Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴԱՄԱՍԿՈՍԸ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ

21/02/2020
- 21 Փետրվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
Երբ Սիրիայի խորհրդարանը օրերս Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի զանգվածային կոտորածները ճանաչեց ցեղասպանություն, անմիջապես գտնվեց այդ քայլի բացատրությունըՙ թուրք-սիրիական հարաբերությունների կտրուկ սրումը Իդլիբում տիրող իրադրության պատճառով, գրում են ռուսաստանցի քաղաքական վերլուծաբանները: Դամասկոսը որոշել է Անկարային հիշեցնել նրա պատմական ցավոտ հարցի մասին, մանավանդ որ Դեր Զորի անապատով հայերին տարել էին դեպի ոչնչացում: Դա հանրահայտ փաստ է, թեեւ Սիրիան երկար ժամանակ շրջանցել էր այն: Այժմ, ինչպես գտնում է հայտնի արեւելագետ Եվգենի Սատանովսկին , անհրաժեշտություն է ծագել Հայոց ցեղասպանության հարցը հիշատակելու որպես ոչ միայն Թուրքիայի եւ Հայաստանի, այլեւ հենց Սիրիայի պատմության մաս:Իսկ եթե իրադրությունը գնահատենք լայն համատեքստում, հաշվի առնելով նախորդ տարի ԱՄՆ Կոնգրեսի ընդունած համանման բանաձեւը, ապա կարելի է նկատել, որ սիրիացի խորհրդարանականները ձգտում են շփման եզրեր գտնել ամերիկացի կոնգրեսականների հետ եւ ստանալ ԱՄՆ-ում ազդեցիկ հայկական լոբբիի աջակցությունը, վերջինիս ուշադրությունը բեւեռել Սիրիայի խնդիրների վրա: Ինչպես գրում է The New York Times թերթը, թուրք պաշտոնական անձինք ամերիկյան Կոնգրեսի որոշումը համարում են վրեժխնդրություն այն բանի համար, որ վերջերս թուրքական զորքերը սկսել են քրդերին դուրս մղել նրանց վաղեմի տարածքներից: Քրդական թեման շարունակելով նշենք, որ Սիրիայի Դեմոկրատական խորհրդի ղեկավար Մուստաֆա Մաշայխի խոսքերովՙ սիրիացի քրդերի եւ Դամասկոսի միջեւ վերջերս կայացած բանակցություններում որոշակի առաջընթաց է ձեռք բերվել: Ի հայտ է եկել ճանապարհային քարտեզի ստեղծման հնարավորություն, որը նախատեսում է Սիրիայի հյուսիս-արեւելքում քրդական ինքնավարության կազմավորում: Այդ նախագծի դեմ հանդես է գալիս Թուրքիան: Նա վախենում է, որ իրադարձությունների այդպիսի ընթացքը կարող է խթան դառնալ նաեւ Թուրքիայում համանման ինքնավարության ձեւավորման համար: Ընդսմին Անկարան սերտորեն համագործակցում է Իրաքի հյուսիսում ստեղծված քրդական ինքնավարության հետ:Բայց այստեղ ի՞նչ կապ ունեն հայերը: Մերձավորարեւելյան որոշ լրատվամիջոցներում հայտնվել են հաղորդումներ այն մասին, թե Սիրիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի նախաձեռնողը իբր եղել է Իրանը, որպեսզի հայկական գործոնի կիրառման միջոցով աշխարհաքաղաքական մեղմիչ ստեղծի քրդերի դեմ: Բավական է վերհիշել Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչիի այն հայտարարությունը, թե «2016 թվականի ամռանը Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի նպատակը եղել է երկրի բաժանումը Հայաստանի եւ Քրդստանի միջեւ»: Անկարայում նաեւ ընդգծում են, որ «Հայկական հարցը սկիզբ է առել 1678 թվականին Իրանում հայկական բուրժուազիայի ձեւավորման հետ մեկտեղ: Վերջինս առեւտուր էր անում Մետաքսի ճանապարհի վրա եւ երազում էր Անատոլիայում հայկական անկախ պետականությունը վերականգնելու մասին»:Ենթադրենք, թե այդպես է: Բայց մնում է պատմությունը մեր ժամանակների հետ կապելու հարցը: Հայերը նաեւ ունե՞ն արդյոք նման խաղի իրականացման ներուժ: Սիրիայի ժողովուրդների հետ համերաշխության կոմիտեի համանախագահ Օլեգ Ֆոմինի խոսքերովՙ հայերը Սիրիայում ունեն հայրենասիրական դիրքորոշում, մարտնչում են թե՛ սիրիական բանակում, եւ թե՛ աշխարհազորի ինքնապաշտպանական ջոկատներում: Իսկ «երբ ռազմական գործողությունները դադարեն, այդ ժամանակ հնարավոր կլինի խոսել քաղաքական բարեփոխումների, սահմանադրության փոփոխությունների մասին, քանի որ սիրիացիները նույնիսկ բարձր մակարդակներում շատ դրական կարծիք ունեն հայերի մասին»:Ներկայումս Սիրիայում աշխատում են ականազերծումներով զբաղվող հայ մասնագետներ, բժշկական անձնակազմ: Բացի դրանից, թուրքերի ռազմական գործողության ծավալումից ի վեր էթնիկ հայերի անվտանգության առնչությամբ հայկական կողմն ունի երկյուղներ: Ինչ վերաբերում է Իրանին, նա առանձնահատուկ վերաբերմունք ունի ինչպես հայերի, այնպես էլ Հայաստանի նկատմամբ, իսկ Սիրիայում ուրվագծված է ընդհանուր վերաբերմունք արտաքին խաղացողների ընկալման հարցում, չնայած այն բանին, որ Թեհրանի ու Երեւանի կարծիքները միշտ չէ, որ կարող են համընկնել տեղային եւ արտաքին խաղացողների շահերին:Լինելով շրջապատման մեջ, Իրանը պատրաստ է օրախնդիր դարձնել Հայկական հարցը, ինչը կնպաստեր նաեւ երկրի միջազգային նկարագրին: Սրանում առկա են որոշակի բացառիկություն եւ դեպի Արեւմուտք Թեհրանի լայն քաղաքական-դիվանագիտական շրջադարձի հնարավորություն, կարծում է ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովը : Բայց ով էլ եղած լինի խորհրդարանում Սիրիայի Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնողը, Սիրիայում հնարավոր է Թուրքիայի պատմական ցավոտ հարցերի վերարծարծումը, որոնք, միմյանց վրա կուտակվելով, ստեղծում են բարդ ու խճճված աշխարհաքաղաքական պատկեր, որտեղ Անկարայի յուրաքանչյուր քայլ ոչ միայն չի պարզեցնում իրավիճակը, այլեւ է՛լ ավելի է բարդացնում այն:Խմբ. կողմից.- Ռուս վերլուծաբանները, եւ ոչ միայն նրանք, իրենց եզրակացություններում ելնում են հիմնականում այժմյան ռազմաքաղաքական տվյալներից, այնինչ շատ կարեւոր են նաեւ պատմական տվյալները: Այս առումով բնավ մտահան պետք չէ անել, որ նույնՙ 1915-16 թթ.ին սիրիացի ու լիբանանցի մտավորականների մի մեծ խումբ, Դամասկոսի եւ Բեյրութի կենտրոնական հրապարակներում կախաղան բարձրացվեցին օսմանյան թուրքերի կողմիցՙ զսպելու համար այդ երկու ժողովուրդների ըմբոստական շարժումները թուրքական լծի դեմ: Ավելին, շատ ավելի ուշ, մինչեւ Սիրիայում ծագած ռազմական ու ահաբեկչական կռիվները, սիրիական պաշտոնական քարտեզներում ներառված էր Ալեքսանդրեթը (այժմՙ Հաթայ), որը ֆրանսիական դավաճանությամբ 1938 թ.ին բռնակցվեց Թուրքիային: Այնպես որ, թուրք-սիրիական հարաբերություններում թշնամանքը միշտ է առկա եղել, հաճախ առանց արտաքին դրսեւորումների, հաշվի առնելով այլեւայլ հանգամանքներ, ինչպես Սիրիա-Իսրայել հակամարտությունը::
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՆՉՈ՞Ւ ԱՅՍՔԱՆ ՈՒՇ

Հաջորդ գրառումը

ՏՐԻՊՈԼԻԻ ՆԱՎԱՀԱՆԳՍՏՈՒՄ ԽԱՖԹԱՐԻ ՈՒԺԵՐԻ ՀՐԵՏԱԿՈԾՈՒԹՅԱՆՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱՎԸ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՏՐԻՊՈԼԻԻ ՆԱՎԱՀԱՆԳՍՏՈՒՄ ԽԱՖԹԱՐԻ ՈՒԺԵՐԻ ՀՐԵՏԱԿՈԾՈՒԹՅԱՆՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱՎԸ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ. սա ընդամենը ժամանակակից աշխարհի պատկերն է, ոչ ավելին․ Արման Աբովյան

26/09/2025

Արման Աբովյանը գրում է․ Ահա այսպես դիմավորեցին ՄԱԿ-ում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ելույթը։ Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ — բայց սա...

ԿարդալDetails

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական