Երեքշաբթի, Նոյեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻ ԿՈՂՄԻՑ ԽԱՂԱՅԻՆ ՀՆԱՐՔՆԵՐ, ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

24/01/2020
- 24 Հունվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսպես կարելի է բնութագրել Քրիս ՄկՔորմիկի նոր «The Gimmicks» (Հնարագետները կամ խաղային հնարքները) վեպը, որի «խաղային» մասը ներառնում է նարտին, ըմբշամարտը, իսկ «պատմության» մասըՙ ցեղասպանությունը եւ արդարությունը վերականգնելու ԱՍԱԼԱ-ի գործունեությունը:

Վեպի իրադարձությունները տեղի են ունենում 1970-ականների սկզբներին: Ռուբեն Պետրոսյանը Խորհրդային Հայաստանում ապրող երիտասարդ է, որը չի հանդուրժում այն փաստը, որ Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, ներողություն չի խնդրում եւ փոխհատուցում չի տրամադրում: «Թուրքիայի դաշնակիցների թիվն ավելանում էր եւ նույնիսկ հայերին համակրող երկրներ, հանուն քաղաքական նպատակահարմարությունների անտեսում էին իրականությունը», գրում է ՄկՔորմիկը:

Ռուբենը վարպետ նարտի խաղացող է, որն առիթից օգտվելով իր ընկերուհուՙ Մինայի փոխարեն լքում է հայրենիքը եւ մեկնում Փարիզ, իբր մասնակցելու նարտու մրցարշավին, բայց իրականում ծավալելու իր քաղաքական գործունեությունը: Նա փորձում է համոզել իր հեռավոր ազգականինՙ Ավոյին (19 տարեկան) Լոս Անջելես տեղափոխվել եւ միանալ ԱՍԱԼԱ-ի գործողություններին: Բայց Ավոն ըմբիշ է եւ երազում է դառնալ չեմպիոն այդ բնագավառում: Նրա սրտովը չէ վրեժխնդրությունը: Վեպում կա նաեւ սիրային եռանկյունի:

Հակառակ իրադարձությունների հագեցվածությանը, հեղինակը կարողացել է, ըստ «Նյու Յորք Թայմսում» տպագրված Ջոն Ուիլյամսի գրախոսականի, պահպանել գործողությունների սահուն ընթացքը եւ գրավիչ ոճով մատուցել այն ընթերցողին:

ՄկՔորմիկը մեծացել է Կալիֆոռնիայում եւ մորական կողմից հայ է: Սիրում է հենվել պատմական իրական փաստերի վրա: Վեպն ավարտվում է 1988-ի ավերիչ երկրաշարժի նկարագրությունով, որի առթիվ Մինան ԱՄՆ է տեղափոխվում եւ նշում, որ «շատ բան ենք կորցրել, բայց պետք է զգույշ լինենք, որ այլեւս ուրիշ ոչինչ չկորցնենք»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ի ՀԱԿԱԿՇԻՌ «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ»

Հաջորդ գրառումը

ՀՌՈՄԻ ԱԿՈՒՄԲ. «ՀԻՆ ԱՇԽԱՐՀԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է, ՆՈՐ ԱՇԽԱՐՀՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է»

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՀՌՈՄԻ ԱԿՈՒՄԲ. «ՀԻՆ ԱՇԽԱՐՀԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է, ՆՈՐ ԱՇԽԱՐՀՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական