանված ազգ: Իհարկե, Ն. Փաշինյանը շատ հանգիստ կարող էր հիշատակել Մարաղայի ու դեռ չսպիացած Թալիշի դեպքերը, գլխատված հայ զինվորներին եւ պատահաբար սահմանի ադրբեջանական կողմում հայտնված եւ խոշտանգվելով սպանված հայ քաղաքացիներին, միաժամանակ հիշեցնելով, որ մի քանի տարի առաջ հայկական խրամատներում գերեւարված ազերի դիվերսանտը հետ է գնացել ողջ եւ առողջ:ՀՀ վարչապետի միակ լուրջ հակափաստարկը եղավ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովիՙ ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցը Խոջալուի վերաբերյալ, բայց կարծում եմ, որ եթե ոչ վարչապետը, ապա գոնե նրա խորհրդականները պետք է իմանային, որ Մութալիբովը վաղուց հրաժարվել է իր խոսքերից, եւ մատնանշված հարցազրույցը, հետեւաբար, ըստ էության, կորցրել է իրավական-փաստական ուժը:Դրա փոխարեն Ալիեւին կարելի էր հիշեցնել, որ խաղաղ բնակչությունը կրակի տակ է առնվել եւ զոհվել ոչ թե հայերի տիրապետության տակ գտնվող Խոջալու քաղաքում կամ դրա տարածքում, այլՙ Աղդամի մոտակայքում, որն այդ պահին փաստացի գտնվում էր ադրբեջանական զինված ուժերի լիակատար հսկողության ներքո: Ավելին, ելնելով լսարանի լրջությունից, վարչապետը պետք է նշեր, որ հայկական կողմի ստեղծած միջանցքի ձախ կողմում գտնվելիս են եղել Ադրբեջանի կառավարական զորքերըՙ Ալայակուբ մականունը կրող հրամանատարի գլխավորությամբ, իսկ աջ կողմումՙ ադրբեջանական ժողճակատայիններըՙ Ալլահվերդի Բաղիրովի հրամանատարությամբ, որոնք, վերջինները, ինչպես հայտնի է, ձգտում էին Մութալիբովի իշխանանկությանը: Խաղաղ բնակչությունը զոհվել է հենց աջ կողմումՙ ժողճակատայինների կրակի տարածքում: Այս փաստն ավելի շատ հարցերի պատասխաններ կտար, քանՙ բազմաթիվ դատարկ խոսկացություններ, մանավանդ, որ սպանվածներից շատերը ոչ թե բուն ադրբեջանցիներ էին, այլՙ մսխեթցիներ:Խոջալուի դեպքերի մասին խոսելիսՙ երբեք չպետք է շրջանցել ադրբեջանցի ռազմական լրագրող, Ադրբեջանի ազգային հերոս Չինգիզ Մուստաֆաեւի վկայությունները, որտեղ նա հստակ նշում է, որ անձամբ է տեսել, որ զոհերի զգալի մասը գտնվելիս են եղել ադրբեջանական դիրքերից 500-600 մետր հեռավորության վրա, ավելինՙ այդ դիակների մոտ, ըստ Մուստաֆաեւի, շրջելիս են եղել 5-10 ադրբեջանցի զինվորականներ: Նա հաստատում է նաեւ, որ դեպքի վայրին ադրբեջանական երեք ուղղաթիռ է մոտեցել եւ հետ գնացելՙ առանց դիակներին ձեռք տալու կամ տեղափոխելու: Վկայության ժամանակ Մուսատաֆաեւը հայտնում է, որ այդ պահին Նախիջեւանի ճանապարհի կողքով հայկական երկու մեքենա է անցել, որոնց մեջ զինվորներ են եղել, եւ տարակուսանք հայտնումՙ եթե հայերն սպանում էին, ինչո՞ւ կրակ չբացեցին նաեւ իրենց վրա: Նույն տրամաբանությամբ կարելի է հարցնելՙ ինչպե՞ս եղավ, որ ուղղաթիռները մոտեցան դիակներին, հետ գնացին եւ չխոցվեցին հայկական զինուժի կողմից, եթե իրավամբ դիակները գտնվում էին հայկական ուժերի հսկողության տակ գտնվող տարածքում:Ուշագրավ է նաեւ այն, որ մարտի 2-ին արված տեսագրությունները, համեմատելով Մուստաֆաեւի արած նկարահանումների հետ, ցույց են տալիս, որ դիակներին երկրորդ անգամ մարդ է մոտեցել, որովհետեւ դրանք խոշտանգված են եղել, 1-2մ հեռավորությունից կրակված դիակներ են եղել, մի բան, որը, նույնիսկ մեծ ցանկության դեպքում, հայկական զինուժն անել չէր կարող:Բացի այդ, հարկավոր էր հարցնել Իլհամ Ալիեւին. եթե հայկական կողմը միջանցք չի թողել ադրբեջանցիների անվտանգ հեռանալու համար, ինչպե՞ս է ստացվել, որ Խոջալուի քաղխորհրդի նախագահ Էլման Մամեդովը , որը քաղաքից շարժվել է ավելի ուշ, կարողացել է ողջ-առողջ հասնել Աղդամ, հետո էլ դառնալ Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր եւ հուշեր պատմել «ցեղասպանության» մասին: Նվազագույնը տրամաբանական չէր լինիՙ սպանել խաղաղ բնակչությանը, եւ թույլ տալ հեռանալ նրան, որը, ըստ էության, մինչ այդ բնակչությանն ամուր պահում էր քաղաքում:Կա նաեւ այլ ապացույց, օրինակՙ «Մոսկովսկիե նովոստի» պարբերականը, որը գրում է, որ հայերը մեկ ամիս առաջ Խոջալուի բնակիչներին զգուշացրել էին զարգացումների մասին եւ պահանջելՙ ազատել քաղաքը: Նույնիսկ վերջին օրըՙ փետրվարի 25-ին, հայկական կողմը հարակից Ասկերանից, Նորագյուղից ու Լուսաձորից բարձրախոսներով եւս մեկ անգամ պահանջել էին դուրս գալ քաղաքից եւ անցնել տրամադրված միջանցքով: Այս փաստը բերելուց հետո Փաշինյանը կարող էր Ալիեւին հռետորական հարց ուղղելՙ Սումգայիթում, Բաքվում, Շահումյանում, Մարաղայում ու մյուս հայաբնակ բնակավայրերում հայերին կոտորելուց առաջ զգուշացրե՞լ էիք: Ի դեպ, միջացքով, բացի Էլման Մամեդովից, խաղաղ բնակչության հետ անցել է նաեւ վերը հիշատակված «Մոսկովսկիե նովոստի» թերթի լրագրող Վիկա Իվլեւան: Նա հետագայում հստակ հայտարարել է, որ հայերը թողել են միջանցք եւ ուղղորդել իրենցՙ անցնել այդտեղով: Սրանք կարեւոր փաստեր են, որոնք, թեմայի շուրջ բանավիճող ՀՀ յուրաքանչյուր ղեկավար պետք է իմանա, կարեւորությունՙ որն անտեսվեց Փաշինյանի կողմից:Դառնալով Արցախի տարածքի ադրբեջանցիներով բնակված լինել-չլինելուն ու տեղանուններին, կարելի էր Ալիեւին հիշեցնել, որ մինչ Փանահ Խանի Ղարաբաղում հայտնվելը, դեռ հազար տարի առաջ տարածքը, որտեղ գտնվում է այսօր Ստեփանակերտը, կոչվել է Վարարակն: Իսկ բնակչության մասովՙ մինչեւ 18-րդ դարի երկրորդ կեսի ավարտը, այսինքնՙ մինչեւ Ղարաբաղի խանության ստեղծումը, տարածքում թյուրքեր չեն եղել:Գուցե ոմանց համար այս դիտողություններն ու դատողությունները մանրախնդրություններ թվան, բայց մենք խոսում ենք դիվանագիտության, պետության արտաքին քաղաքականության մասին, եւ պետության ղեկավարը, որը երկիր է ներկայացնում եւ մեկնում է արտերկիրՙ բանակցելու նաեւ, պարտավոր է խիստ մանրակրկիտ տիրապետել այն ամեին, ինչի շուրջ խոսելու է, մանավանդ, որ այսօր Ադրբեջանն ամեն բան անում էՙ Արցախն ադրբեջանական ներկայացնելու եւ Խոջալուի դեպքերը ցեղասպանություն որակելու ուղղությամբ, մանավանդ, երբ դիմացինդՙ նորելուկ ազգի ու պետության մի ղեկավար, փորձում է քեզ ու աշխարհին համոզել, որ քոՙ երրորդ հազարամյակի դուռը թակող մայրաքաղաքը իր ազգն է նվիրել քեզ: Պետք է իմանալ սեփական երկրի ու ազգի պատմությունը:Վարչապետն ահագին բան գիտի, իմացածից մի փոքր ավելիի չափով էլ չգիտի, ամեն դեպքում, վստահ եմ, որ իմացածն էլ դպրոցում չի սովորել, ուստիՙ բուհում պատմությունը կարեւոր էՙ լեզվի ու գրականության չափ:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՍՈՒԼԻՍԸ ԲԵՌԼԻՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՍՏԱՄԲՈՒԼԻ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԸ ԴԵՄ Է ՏԵՆԴԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

1 օգոստոսի, 2025

Մեր ընթերցողներին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ո՞ւմ ձեռքում է Սյունիքի դարպասների բանալին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ներքին կյանքի կրակը կբոցկլտա սեպտեմբերին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Լինթներին մեղմ պատիժ տվեցին, բայց կարեւորն այն է, որ Բաքուն դատապարտվեց

01/08/2025
Հաջորդ գրառումը

ՍՏԱՄԲՈՒԼԻ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԸ ԴԵՄ Է ՏԵՆԴԵՐԻՆ

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ռուսաստանը երեկ Ուկրաինային հարվածել է 270 անօդաչու սարքերով

19/08/2025

Ռուսաստանը օգոստոսի 18-ին հարվածել է  Ուկրաինային՝ օգտագործելով 270 անօդաչու թռչող սարք, բալիստիկ և թևավոր հրթիռներ. հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի...

ԿարդալDetails

Պուտինի և Զելենսկու հանդիպման վայրը գուցե լինի Հունգարիան. Reuters

19/08/2025

Ուկրաինայի անվտանգության երաշխիքները կամրագրվեն թղթի վրա 7-10 օրվա ընթացքում. Զելենսկի

19/08/2025

Նման լռությամբ դուք ակամայից դարձաք Փաշինյանի հայտարարություններն ու հանցավոր գործունեությունը սպասարկող ու արդարացնող հանցակիցներ. Հայկ Դեմոյան

19/08/2025

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ներքաղաքական կյանքի ապակայունացման գլխավոր գործոն. Լևոն Տեր-Պետրոսյան

19/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական