Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐՑԱԽԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է

07/02/2020
- 07 Փետրվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի Հանրապետությունում մեծ ծավալի աշխատանքներ են կատարվում էներգետիկայի զարգացման ուղղությամբ: Ներկայումս Արցախում շահագործման մեջ են գտնվում 31 հիդրոէլեկտրակայան, որտեղ տեղադրված դրվածքային գումարային հզորությունը կազմում է 184.936 ՄՎտ: Տարեկան կարող է արտադրվել 886.679 միլիոն ԿՎտժ էլեկտրական էներգիա: Միայն «Թրղի-1», «Թրղի-2» եւ «Թրղի-3» ՀԷԿ-երն են աշխատում ոռոգման համակարգի վրա, մյուսները` տեղադրված են գետերի բնական ջրահոսքի վրա:

Ներկայումս Արցախում կառուցման փուլում են գտնվում 12 հիդրոէլեկտրակայան, որտեղ նախատեսվում է գետերի բնական հոսքերի վրա (Աղավնո, Հոչանց, Մայդան, Թարթառ (այս մասին տեսՙ …..), Հակարի, Սպիտակաջուր) տեղադրել 51.05 ՄՎտ գումարային հզորություն: Նրանք միասին կարող են արտադրել տարեկան լրացուցիչ 262.71 միլիոն ԿՎտժ էլեկտրական էներգիա: Այս ՀԷԿ-երը շահագործվելուց հետո Արցախում ՀԷԿ-երի դրվածքային գումարային հզորությունը կհասնի 235.982 ՄՎտ: Տարեկան կարող է արտադրվել 1149.391 միլիոն ԿՎտժ էլեկտրական էներգիա: Այսքան էներգիա ջերմային էլեկտրակայաններում արտադրվելու դեպքում կծախսվեր մոտ 350 հազար տոննա օրգանական վառելիք, շրջակա միջավայր կարտանետվեր 2300 տոննա ազոտի օքսիդ, այլ թունավոր նյութեր:

2016թ. «Արցախէներգո» ՓԲԸ կողմից առաքված էլեկտրական էներգիայի քանակը կազմել է 299 միլիոն ԿՎտժ:

«Թրղի-1» ՓՀԷԿ-ի սարքավորումները, Մարտակերտի շրջան

Ստորեւ ներկայացնում եմ Արցախի էներգետիկայի հիշարժան տարեթվերը:

1930թ. Կար-կառ գետի վրա շահագործման հանձնվեց 480 ԿՎտ հզորությամբ հիդրոէլեկտրակայան:

1940թ. ՀԷԿ-ի շինարարություն սկսվեց Թարթառ գետի վրա Մատաղիս գյուղին մոտ:Այն գործարկվեց 1947թ:

65 տարի առաջ առաջին անգամ էլեկտրական լույս տրվեց Արցախի Բերդաձոր եւ Ասկերան բնակավայրերին,1950թ.` Քոչբեկին եւ Մաղավուզ գյուղերին:

60 տարի առաջ` 1960 թ. էլեկտրական էներգիան մուտք գործեց հետեւյալ բնակավայրերըՙ Քյաթուկ, Գիշի, Սարգսաշեն, Խնուշինակ, Ննգի, Աղբուլաղ, Աշան, Էմիշճան, Մյուրիշեն, իսկ 1965թ. նաեւ Հաթերք:

1940թ. Արցախում արտադրվել է 1.51 միլիոն ԿՎտժ, իսկ 1995թ.`81.6 միլիոն ԿՎտժ էլեկտրական էներգիա:

1923 թվականին Ստեփանակերտի Արմենավան թաղամասում տեղադրված 35ԿՎտ հզորության դիզելային գեներատորը եւ էլեկտրական լամպը վառվեց Ստեփանակերտում:

1920թ. Արցախում շահագործվել է միայն մեկ ՀԷԿ 30 Կվտ հզորությամբ: Այն գտնվում էր Շուշի քաղաքի մոտ:

Ներկայումս աշխատանքներ են տարվում արեւային էներգիայի օգտագործման եւ նոր ՀԷկ-եր նախագծելու ուղղությամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՀԻՄԱ  ՄԱՐԴՆ Է ՀԱՆԳՉՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ՈՒՍՏԻ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԸ»

Հաջորդ գրառումը

ՀՈՒՍԱԽԱԲ ՉԼԻՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՀՈՒՍԱԽԱԲ ՉԼԻՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական