Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՔՎԻՆ ԳՈՎԱԲԱՆՈՂԸ ՄԱՏՆՈՒՄ Է ԻՐԵՆ

14/02/2020
- 14 Փետրվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այն, որ Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններն արդար եւ թափանցիկ չէին կարող անցնել, գիտե ոչ միայն այդ երկրում բնակվողը: Դիտորդներն էլ հաստատել են այդ փաստը, բայց երկրում գործող ԶԼՄ- ները, ինչպես նշում է գերմանական հեռուստատեսության առաջին ալիքիՙ ARD- ի «Օրվա համայնապատկեր» հաղորդման հեղինակներիցՙ Մոսկվայի թղթակից Զիլվիա Շթյոբերը , մեջբերել են այն գերմանացիների խոսքը, որ ընտրությունների ընթացքի մասին գովաբանություն են հնչեցրել: Գրոտեսկային դիպվածներ կարելի է նկատել տեսանյութերում, երբ ընտրաթերթիկներով լցոնում են քվեատուփը, տարիքն առած կանանց խումբը մի ընտրատեղամասից մյուսն է գնումՙ նորից իր քվեն տալու, ընտրողները մահացածների անուններ են հայտնաբերում ցուցակներում, թվարկում է Շթյոբերըՙ արձանագրելով, որ ԵԱՀԿ միջազգային դիտորդական կազմակերպությունն էլ ընտրությունների օրը բազմաթիվ խախտումներ է փաստագրել, կասկած հայտնել դրանց արդար արդյունքի վերաբերյալ, երբ հայտնի է դարձել, թե իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը շարունակում է բացարձակ մեծամասնություն ունենալ խորհրդարանում, եւ միայն մեկ անկախ թեկնածու է հաջողել մանդատ ստանալ:

Ընտրությունների արդյունքն օրինականացնելու նպատակով իշխանամերձ եւ ռուսական լրատվամիջոցները (հեղինակը միայն մեկ անվանական աղբյուր է նշումՙ Ինտերֆաքս- Ադրբեջանը) մեջբերում են Բավարիայի երկրամասային խորհրդարանի պատգամավորներից Ուլի Հենքելի եւ 4 ընտրատեղամասեր այցելած Ուլրիխ Զինգերի դրական խոսքը ընտրությունների թափանցիկ կազմակերպման եւ անցկացման վերաբերյալ, հաղորդում է ARD- ի մեկնաբանըՙ չմոռանալով հայտնել, որ նման ձեւակերպումներն արժանացել են ադրբեջանցիների դժգոհությանը: Երկու պատգամավորներն էլ ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցական խմբակցությունն են ներկայացնում, նույն կերպՙ ծայրահեղ աջ է որակում Գերմանիայի հիշյալ կուսակցությանը Ադրբեջանի իշխանությունը, գրում է լրագրողը: Նա իրազեկում է, թե այդ նույն կուսակցության բազմաթիվ անդամներ, նրանց թվումՙ Բունդեսթագի պատգամավոր Շտեֆան Կոյթերը , Բրանդենբուրգի Լանդթագի պատգամավոր Անդրեաս Կալբիցը , որ 2019-ին Լեռնային Ղարաբաղում հանդիպում են ունեցել տեղի կառավարության անդամների հետ, հայտնվել են Ադրբեջանի արտգործնախարարության սեւ ցուցակում: Նույն կուսակցության այլ անդամներ, ինչպես օրինակ Մանուել Օքսենրայթերը , ցուցակում է հայտնվել ԼՂ – ում 2017 թվականի հանրաքվեին դիտորդ լինելուց հետո: Մինչ նշյալ երկու կուսակցական գործիչները գովաբանել են Ադրբեջանում անցկացված ընտրությունները, նրանց կուսակից Բունդեսթագի պատգամավորներ Փաուլ Վիկտոր Փոդոլայը եւ Քրիստոֆ Նոյմաննը , որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության անդամ են, մամլո հաղորդագրության մեջ հաստատել են երկրում տիրող մթնոլորտիՙ մենաշնորհի ազդեցության, կոռուպցիայի, ճնշված ընդդիմության մասին: Բազմաթիվ ընտրատեղամասեր այցից հետո Փոդոլայի գրավոր եզրակացությունը եղել է հետեւյալըՙ «Ընտրությունը ֆարս էր»:

ԵՄ խորհրդարանը դիտորդ չի ուղարկել եւ իր պատգամավորներին էլ զգուշացրել է, որ տեղում լինելու պարագայում իր անունից հանդես չգան: Ինչպես նկատել է տալիս գերմանացի լրագրողը, Ադրբեջանը թանկարժեք նվերներով կաշառում է ԱՄՆ-ի, Եվրոպայի քաղաքական գործիչներին, որ լծվում են այդ երկրի լոբբիիզմինՙ սատարելով իշխող ավտորիտարիզմին, թուլացնելով ժողովրդավար ընդդիմության դիրքերը: Երկու շաբաթ առաջ դատախազությունը խուզարկեց Բունդեսթագի ՔԴՄ պատգամավոր Կարին Շթրենցի գրասենյակներն ու բնակարանները Գերմանիայում եւ Բելգիայում: Եվրոխորհրդի կոռուպցիոն սկանդալի հայտնի հերոս Շթրենցը միակը չէ, որին մեղադրանք է ներկայացվել, Բունդեսթագի նախկին պատգամավոր ՔՍՄ անդամ Էդուարդ Լինթների եւ Բավարիայից մի փաստաբանի անուններն էլ շրջանառվում են: Սույն քաղաքական գործիչների ադրբեջանասիրության մասին վաղուց տեղյակ է հայկական մամուլը, մեր թերթում ժամանակ առ ժամանակ առիթ ենք ունենում բացահայտել այլ անուններ եւս, որ ակնհայտ քարոզչություն են իրականացնում Ադրբեջանի օգտին:

Գերմանական հեռուստատեսության առաջին ալիքի մեկնաբանը արդեն հայտնի գործիչների ցուցակը հարստացնում է նոր անուններովՙ պաշտոնաթող պետքարտուղար, նախկին դիվանագետ Վոլֆ Ռութհարթ Բորն , որ կառավարության հրավերով է դիտորդական առաքելություն իրականացրել Ադրբեջանում, հետեւաբարՙ ընտրությունները որակել է ժողովրդավար: Տեղի մամուլը, գրում է Շթյոբերը, ընտրության մասին նույն գնահատականն է հնչեցրել նաեւ, երբ մեջբերել է Բունդեսթագի նախկին պատգամավորներից մեկի եւ մի լրագրողի կարծիքը: Երբ լրագրողին հարցրել են, թե վերջինիս խոսքը ճշգրի՞տ է մեջբերվել, նա խուսանավել է, հստակ պատասխանի փոխարեն հղում է արել ԵԱՀԿ դիտորդական առաքելության գնահատականին: Իսկ ԵԱՀԿ խոսնակը հետեւյալ պարզաբանումն է տվելՙ իրենց կառույցի հավատարմագրումը չեն ստացել ո՛չ տվյալ լրագրողը, ոչ էլ վերը հիշատակված որեւէ նախկին կամ ներկա պատգամավոր:

Ադրբեջանի իշխող վերնախավի մասին ամեն ինչ հայտնի է, եւ տխուր է, որ այդ երկրի հանդեպ պատժամիջոցներ չեն կիրառվում: Դե՛ռ չեն կիրառվում:

Ի դեպ, Ադրբեջանի արտգործնախարարությունը շաբաթներ առաջ իրազեկել էր, թե Զիլվիա Շթյոբերի խնդրագրին ընթացք է տվելՙ հանել նրա անունն իր կազմած սեւ ցուցակից, քանի որ վերջինս զղջացել է: Երեկ չհաջողվեց ստուգել հաղորդման իսկությունը, կփորձենք առաջիկայում հստակ պատասխան ստանալ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԵՔ ՍԱՐՍԱՓԵԼԻ ԵՎ ՄԵԿ ՀՐԱՇԱԼԻ ԲԱՆ

Հաջորդ գրառումը

ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 25.10.2025թ․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի ներքոնշյալ հոգևորականներս հայտնում ենք, որ ոստիկանության ծառայողների միջոցով երեկ՝ 24.10.2025թ․ տարբեր ժամերի...

ԿարդալDetails

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025

ՄԻՊ-ը պետական մարմիններից պահանջում է պատշաճ քննության ենթարկել մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտման դեպքերը

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական