Ուրբաթ, Հոկտեմբերի 3, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՆՎԱԶԵԼ

24/01/2020
- 24 Հունվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Հիշում եք մեկ տարի առաջՙ անցյալ տարվա սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում մի գրառում էր արել Հայաստանում օտարերկրյա ներդրումների վերաբերյալ, աղյուսակ ներկայացրել, որտեղ երեւում են 2017 թ.ի եւ 2018 թ.ի ինը ամիսների օտարերկրյա ներդրումների ցուցանիշները եւ որտեղ նա հպարտորեն հայտարարում էր «սիրո եւ հանդուրժողականության» հեղափոխությունից հետո եւ դրա հետեւանքով մոտ 10 անգամ նվազած ներդրումների ծավալի որոշ չափով վերականգման մասին: Լավատեսական գրառումն էլ ավարտվում էր «դուխով» հեղափոխական կոչով: Սակայն արի ու տես, որ ո՛չ լավատեսության, ո՛չ էլ «դուխով» լինելու որեւէ հիմք օտարերկրյա ներդումների առումով գոյություն չունի, իսկ վարչապետն ամբողջ անցած տարվա ընթացքում ներդրումների ցուցանիշներին ոչ մի կերպ չի անդրադարձել: Ի՞նչ է տեղի ունեցել:

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը հրապարակել է ՀՀ վճարային հաշվեկշիռը, որը հպարտանալու տեղ չի թողնում կառավարությանն ու նրա ղեկավարին: Ըստ այդմ, 2019 թ.-ի երրորդ եռամսյակում օտարերկրյա ներդրումները Հայաստանում կազմել են 91 մլն դոլար: Եթե սրան հավելենք նաեւ նախորդ եռամսյակների ներդրումների ծավալը, ապա կստացվի, որ 2019 թ.-ի ինը ամիսներին Հայաստանում կատարված օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 185,7 մլն դոլար: Հասկանալու համար սա շատ է, թե՞ քիչ, բավական է նշենք, որ 2018 թ.-ի առաջին ինը ամիսներին օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 186,4 մլն դոլար: Ավելի քան 700 հազար դոլար ներդրումների նվազումը գուցե այդքան լուրջ անկում չլիներ, եթե այն գրանցված չլիներ 2018 թ.-ի առանց այն էլ նվազած ներդրումների ծավալի ֆոնին:

Մյուս կողմից, բացի օտարերկրյա ներդրումների ծավալների նվազումից, անհամեմատ ավելի մեծ չափով նվազել են այդ նույն ներդրողների կողմից եկամուտների վերաներդրումը Հայաստանում: Այսպես, անցյալ տարվա ինը ամիսներին օտարերկրյա ներդրողների կողմից վերաներդրված եկամուտը կազմել է 73,5 մլն դոլար: Նախորդ 2018 թ.-ի ինը ամիսներին այդ ցուցանիշը 106,2 մլն դոլար էր: Այսինքն, Հայաստանում վերաներդրվող եկամուտը նվազել է մոտ 31 տոկոսով, եւ օտարերկրյա ներդրողները իրենց ստացած եկամուտը կրկին չեն վերաներդնում մեր երկրում: Ընդ որում, 2019 թ.-ի երկրորդ եռամսյակում ոչ միայն եկամուտ չի վերաներդրվել, այլ 24,6 մլն դոլար դուրս է տարվել:

Ասվածին մնում է ավելացնել, որ ներկա իշխանության կառավարման արդեն երկրորդ տարին է շուտով լրանում, բայց նրա կողմից որեւէ քիչ թե շատ նշանակալի ներդրումային ծրագիր Հայաստանում չի սկսվել: Տարատեսակ հայտարարությունները հարյուր միլիոնավոր դոլարների ներդրումներ կատարելու ցանկություն ունեցողների մասին այդպես էլ մնացել են հայտարարություններ: Միայն նախորդ իշխանության ժամանակ սկսված ներդրումային ծրագրերն են որոշ ընդհատումներով շարունակվել, որոնք գործող իշխանությունը իրեն է վերագրել: Բացի սրանից, վարչապետ Փաշինյանի գլխավորած կառավարությունն արդեն հասցրել է ձախողել մի շարք խոշոր ներդրումային ծրագրեր եւ հիասթափեցնել ներքին եւ օտարերկրյա ներդրողների:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳՈՐԾՆԱԿԱՆ Ա՞ՅՑ, ԹԵ՞… ԲԵՄԱԿԱՆԱՑՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՌԴ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԻԾԸ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԱՐԱՔՍ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ՌԴ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԻԾԸ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԱՐԱՔՍ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

«Թուրքական ավիաուղիներ»-ը կմտնի Հայաստան. քպ-ականները սպասում են Թուրքիայի «գործուն քայլերին»

03/10/2025

«Թուրքական ավիաուղիներ»-ը հայտնել է, որ սկսում է թռիչքներ դեպի Երևան, չգիտեմ, թե դա երբ կլինի, բայց դա մի բան է,...

ԿարդալDetails

Վարդան Ղուկասյանը կլքի ԱՄՆ-ն, բայց չի արտահանձնվի Հայաստանին

03/10/2025

Ադրբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, մենք չենք կիսում այդ օրակարգը. Արարատ Միրզոյանի հարցազրույցը՝ լեհական TVP World հեռուստաալիքին

03/10/2025

«Սենսացիոն գտածո». հայտնաբերվել է Սերգեյ Փարաջանովի կորած ֆիլմը

03/10/2025

Հրամատարի տեղակալը կարգադրել է զինվորի դեմքի վնասվածքը շպարով քողարկել. զինվորը իր ինքնաձիգով ծնոտի հատվածում կրակահերթ է արձակել ու ինքնասպան եղել

02/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական