Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՐԱԿԱՆՈՒՄ Ի՞ՆՉ ԿՓՈԽՎԻ «ԲՐԵՔՍԻՏԻՑ» ՀԵՏՈ

07/02/2020
- 07 Փետրվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Աշխարհաքաղաքական խոշոր ճեղքում հանդիսացող «Բրեքսիտը» իրականում առաջիկա ամիսներին առանձնակի հետեւանքներ չի ունենա: Եվրոմիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո սկսվում է անցումային ժամանակաշրջան, որի ընթացքում Մեծ Բրիտանիան ԵՄ պայմաններին ու պահանջներին պետք է ենթարկվի մինչեւ 2020 թվականի վերջը, եւ այդ ժամանակամիջոցում բանակցություններ կվարվեն Եվրոմիության մյուս 27 երկրների հետ Մեծ Բրիտանիայի հարաբերությունների շուրջ, գրում է ֆրանսիական Le Monde թերթը:

Այդ փուլը իրոք բարդ է լինելու, քանի որ հարկ կլինի լուծել ինչպես առեւտրային վեճերի հարցերը, այնպես էլ անվտանգության եւ հետախուզության ոլորտին, քաղաքացիական ավիացիայի չափորոշիչներին, ձկնորսության նպատակով միջազգային ջրերի հասանելիությանը, ուսանողների փոխանակման Erasmus ծրագրին բրիտանացիների մասնակցության, էլեկտրամատակարարման ու գազամատակարարման, դեղամիջոցների կարգավորմանն առնչվող խնդիրները եւ այլն: Սակայն զուտ խորհրդանշական երեւույթներից բացի որոշ փոփոխություններ նկատելի կդառնան արդեն փետրվարին:

Միացյալ Թագավորության դուրս գալուց հետո Եվրոմիությունն առաջին անգամ կկորցնի այնպիսի պետություն, որը իր կազմում ամենահարուստներից եւ հզորներից մեկն է (ԵՄ տնտեսական կարողության 15%-ը): 66 միլիոնանոց բնակչության կորստից հետո Եվրոմիության երկրների բնակչության թիվը կիջնի 446 միլիոնի, իսկ տարածքը կնվազի 5,5%-ով:

ԵՄ-ից բրիտանական դրոշի դուրբերումը կնշանավորեն միանգաման իրական փոփոխություններ: 1973 թվականին ԵՄ-ին անդամակցած Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո վերջինս կվերածվի «երրորդ աշխարհի պետության»: Եվրոխորհրդարանի բրիտանացի 73 պատգամավորներից ոչ մեկը չի կարողանա մուտք գործել այդ դահլիճ: Նրանց տեղերից քառասունվեցը կվերապահվի ԵՄ ապագա անդամ պետություններին, իսկ քսանյոթը կվերաբաշխվի, պարզաբանում է Le Monde-ը:

Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարին այլեւս չեն հրավիրի մասնակցելու Եվրոպական գագաթաժողովներին, նրա կառավարության անդամները նույնպես չեն մասնակցի ԵՄ նախարարների հանդիպումներին:

Իսկ բրիտանացիների քսակներում կհայտնվի 50 պենսանոց նոր մետաղադրամ: Հատկապես «Բրեքսիտի» առիթով հատվող այդ մետաղադրամի վրա կլինի խաղաղության, բարգավաճման եւ բոլոր ժողովուրդների հետ բարեկամության կոչ:

Եվրոմիությունից դուրս գալու համաձայնագրին համապատասխան, Լա Մանշ նեղուցի երկու կողմերում ապրող օտարերկրացիները մինչեւ անցումային ժամանակաշրջանի վերջը կպահպանեն բնակության երկրներում մնալու եւ աշխատելու իրավունքները: Սակայն այդ իրավունքներից օգտվելու համար Մեծ Բրիտանիայում ապրող ԵՄ քաղաքացիները պետք է վերստին գրանցվեն: Իսկ Եվրոմիությունում ապրող բրիտանացիների համար արարողակարգերը տարբեր կլինեն ըստ երկրների:

Զբոսաշրջիկների համար ոչինչ չի փոխվի: Անցումային ժամանակաշրջանում Եվրոմիության օրենքների ամբողջությունը ուժի մեջ կլինի Մեծ Բրիտանիայում: Դա նշանակում է, որ զբոսաշրջիկները կկարողանան Լա Մանշը հատել պարզապես ինքնության վկայականով կամ անձնագրով, Eurostar գնացք կամ լաստանավ նստել առանց անվտանգության ծառայության ստուգումներն անցնելու, ավտոմեքենաներ վարել բրիտանական տարածքում եւ նույնիսկ բրտականան ապրանքներ գնել առանց ներմուծման տուրք վճարելու:

Զանազան ընկերությունների համար նույնպես մոտ ժամանակներս որեւէ բան չի փոխվի: Թեեւ մինչեւ տարեվերջ հարկ կլինի շատ հարցեր լուծել, ձեռնարկությունները փետրվարին դեռ չեն զգա փոփոխություններ:

Սակայն 2020 թվականի դեկտեմբերի 31-ից հետո կարող է ստեղծվել միանգամայն այլ իրավիճակՙ նայած Եվրոմիության եւ Մեծ Բրիտանիայի միջեւ կնքվելիք առեւտրային գործարքների հաջողությանը կամ ձախողմանը: Արդեն իսկ պարզ է, որ այդ բանակցությունները բուռն են լինելու, ամփոփում է Le Monde-ը:

Նշանակալի փոփոխություններ տեղի կունենան Եվրոպայի խորհրդում, որտեղ որոշումներ են ընդունում ԵՄ անդամ երկրների կառավարությունների ներկայացուցիչները: Որպես կանոն, Եվրոմիությունը ձգտում է միաձայն որոշումների, բայց իրականում բավարար է նաեւ ձայների պարզ մեծամասնությունը, այսինքնՙ առնվազն 15 երկրների ներկայացուցիչների որոշումը, երկրներ, որտեղ ապրում է ԵՄ բնակչության 65 տոկոսը: Մեծ Բրիտանիան խորհրդի կարեւոր անդամներից մեկն է, քանի որ բնակչությամբ երրորդ տեղում էր ԵՄ-ում: «Բրեքսիտից» հետո Ֆրանսիայի եւ Գերմանիայի համամասնական կշիռը կավելանա, այնպես որ նրանց համատեղ առաջարկություններին դեմ քվեարկելը ավելի դժվար կդառնա:

Գերմանական «Դոյչե Վելլե» ռադիոկայանի հարցմանը մասնակցած վերլուծաբանները կարծում են, որ «Բրեքսիտից» հետո Բրյուսելի քաղաքականության վրա Լոնդոնի ազդեցությունը թեեւ կթուլանա, բայց իսպառ չի վերանա: Փորձագետ Ստիվեն Բլոքմանսը համոզված է, որ «Բրեքսիտից» հետո Մեծ Բրիտանիան կակտիվացնի իր լոբբիստական գործունեությունը ինչպես ԵՄ հաստատություններում, այնպես էլ առանձին մայրաքաղաքներում: Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ կապված հարցերը կմնան բրիտանացիների լոբբիստական գործունեության ոլորտում:

Ֆրանսիական RFI ռադիոկայանի ռուսական ծառայության աշխատակից Անդրեյ Օստալսկին իր հերթին Լոնդոնից հաղորդում է, որ 2016 թվականից ի վեր բրիտանական ֆունտ ստեռլինգը արժեզրկվել է 10 տոկոսով, իսկ անհաջող գործարքի դեպքում այն կարող է արժեզրկվել գրեթե կիսով չափ: Դա զգալի հարված կհասցնի բնակչության գրպանին:

Բազմաթիվ խոշոր ընկերություններ իրենց գրասենյակները դուրս են բերում Լոնդոնից եւ մտածում են, թե ուր կարելի է տեղափոխվել «Բրեքսիտից» հետո: Բացի դրանից, Մեծ Բրիտանիան Եվրոմիությանը պետք է վճարի մի խոշոր գումարՙ 36 մլրդ եվրո: Այնպես է ստացվում, որ Լոնդոնը կարող է կորցնել աշխարհի գործարար մայրաքաղաքի դերը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔԸ ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԱՌԹԻՎ

Հաջորդ գրառումը

տեղական 4

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը
ֆասդֆասդֆասֆդ

տեղական 4

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Մշակութային

Ինչ կուզեք, գրեք՜, կստորագրեմ, բայց աղաչում եմ, Թուրքիայի լրտես մի՜ գրեք. Հրաչյա Աճառյան

22/10/2025

Աճառյանին КГБ ում հարցաքննելիս քննիչը հարցրել է, թե քանի՞ լեզու գիտի։ Աճառյանը թվարկել է, և քննիչը ամեն լեզվի դիմաց նշել...

ԿարդալDetails

Անկարելի է, որ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը օրհնութիւն փոխանցէ իր հոգեւոր եղբայրները անպատուող ու հայոց եկեղեցին նսեմացնողին

22/10/2025

Կարգալույծ եղած անձն այլևս չի կարող կատարել պատարագ կամ ծես. Ռուբեն Մելիքյան

21/10/2025

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025

Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին. Փաշինյան

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական