Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՍ ԱԶԱՏԱԳՐՎՈՒՄ Է

14/02/2020
- 14 Փետրվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքական ուժերից ով չի ալարում` իրեն հարմար ձեւով շահարկում է Արցախի ազատագրված տարածքները վերադարձնել-չվերադարձնելու խնդիրը: Սակայն կան մարդիկ, որոնք իրենց գործով արդեն իսկ առարկայական պատասխան են տալիս այդպիսի շահարկումներին, ծանրակշիռ փաստերով համալրելով այդ տարածքների հայկական պատկանելության ու ծագումնաբանության ապացույցները եւ այդպես փաստելով, որ հայկական տարածքները չեն կարող առեւտրի առարկա լինել: Այդ առումով Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում բացված ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է գրող Բակուր Կարապետյանի եւ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հնագետ-ուսումնասիրողների ծավալուն համատեղ աշխատանքի արդյունքը` Քարվաճառի շրջանի 44 ամրոցների ուսումնասիրություն-քարտեզագրումների վերատպությունները, հիանալի փաստական եւ տեղեկատվական նյութ է պարունակում:

«Արցախի ազատագրված տարածքների նորահայտ ամրոցները» աշխատանքը կատարվել է երեք տարվա ընթացքում, դեռ ուսումնասիրության եւ քարտեզագրման են սպասում էլի տասնվեց ամրոցներ: Ուսումնասիրող խումբը լինում է տեղում, մանրակրկիտ ուսումնսիրում ինչպես պահպանված կառույցներն ու դրանց տեղական պատմությունները, այնպես էլ դրանց վերաբերյալ առկա գիտական նյութը: Դա դժվարին եւ ժամանակատար աշխատանք է` դժվարամատչելի վայրերի ուսումնասիրությամբ, բազմաթիվ այցելություններով: Այնպես որ` ցանկացողները տարբեր կերպ, այդ թվում` ֆինանսապես, կարող են դեռ աջակցել ազատագրված տարածքների պատմությունը եւս ազատագրելու հայրենանվեր գործին:

Ըստ արձակագիր եւ հրապարակախոս Բակուր Կարապետյանի ` Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջանների 44 ամրոցներից 30-ն արդեն հետազոտվել է: Այդ աշխատանքներում նշանակալի մասնակցություն են ունեցել հնագետ-ազգագրագետ Գագիկ Սարգսյանը եւ բազմաթիվ այլ աջակիցներ: Ուսումնասիրության հեղինակները նշեցին Հայաստանի ազգային ակադեմիայի, Արցախի պետական եւ մասնավոր կառույցների օժանդակությունը ծավալուն աշխատանքին:

Հատկանշական է, որ ցուցահանդեսի բացմանը Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանը փոխանցեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի քաջալերումը` Հայաստանի Ազգային ժողովում ճանաչողական բնույթի այս նախաձեռնությանը, ապա եւ Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Բակուր Կարապետյանի պարգեւատրումը` «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:

Քարտեզներն ու կից տեղեկատվությունը անգնահատելի տեղեկություններ են փոխանցում Արցախի ազատագրված տարածքներում տասնյակ դարերով եռացող հայկական կյանքի մասին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՑԻ ՄԱՍԻՆ… ԶԳՈՒՅՇ ԽՈՍԵՆՔ

Հաջորդ գրառումը

ԲԱՔՎԻ ՀԱՅ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԲԱՔՎԻ ՀԱՅ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025

Նիկոլ Փաշինյանի կողմից արտադրած տեսանյութը (AI-ով թե առանց AI-ի, որեևէ բան չի փոխում), որը հրապարակվել է Հայ Առաքելական Եկեղեցու քայքայման...

ԿարդալDetails

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական