Ուրբաթ, Հոկտեմբերի 3, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՌՈՄԻ ԱԿՈՒՄԲ. «ՀԻՆ ԱՇԽԱՐՀԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է, ՆՈՐ ԱՇԽԱՐՀՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է»

24/01/2020
- 24 Հունվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատրաստեցՙ ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆԸ

Հռոմի ակումբը հասարակական կազմակերպություն է, վերլուծական կենտրոն, որը 1968 թվականին հիմնել են իտալացի արդյունաբերող Աուրելիո Պեչչեին եւ Տնտեսական ու սոցիալական զարգացման կազմակերպության գիտական հարցերի գծով գլխավոր տնօրեն Ալեքսանդր Քինգը:

***

Հռոմի ակումբի ղեկավարները եւ դրա առաջատար փորձագետները հանգել են միանշանակ հետեւությանՙ մեր քաղաքակրթության զարգացման պարադիգմայի արմատական փոփոխման անխուսափելիությանը:

Անցյալ ամիս Հռոմի ակումբը ներկայացրեց «Come on: Կապիտալիզմ, կարճատեսություն, բնակչություն եւ մոլորակի կործանում» նոր զեկույցը, որը հարմարեցված էր իր կեսդարյա հոբելյանին: Դա թերեւս մեր ժամանակի կարեւորագույն փաստաթղթերից մեկն է: Հռոմի ակումբը մնում է այն հիմնական հարթակը, որը ձեւավորում է պատասխանատու գլոբալիզմի եւ կայուն զարգացման օրակարգը եւ կողմնորոշիչ է համաշխահային էլիտայի նշանակալի մասի համար:

Հոբելյանական զեկույցը գրել են ակումբի երկու նախագահներըՙ Էռնստ Վայցզեկկերը եւ Անդերս Վիյկմանը 34 ուրիշ անդամների մասնակցությամբ: Կապիտալիզմի կոշտ քննադատություն, ֆինանսական սպեկուլյացիաների մերժում, մատերիալիզմից եւ ռեդուկցիոնիզմից հրաժարում, այլընտրական տնտեսության, «Նոր լուսավորչության», ամբողջական աշխահայացքի, մոլորակային քաղաքակրթության կոչ. այսպիսին է Հռոմի ակումբի առաջարկած օրակարգը:

Հեղինակների համար մեկնակետ է ծառայում ամերիկացի բնապահպան եւ տնտեսագետ Հերման Դեյլիի առաջարկած «լեցուն աշխահի» հայեցակարգը: Մարդկային քաղաքակրթությունը ձեւավորվել է «դատարկ աշխարհի» պայմաններում, անծանոթ տարածքների եւ ռեսուրսների առատության աշխարհում: Այնտեղ դեռ արմատակալած են գերիշխող կրոնները, քաղաքական գաղափարախոսությունները, սոցիալական կառույցները: Իսկ իրականում մարդկությունը մուտք է գործել «լեցուն աշխարհ», որը բերնեբերան լցված է եւ ունի սահմանների հետագա ընդլայնման անչափ աղոտ պատկերացումներ: Եթե շարունակենք ապրել «դատարկ աշխարհի» կանոններով, ապա փլուզումը չի ուշանա:

Զեկույցը բաղկացած է երեք մասից: Առաջինը կոչված է ցուցադրելու ներկայիս ճգնաժամի ողջ խորությունը: Երկրորդը նվիրված է իշխող աշխարհայացքի քննադատությանը եւ «Նոր լուսավորչության» այլընտրանքի շարադրմանը, երրորդ մասըՙ գործնական լուծումներին: Come on արտահայտությունն ունի երկու նշանակությունՙ «մի փորձիր ինձ խաբել» եւ «միացիր մեզ»:

Հռոմի ակումբը ենթադրում է, որ անցյալ դարի 80-ական թվականներին տեղի է ունեցել կապիտալիզմի վերասերում: Շահույթի հիմնական աղբյուր դարձան ֆինանսական սպեկուլյացիաները: Ներկայումս ֆինանսական գործառնությունների իննսունութ տոկոսը սպեկուլյատիվ բնույթ է կրում: Օֆշորային գոտիներում թաքցված է քսանմեկից մինչեւ երեսուներկու տրիլիոն դոլար:

Մոլորակի խոշորագույն խնդիրը մնում է համընդհանուր ջերմացումը: Ակումբը ողջունում է Փարիզյան համաձայնագրի ստորագրումը, բայց մատնանշում է, որ պետությունների ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումն անգամ անբավարար կլինի նախատեսված նպատակներին հասնելու համար:

Մյուս հիմնահարցերի թվում զեկույցն առանձնացնում է «վեցերորդ զանգվածային բնաջնջումը»ՙ կենդանական աշխահի սրընթաց կրճատումը, ստեղծվող տեխնոլոգիաների չնախատեսված հետեւանքները եւ միջուկային հակամարտության սպառնալիքը:

Եթե չափենք ածխաթթու գազի արտանետումները, որոնք մոլորակի ջերմացման հիմնական պատճառն են, ամենահարուստ ամերիկացիների մեկ տոկոսը արտանետում է մեկ մարդու հաշվով 318 տոննա ածխաթթու գազ, մինչդեռ երկրագնդի միջին բնակիչըՙ վեց տոննա: Հարուստ տնային տնտեսությունները առաջինը պետք է անցնեն կենսագործունեության նոր մոդելի:

Ամենից շատ քննադատության է արժանանում Հռոմի ակումբի ժողովրդագրական դիրքորոշումը: Ակումբը հանդես է գալիս ծնելիության առավելագույն կրճատման օգտին:

Հեղինակները հատկապես մերժում են ՀՆԱ-ն: ՀՆԱ-ի միակ չափորոշիչը այն արագությունն է, որով փողերը շարժվում են տնտեսության մեջ: Հեղինակները նշում են արտառոց դեպքեր: Նավթի թափվելը մեծացնում է ՀՆԱ-ն վթարների վերացման ծախսերի պատճառով: Տնամերձ հողամասերում բանջարեղենի աճեցումը ՀՆԱ-ում հաշվի չի առնվում, բայց սուպերմարկետներում դրա վաճառքը հաշվառվում է: Ցավոք դժվար է պատկերացնել որեւէ հաջողակ քաղաքական ուժ, որը կուզենար նվազեցնել երկրի ՀՆԱ-ն:

Զեկույցի գլխավոր կետը «Նոր լուսավորչության» գաղափարն է, որի արդյունքը պետք է դառնա ամբողջական աշխարհայացքը: Մարդասիրական, բայց մարդակենտրոնությունից զերծ, զարգացմանը հակված, բայց կայունությունը գնահատող: Զեկույցը ընդգրկում է մի քանի բնագավառ, որտեղ հարկավոր է հասնել հավասարակշռությանՙ մարդու եւ բնության փոխհարաբերություններում, կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարների, արագության եւ կայունության, անհատականի եւ հանրայինի, կանանց եւ տղամարդկանց միջեւ (հեղինակները նշում են, որ հավասարակշռությունը չի նշանակում մեխանիկական հարթեցումՙ ավելի մեծաթիվ կանանց տեղաշարժ դեպի տղամարդկանց դիրքեր), հավասարության եւ արդարացի պարգեւատրման, պետության եւ կրոնի միջեւ (զեկույցը ողջունում է աշխարհիկությունը, բայց ընդգծում կրոնի դրական նշանակությունը):

Ինչ վերաբերում է «լեցուն աշխարհի» քաղաքականությանը, հեղինակներն ընդգծում են համընդհանուր կանոնների կարեւորությունը, որոնք պետք է պարտադիր լինեն բոլոր երկրների համար: Առանձին պետությունն իրավասու չէ կատարել ինչ ցանկանում է, մանավանդ երբ խոսքը ամբողջ մոլորակին վերաբերող գործողությունների մասին է:

Նավթի դարաշրջանի ավարտը կանխորոշված է: Անչափ հավանական է, որ այն կավարտվի ավելի շուտ, քան կանխատեսվել էր: Արեւի եւ քամու մաքուր էներգիայի արժեքը տարեցտարի նվազում է, իսկ դրա արտադրությունը բազմապատկվում: Նավթի պահանջարկի աճը կանգ կառնի 2020 թվականին, իսկ եթե իրավացի է Ստենֆորդի համալսարանի հետազոտող Թոնի Սեբան , էներգիայի վերականգնվող աղբյուրներին անցնելը կարող է տեղի ունենալ մինչեւ 2030 թվականը: Նավթի ու գազի վիթխարի հանքաշերտերը այդպես էլ կմնան հողի մեջ: Բաց թողնված շահույթը գնահատվում է վեցից մինչեւ քսան տրիլիոն դոլարի միջակայքում:

Զարմանալի փոփոխություններ են տեղի ունենում Չինաստանումՙ ռեսուրսների խոշորագույն սպառող երկրում: Կոմկուսը հռչակել է «բնապահպանական քաղաքակրթության» կառուցման ուղեգիծ, ինչն արտացոլվեց սահմանադրության մեջ եւ տեղ գտավ 2016-2020 թթ. զարգացման ծրագրերում: Չինաստանն առաջատար է դառնում այլընտրական էներգիայի ոլորտում: Չորս տարում արեւային էներգիայի արտադրությունն ավելացել է քսան անգամ: Երկիրը մտադիր է դարակեսին էներգիայի 80 տոկոսը ստանալ վերականգնվող աղբյուրներից:

Ապագայի տնտեսությունը պետք է միտված լինի կայունությանը, այլ ոչ թե աճին եւ պետք է ավելացնի ընդհանուր բարօրությունը, այլ ոչ թե մասնավոր շահույթը:

***

Պարտադիր չէ աջակցել Հռոմի ակումբին եւ պաշտպանել նրա հայացքները, բայց տվյալ զեկույցը կարելի է համարել ամենաառաջավոր համաշխարհային էլիտայի հայացքների արտահայտությունը, եզրակացնում է ռուս քաղաքագետ, փիլիսոփա, պրոֆեսոր Օլեգ Մատվեյչեւը :

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԻ ԿՈՂՄԻՑ ԽԱՂԱՅԻՆ ՀՆԱՐՔՆԵՐ, ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՀԻՇԱՐԺԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԻՇԱՐԺԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

«Թուրքական ավիաուղիներ»-ը կմտնի Հայաստան. քպ-ականները սպասում են Թուրքիայի «գործուն քայլերին»

03/10/2025

«Թուրքական ավիաուղիներ»-ը հայտնել է, որ սկսում է թռիչքներ դեպի Երևան, չգիտեմ, թե դա երբ կլինի, բայց դա մի բան է,...

ԿարդալDetails

Վարդան Ղուկասյանը կլքի ԱՄՆ-ն, բայց չի արտահանձնվի Հայաստանին

03/10/2025

Ադրբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, մենք չենք կիսում այդ օրակարգը. Արարատ Միրզոյանի հարցազրույցը՝ լեհական TVP World հեռուստաալիքին

03/10/2025

«Սենսացիոն գտածո». հայտնաբերվել է Սերգեյ Փարաջանովի կորած ֆիլմը

03/10/2025

Հրամատարի տեղակալը կարգադրել է զինվորի դեմքի վնասվածքը շպարով քողարկել. զինվորը իր ինքնաձիգով ծնոտի հատվածում կրակահերթ է արձակել ու ինքնասպան եղել

02/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական