Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ ՌՈԲԵՐՏ ՖԻՍՔԻ ՄԱՍԻՆ

14/02/2020
- 14 Փետրվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ավելի քան քառասուն տարի անգլիացի արտասահմանյան թղթակից Ռոբերտ Ֆիսքը Միջին Արեւելքի բարդ, հաճախ մռայլ իրականությունը ներկայացրել է Արեւմուտքի ընթերցողներին, աշխատակցելով նախ լոնդոնյան «Թայմս», ապաՙ 1989-ից սկսյալ «Ինդիփենդենտ» պարբերականներում: Տորոնտոյում հրատարակվող «Գլոբ էնդ Մեյլ» (Globe and Mail) թերթի թղթակից Սայմն Հուպտը տեղեկացնում է, որ Կանադայի ազգային վավերագրական ֆիլմերի վարչությունը վերջերս «This Is Not a Movie» (Սա կինո չէ) խորագրով ֆիլմ է թողարկել, որի ռեժիսորն է Յունգ Չանգը : Ֆիլմը պատմում է Ֆիսքի մեծագույն սխրագործությունների մասինՙ Սիրիայի պատերազմի առաջնային գծից մինչեւ Լիբանանում պաղեստինցի փախստականների Սաբրա եւ Շաթիլա ճամբարները, Իսրայելից մինչեւ Սերբիա, Բոսնիա եւ Հյուսիսային Իռլանդիա:

«Գլոբ Էնդ Մեյլի» թղթակցի հետ Բեյրութում զրուցելիս Ֆիսքը մեկնաբանել է ֆիլմըՙ ասելով, որ ճշգրտորեն է ներկայացված ինքը: «Փոքր տարիքից երազել եմ դառնալ կինոքննադատ, գրել տեսածս ֆիլմերի մասին: Քաղաքական իրադարձությունները շատ բան են սովորեցրել ինձ: Ամերիկայում մարդիկ, որոնք երբեւէ չեն եղել Միջին Արեւելքում, գրում են այնտեղ տեղի ունեցող դեպքերի մասինՙ հենվելով youtube-ի, պետքարտուղարության կամ այլ կազմակերպության զեկույցի վրա: Ես դրանք կանվանեմ «Աղճատված լրատվամիջոցների ինստիտուտ»: Մինչեւ ինքդ դեպքի վայրում չլինես եւ չխոսես մարդկանց հետ, դու չես կարող ճշգրիտ ներկայացնել կատարվածը: Ես դրան եմ հավատում եւ այդ սկզբունքով շարժվում: Անձնական կյանքիս մասին չեմ սիրում խոսել: Նախընտրում եմ հակամարտությունների ժամանակ խոսել երկու կողմերի ներկայացուցիչների հետ, բայց հաճախ դա շատ դժվար եւ վտանգավոր է: Ես հանդիպել եմ Օսամա Բեն Լադենի հետ: Փոխզիջումների չեմ գնում: Կարծիքս այն է, որ Միջին Արեւելքում կողմերը դաժան պատերազմ են վարում եւ դա սարսափելի է: Մենք պետք է փորձենք խոսել բոլոր կողմերի հետ»:

Հիշեցնենք, որ Ֆիսքը արժանացել է բազմաթիվ մրցանակների իր հետաքննական հոդվածների, հարցազրույցների եւ թղթակցությունների համար: Հայոց ցեղասպանության հարցում նա հետեւողականորեն դատապարտել է Թուրքիային եւ վերջինիս գազանությունների դիմաց աչք փակող արեւմտյան պետություններին: 2017 թ.ին նա հրավիրվել է Բոստոն եւ ստացել Թեքեյան Մշակութային միության մրցանակն ու դրամական պարգեւը:

Նկար 1. Ռոբերտ Ֆիսք, Յունգ Չանգը

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԻՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԻՐՔԵՐԻ ՎՐԱՙ ՆՈՐ ԶՈՀԵՐ ՊԱՏՃԱՌԵՑ

Հաջորդ գրառումը

ԵՐԵՔ ՍԱՐՍԱՓԵԼԻ ԵՎ ՄԵԿ ՀՐԱՇԱԼԻ ԲԱՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԵՐԵՔ ՍԱՐՍԱՓԵԼԻ ԵՎ ՄԵԿ ՀՐԱՇԱԼԻ ԲԱՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծարագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որն ընկալվում է  որպես իշխանական իրավապաշտպան, համոզմունք է հայտնել, որ գործարար, բարերար...

ԿարդալDetails

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025

Վարչական դատարանը մերժել է Էդմոն Մարուկյանի միջնորդությունը. թիվ 1299-Ն որոշումը ուժի մեջ կմտնի 2025 թվականի նոյեմբերի 1-ից

24/10/2025

Նպատակը ոչ թե արդարադատություն իրականացումն է, այլ՝ Մասիսի ընդդիմադիր համայնքապետին ընտրություններից առաջ մեկուսացնելը. Գոհար Մելոյան

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական