Շաբաթ, Հոկտեմբերի 4, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՐԱՄՓԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է «ԴԱՐԻ ԳՈՐԾԱՐՔԸ»

31/01/2020
- 31 Հունվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Մերձավորարեւելյան կարգավորման եւս մեկ փորձ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «դարի գործարքի»ՙ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ծրագրի կարեւոր կետերը հրապարակվել են Սպիտակ տանը Թրամփի եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի մամլո ասուլիսում:

Թրամփի ծրագիրը նախատեսում է երկուՙ հրեական եւ պաղեստինյան պետությունների ստեղծում: Երուսաղեմը մնում է Իսրայելի անբաժանելի մայրաքաղաքը, բայց ընդսմին Թրամփը պաղեստինցիներին մայրաքաղաք է խոստանում Արեւելյան Երուսաղեմումՙ ԱՄՆ դեսպանատան ներկայությամբ, ինչպես նաեւ պաղեստինյան տարածքի կրկնակի ավելացում: Բացի դրանից, տվյալ ծրագրի համաձայն, ԱՄՆ-ը եւ Իսրայելը պատրաստ են Պաղեստինի տարածքներ ճանաչել ներկայումս պաղեստինցիների վերահսկողության տակ գտնվող տարածքներըՙ պայմանով, որ նրանք հրաժարվեն ահաբեկչական գործողություններից:

Տրանսպորտային կապեր կստեղծվեն Պաղեստինի տարածքում եւ Հորդանան գետի արեւմտյան ափին: Բացի դրանից, Թրամփի մտահղացման համաձայն, պաղեստինցի փախստականները կկարողանան ընտրել բնակության վայրերՙ ապագա Պաղեստինի տարածքում, Իսրայելին ինտեգրվելիք ներկայիս բնակության տարածքներում, կամ վերաբնակվել երրորդ երկրներում:

Ծրագիրը նախատեսում է նաեւ Իսրայելի ինքնիշխանության ճանաչում Հորդանան գետի արեւմտյան ափին եւ Գազայի հատվածում գտնվող խոշոր (Հուդա, Սամառա) բնակավայրերի նկատմամբ: «Դարի գործարքի» համաձայն, «Համաս» խմբավորումը պետք է զինաթափվի, իսկ Գազայի հատվածի տարածքը պետք է ապառազմականացվի: Ծրագիրը նախատեսում է Տաճարի լեռան կարգավիճակի պահպանում Հորդանանի միջնորդությամբ:

Նշվում է, որ մերձավորարեւելյան կարգավորման ծրագիրն ընդունելու դեպքում Պաղեստինը կստանա 50 միլիարդ դոլարի ամերիկյան օգնություն:

Թրամփը իր թվիթերյան էջում հրապարակել է երկուՙ պաղեստինյան եւ իսրայելական պետությունների քարտեզը: Այնտեղ երեւում է, որ պաղեստինյան տարածքներին կավելացվի երկու խոշոր շրջան Եգիպտոսի սահմանի երկայնքով:

Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ «դարի գործարքը» կենսագործելովՙ Իսրայելը առաջընթաց մեծ քայլ կկատարի: Թրամփը նաեւ ընդգծել է, որ ծրագիրը սպառնալիք չի ներկայացնում Իսրայելի անվտանգության համար: Նախագահն ավելացրել է, որ Իսրայելի հետ համախումբ կկազմվի տվյալ նախաձեռնությունների իրականացման նպատակով: Ենթադրվում է, որ Իսրայելը եւ Պաղեստինը առաջիկա չորս տարիներին կկարողանան համաձայնեցնել ծրագրի մանրամասնությունները:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն «դարի ծրագիրն» անվանել է դեպի խաղաղություն տանող իրատեսական ճանապարհ: Ըստ որում, նրա խոսքերով, Պաղեստինի որոշումից անկախ, Իսրայելը կընթանա ընտրված ճանապարհով, բայց եթե Պաղեստինը ճանաչի հրեական պետությունը, ապա Իսրայելը անհապաղ պատրաստ կլինի բանակցությունների:

«Ես ուզում եմ Թրամփին եւ Նաթանյահուին ասել, որ Երուսաղեմը չի վաճառվում: Մեր իրավունքները չեն վաճառվում եւ սակարկության առարկա չեն: Ձեր գործարքը դավադրություն է, եւ այն չի գործում», Reuters գործակալությունը մեջբերում է պաղեստինցիների առաջնորդ Մահմուդ Աբբասի Ռամալլահ քաղաքում մամլո ասուլիսում ասած խոսքերը: Աբբասը նաեւ ընդգծել է, որ Պաղեստինը ծնկի չի գա եւ անձնատուր չի լինի: Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու Գեյթը հայտարարել է, որ «դարի գործարքը» կարող է հաջող լինել ազնիվ միջնորդությամբ եւ առանց թելադրանքի փորձերիՙ պաղեստինցիների եւ իսրայելցիների բանակցությունների անցկացման դեպքում:

ՌԴ Աշխարհաքաղաքան հիմնահարցերի ակադեմիայի նախագահության անդամ Արայիկ Ստեփանյանը Russia Today թղթակցի հետ զրուցելիս հայտարարել է, որ «դարի գործարքում» բավական շատ են հակասությունները: «Օրինակՙ Արեւելյան Երուսաղեմը եւ Երուսաղեմը չեն կարող լինել միաժամանակ Պաղեստինի եւ Իսրայելի մայրաքաղաքները: Նաեւ ապագա պաղեստինյան պետության 50 մլրդ դոլար հատկացնելու Թրամփի առաջարկությունը ոչնչով հիմնավորված չէ: Դա խայծ էՙ պաղեստինցիներին կաշառելու նպատակով», հայտարարել է փորձագետը:

Պաղեստինի վարչապետ Մուհամմեդ Շտայեն հայտարարել է, որ ինքը չի ընդունի Սպիտակ տան ծրագիրը:

Նա համաշխահային հանրությանը կոչ է արել մերժել Թրամփի առաջարկությունը: «Այդ ծրագիրն անհրաժեշտ է Թրամփին պաշտոնանկությունից պաշտպանելու եւ Նաթանյահուին բանտից փրկելու, այլ ոչ թե խաղաղության համար», ընդգծել է նա:

Մոսկվայի Պետհամալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Վավիլովը նշում է, որ Թրամփի ծրագիրը նրա «սովորական քաղաքական խաղն է: Նա այդ ծրագիրը նախապատրաստում է առանց պաղեստինյան կողմի եւ Ռուսաստանի հետ խորհրդակցելու: Վերջինս տվյալ հարցով զբաղվել է վերջին հիսուն տարիներին: Թրամփի ծրագիրը ենթադրում է, որ Իսրայելի մայրաքաղաք պետք է լինի Երուսաղեմը եւ չի ընդունում երկմիասնական պետության հայեցակարգը: Բայց նրա առաջարկություններն անիրատեսական են: Ըստ այդմ, Պաղեստինը չի համաձայնի նրա պայմաններին, նշել է ռուս փորձագետը RT-ին տված հարցազրույցում:

Արաբական երկրների հետ բարեկամության եւ գործարար համագործակցության ընկերության նախագահ Վյաչեսլավ Մատուզովի խոսքերովՙ «Թրամփի ծրագիրն ուղղված է ԱՄՆ-ի դիրքերի ամրապնդմանը եւ Նաթանյահուի աջակցմանը, որն Իսրայելում հայտնվել է ծանր վիճակում… Ամերիկացիները չեն հասկանում, որ տվյալ խնդիրը չի լուծվի առանց պաղեստինցիների համաձայնության: Պաղեստինի ղեկավարությունը իր հերթին դիմել է Արաբական լիգայինՙ կոչ անելով համերաշխություն դրսեւորել տվյալ հարցում: Թրամփի այդ ծրագիրը չի կարող իրականացվել հենց միայն Իսրայելի հանդեպ համակրանքի շնորհիվ, քանի որ հարկավոր է հաշվի առնել նաեւ պաղեստինցի ժողովրդի շահերը», եզրակացնում է փորձագետը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԲԱԼԿԱՆՆԵՐՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԲՐԻՏԱՆԱՑԻ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐԵՎԵԼՔՈՒ՞Մ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ԲՐԻՏԱՆԱՑԻ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐԵՎԵԼՔՈՒ՞Մ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Վրաստանի ՏԻՄ ընտրություններում նորից հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընտրությունների արդյունքի հետ չեն հաշտվում եվրոպամետ ընդդիմադիրները։ Թբիլիսիում ցուցարարները ներխուժել...

ԿարդալDetails

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին

04/10/2025

Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչեւ այսօր. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նամակը՝ մեկուսարանից

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական