Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2019 Թ.-ԻՆՙ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԵՎ ԸՍՏ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ

07/02/2020
- 07 Փետրվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Տնտեսության ո՞ր ճյուղերն են աճ ունեցել, ո՞ր ճյուղերում է այն պատկերվել

Երկրորդ տարին է արդեն, ինչ վիճակագրական կոմիտեն սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշները հրապարակում է ուշացումով: Այս անգամ եւսՙ 2019 թ.-ի հունվար-դեկտեմբերի սոցիալ-տնտեսական ցուցանիշները հրապարակվեցին այս տարվա հունվար ամսվա վերջին օրը: Թե ինչո՞ւ դրանք մեկ տարի առաջ սկսվեցին հրապարակվել ուշացումով, որեւէ բացատրություն այդպես էլ չտրվեց: Դատելով հրապարակումներում առկա ոչ իրատեսական տվյալներից եւ հակասություններից, կարելի է ենթադրել, վիճակագրական այդ ժամանակահատվածն օգտագործում է իշխանությանը ցանկալի տվյալներ ստանալու համար: Այժմ ցուցանիշների մասինՙ առավել հանգամանորեն :

Անցած տարի, ըստ վիճկոմի, տնտեսական ակտիվության աճը 7,8 տոկոս է կազմել: Ինչպե՞ս է ստացվել, որ բնակչության սոցիալական վիճակի վատթարացմանը զուգահեռ տնտեսական ակտիվության նման աճ է գրանցվել, որքանո՞վ է այդ աճը իրատեսական, ո՞ր ճյուղերի շնորհիվ է դա տեղի ունեցել եւ ո՞ր ճյուղերն են «օգնության» հասել «թավշյա» վարչապետի ակնկալած ցոււցանիշը ստանալու համար:

Արդյունաբերության աճը կազմել է 9 տոկոս: Այն մեծամասամբ պայմանավորվել է հանքարդյունաբերական արտադրանքի արտադրության աճով, որն ըստ Նիկոլ Փաշինյանի մեկ տարի առաջ կատարած հայտարարության, մեր տնտեսության ապագան չէ: Նրա հայտարարություններըՙ հանքանյութի արդյունահանումից անցում կատարել մետաղի մշակման, դրանից պատրաստված արտադրանքի, գիտելիքի հիման վրա արտադրությանՙ այդպես էլ մնացել են հայտարարություններ, իսկ հիմա հենց հանքարդյունաբերության շնորհիվ վարչապետը հպարտանում է տնտեսական ակտիվության աճի ցուցանիշով:

Հաջորդը ծառայությունների ոլորտում 15 տոկոս աճն է: Ոլորտ, որտեղ աճ է արձանագրվում բուքմեյքերական գրասենյակներում խաղադրույքների հաշվին: Եթե հիշենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ «մեզ նման աճ պետք չէ», ապա հստակ կդառնա, որ այս ոլորտում աճը տնտեսության համար էական նշանակություն չունի եւ հավելյալ արժեք չի ստեղծում:

Այսինքն, կարող ենք արձանագրել, որ տնտեսական ակտիվության աճի իրական հիմքերը առկա են միայն վերոնշյալ երկու ճյուղերում արձանագրված աճով, որը ոչ մի կերպ առչնություն չունի ներկայիս կառավարության գործունեության հետ: Տնտեսության մյուս երեք ճյուղերում էլ կատարվել են վերեւում հիշատակված «ճշտումները»ՙ ընդհանուր տնտեսական ակտիվության աճի ցանկալի ցուցանիշ ստանալու համար :

Գյուղատնտեսությունում անկումը շարունակվում է: Այն, ըստ վիճկոմի կազմել է 4,2 տոկոս: Սակայն, անգամ անզեն աչքով տեսանելի է, որ այստեղ անկումը խորացել է, ինչի անուղղակի վկայությունը անասնապահների զանգվածային դժգոհություններն էինՙ սպանդանոցների խնդրի հետ կապված: Դրա համար բավական է ծանոթանալ անցած 11 ամիսների ցուցանիշներում հրապարակված մսի արտադրության տվյալներին: Մսի արտադրության ծավալները նվազել են մոտ 4,2 տոկոսով, որից խոշոր եղջերավորների մսինըՙ 2,8 տոկոսով, խոզի մսինըՙ 15,9 տոկոսով, ոչխարի մսինըՙ 20,8 տոկոսով: Անկումն իսկապես որ աննախադեպ է:

Բուսաբուծության մեջ անկումը անցած տարվա վերջինՙ 9 ամիսների տվյալներով 7 տոկոս էր:

Այդուհանդերձ, վիճկոմը գյուղատնտեսությունում անկման խորացումը ոչ միայն չի արձանագրում, այլ դեռ մի բան էլ նվազեցնում է :

Նույն գործելաոճն է նաեւ շինարարության ցուցանիշների պարագայում: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ վարչապետ Փաշինյանն այստեղ «բում» էր խոստանում, իսկ իրականության մեջՙ եղած աճի տեմպն էլ նվազեց, եւ տարվա արդյունքներով կազմեց 4,6 տոկոս: Ընդ որում , այս ցուցանիշը ստանալու համար դեկտեմբեր ամսին շինարարությունում ավելի քան 85 տոկոս աճ է ցույց տրվել: Դա անցած տարվա միջին ամսական ցուցանիշը գրեթե եռակի գերազանցող թիվ է: Այսինքն, ողջ տարվա ընթացքում, այդ թվում շինարարության համար սեզոնայինՙ գարնան եւ ամռան ամիսներին, շինարարությունում միջին ամսական ծավալները 30-31 մլրդ դրամ էին, իսկ դեկտեմբերին դարձան 89 մլրդ դրա՞մ: Սա պարզապես զավեշտ է, որի օգնությանը վիճակագրական կոմիտեն դիմել է 7,8 տոկոս տնտեսական ակտիվության աճՙ հետեւաբար եւ վարչապետի ֆեյսբուքյան գրառում «ապահովելու» համար:

Ինչ մնում է ամենամեծ ծավալներ ունեցող, բայց դարձյալ հավելյալ արժեք չստեղծող ճյուղինՙ առեւտրի շրջանառությանը, ապա այստեղ ցույց տրվող տարեկան 8,9 տոկոս աճը լուրջ կասկածների առիթ է տալիս:

Միանշանակ է, որ այդ աճի մեջ մեծ դեր է ունեցել ավտոմեքենաների զանգվածային ներմուծումըՙ շնորհիվ ԵԱՏՄ մտնելիս Հայաստանի կառավարության կողմից 2015 թ.-ին ձեռք բերված արտոնյալ ժամկետի: Սա նշանակում է, որ այս գործոնը նույնպես ներկա կառավարության հետ որեւէ կերպ չի առնչվում: Այն ստանում է նախկին կառավարության կողմից կատարված քայլի արդյունքներըՙ առեւտրի շրջանառության աճի ցուցանիշ եւ պետական բյուջեի հավելյալ մուտքեր, եւ դրանք վերագրում իրեն:

Այդուհանդերձ, առեւտրում աճի ցուցանիշը արժանահավատ չի թվում, քանի որ բացի ավտոմեքենաների ներմուծումից եւ վաճառքից, առեւտրի մյուս ճյուղերը վերջին մեկուկես տարվա ընթացքում խորը լճացման մեջ են: Տնտեսական վիճակի վատթարացումն իր ուղղակի անդրադարձն է ունենում բնակչության գնողունակության վրա, ինչի հետեւանքով էլ մարդիկ սկսում են ավելի քիչ ծախսել: Դա շղթայաբար բերում է առեւտրի շրջանառության նվազմանը, որը վիճակագրական կոմիտեն միայն իրեն հայտնի հրաշքով աճ է արձանագրում:

Այս ամենից ելնելով, ակնհայտ է, որ վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշները ավելի անվստահելի են դարձել, քան նախորդ ժամանակներում էր: Եթե նախկինում այս կառույցն ամեն ինչ անում էր իրական պատկերը փոքր-ինչ բարելավված ներկայացնելու համար, ապա այժմ անցել է իրականությանը հակասող պատկեր ներկայացնելուն: Պատկեր, որի հետ հակասությանը բնակչությանը ամեն օր բախվում է իր կյանքում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴԱՏՙ ՄԵՐ ՏԱՆԸ

Հաջորդ գրառումը

ՆԱՅԵԼ ԺԱՄԱՆԱԿԻ ՊՐԻԶՄԱՅԻ ՄԻՋՈՎ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՆԱՅԵԼ ԺԱՄԱՆԱԿԻ ՊՐԻԶՄԱՅԻ ՄԻՋՈՎ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ – 12.05.2025

12/05/2025

ԿարդալDetails

Ինչու՞ է «զադերշկա» լինում իշխանության խոստացած խաղաղությունը. Տիգրան Աբրահամյան

12/05/2025

«Ավելի լավ է լինես թուրքի շուն»․ Նիկոլ Փաշինյանի «կրթական» նորաձևության բուն ուղերձը. Անդրանիկ Թևանյան

12/05/2025

ԵՄ-ին ինտեգրման մասին «հիշել» են ծեծով. Սուրեն Սուրենյանց

12/05/2025

Սերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, Նիկոլը՝ կապիտուլյացիան. Շարմազանով

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական