Ուրբաթ, Հոկտեմբերի 3, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՒԻԼՍՈՆՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ 100-ԱՄՅԱԿԸՙ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ

24/01/2020
- 24 Հունվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հաստատակամությունն ու զգոնությունը ի վերջո տալիս են դրական արդյունք: Աշխարհասփյուռ հայերս մի ամբողջ դար պայքարեցինք, որպեսզի աշխարհի 30 երկրներ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Իսկ 2015-ին այն համաշխարհային հնչեղություն ստացավ Ծիծեռնակաբերդում կայացած հարյուրամյակի հիշատակության առթիվ Հռոմի պապ Ֆրանցիսկոս Ա-ի Երեւան ժամանելու, անցյալի իրադարձություններին նրա պատշաճ բնութագրման եւ աշխարհի չորս պետությունների ղեկավարների մասնակցության շնորհիվ: Նույնքան կարեւոր է այստեղ վերստին հիշատակել պատմական այն պահը, երբ անցյալ տարվա հոկտեմբերի վերջերին Մ. Նահանգների կառավարության օրենսդիր մարմնի երկու պալատները ջախջախիչ մեծամասնությամբ ընդունեցին Հայոց ցեղապսանությունը ճանաչող մի բանաձեւ, որը մինչ այդ միշտ մնացել էր առկախ:

Միջազգային հարաբերությունները սովորաբար այսպիսի անակնկալ շրջադարձերի վրա են կառուցվում: Այդ պատճառով էլ անհրաժեշտ է համապատասխան մարմիններն ու կառույցները միշտ զգոն եւ տեղեկացված պահել, որպեսզի հնարավորությունների առաջացման պարագաներում կարելի լինի պատշաճ ձեւով օգտագործել դրանք:

Իր նորամուտն ազդարարող տարին տալիս է պատմական մի նոր առիթ միջազգային քաղաքական հասարակությանը հիշեցնելու այն անարդարությունը, որ կատարվեց 1920 թվականի Սեւրի պայմանագիրը Լոզանի 1923 թվի պայմանագրով փոխարինելու հետեւանքում: Սեւրի պայմանագրի ուրվականը արդեն մեկ դար է, ինչ հետապնդում է Թուրքիայի հանրապետության իրարահաջորդ ղեկավարներին:

Ներկայացնենք մի քանի փաստեր: Սեւրի հաշտության պայմանագիրը արդար հատուցում էր պարգեւում Հայոց ցեղասպանության ժամանակ զոհվածներին եւ դրանից մազապուրծ եղածներին: Մ. Նահանգների նախագահ Վուդրո Ուիլսոնը հրապարակել էր իր 14 կետերից բաղկացած ծրագիրը, որ համաշխարհային նոր կարգուկանոն էր հաստատումՙ հիմնված խաղաղության եւ մարդու իրավունքների պաշտպանության վրա: Ծրագրի 12-րդ կետը Հայաստանին էր վերաբերում, եւ նախատեսում էր Օսմանյան կայսրության թուրքական հատվածին շնորհել ինքնիշխանություն, իսկ թուրքական լծի տակ ապրող այլ ազգությունների համար ստեղծել կյանքի ապահով պայմաններ եւ ինքնավար զարգացման անվերապահ հնարավորություններ:

Նախագահը Կինգ-Կրեյնի հանձնախմբի ղեկավար ամերիկացի գեներալ Ջեյմս Գ. Հարթբոդիին (որոշ այլ աղբյուրներումՙ Հարբորդին) հանձնարարել էր ուսումնասիրել գործը եւ սահմանագծումների վերաբերյալ հանձնարարություններ առաջարկել: Հանձնախումբը եկել էր այն եզրակացության, որ Հայաստանին պետք էր հատկացնել 150 հազար քառ. կմ. տարածք (ներկայիս այն 31 հազար քառ. կմ. է), ներառելով Վանի, Բիթլիսի, Էրզրումի եւ Տրապիզոնիՙ որպես ելք դեպի Սեւ ծով նահանգները:

Այս առաջարկները ներգրավված էին Սեւրի պայմանագրում (հոդվածներ 88-93): Սեւրի բանակցություններին զուգընթաց, հայերը ձգտում էին նաեւ իրականացնել մեկ այլ ազգային երազանքՙ իշխանություն ձեւավորել Կիլիկիայում, մի բան, որ ներառված չէր Ուիլսոնի ծրագրում:

Հայկական ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբար փաշան բանակցություններ էր վարել Առաջին աշխարհամարտի դաշնակից երկրների ղեկավարների հետ եւ համաձայնության եկել Կիլիկիայի ինքնավար հանրապետության դիմաց աջակցել նրանց ջանքերին եւ կազմավորել 5000 կամավորներից բաղկացած հայկական մի լեգեոն:

Կիլիկիայում հայկական ազգային պատվիրակության ներկայացուցիչ Միհրան Տամատյանը 1920 թվականի օգոստոսի 6-ինՙ նախքան Սեւրի պայմանագրի ստորագրումը, ամսի 10-ին, հռչակել էր Կիլիկիայի անկախությունը: Դժբախտաբար նրա նախաձեռնությունը պաշտպանություն չէր գտել զինված ուժերի կողմից, որովհետեւ ֆրանսիական իշխանությունները զինաթափել էին հայ կամավորներինՙ Արարայում (Պաղեստին) գերմանա-օսմանյան համատեղ զորքերի դեմ 1918-ի սեպտեմբերի 19-ին իրենց տարած հաղթանակից անմիջապես հետո: Այնպես որ, ֆրանսիական բանակին դժվար չէր ցրել Տամատյանի գլխավորած կառավարությունը:

Պատմական այս միջադեպը հուշում է մեզ, որ ապագայում երբ էլ Սեւրի պայմանագրի շուրջ քննարկումներ անցկացվեն, մենք պետք է Կիլիկիայի պահանջն էլ դարձնենք բանակցությունների անքակտելի մասը:

Հակառակ որ Թուրքիան ստորագրել էր պայմանագիրը, որի 88-րդ հոդվածը նշում էր. «Թուրքիան հայտարարում է, որ ճանաչում է Հայաստանը, ինչպես այդ բանն արդեն արել են Դաշնակից տերությունները, որպես ազատ եւ անկախ պետություն», իրադարձությունները բացասական շրջադարձ ունեցան:

Դաշնակիցները հանձնարարել էին Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին գնալ եւ արձակել Օսմանյան պարտված բանակը, մինչդեռ ինքը գնացել եւ այդ զորքը օգտագործել էր ձեւավորելու համար իր «Ազգային ազատագրական արշավը», որի նպատակն էր Անատոլիան «ազատագրել» իր դեռեւս ողջ մնացած բնիկներից: Այդ ժամանակահատվածում դաշնակիցներն իրար դեմ էին դուրս եկել, եւ յուրաքանչյուրը փորձում էր ինքնուրույն գործակցել վերածնվող Միլլի շարժման հետ: Հատկապես վտանգավոր էր Քեմալ-Լենին համագործակցությունը, որի միջոցով ռազմամթերք, տարբեր տեսակի պաշարներ եւ ոսկի էր փուխադրվում Ռուսաստանից Քեմալին, որպեսզի վերջինս կարողանար Կիլիկիա վերադարձած 150 հազար հայերին դուրս վանել երկրից: 1922-ի սեպտեմբերին նա բառացիորեն ծովում խեղդամահ արեց Զմյուռնիայի բնակչության մեծամասնությունը կազմող հույներինՙ ամբողջ քաղաքը հրո ճարակ դարձնելուց հետո: Այնուհետեւ ստորագրեց Լոզանի պայմանագիրը, որը օրինականություն եւ ինքնիշխանություն էր պարգեւում Թուրքիայի հանրապետությանը: Այս ձեւով փաստորեն Սեւրի պայմանագիրը փոխարինվեց Լոզանի պայմանագրով, որտեղ Հայաստանի անունը չէր էլ նշվում:

Սեւրի հաշտության պայմանագիրը մասնատելու էր Թուրքիային եւ բռնագրավված տարածքները վերադարձնելու էր իրենց բնիկ տերերին: Մինչեւ համաշխարհային Երկրորդ պատերազմը Թուրքիան իրեն ապահով էր զգում մասնատման վտանգից, սակայն պատերազմի ավարտին նրան պահանջ ներկայացվեց, որ որոշ տարածքներ (նահանգներ) վերադարձվեն Հայաստանին եւ Վրաստանին: Խորհդային Միության ղեկավար Ստալինը նույնիսկ պատրաստ էր ներխուժել Թուրքիա, բայց երբ Չերչիլն սպառնաց ատոմային ռումբով, նա ընկրկեց:

Սեւրի պայմանագիրը կարող է վերականգնվել որեւէ ժամանակՙ կախված միջազգային հարաբերությունների ընձեռած հնարավորությունից: Նրան ժամանակ առ ժամանակ դեռ անդրադառնում են: Ռուսաստանի խորհրդարանում, օրինակ, երբեմն կոչեր են հնչում չեղյալ համարելու Կարսի 1921 թվականի պայմանագրիը, որը վերջնականապես հաստատել էր սահմանները Թուրքիայի եւ Խորհրդային Միության միջեւ:

Խորհրդային կայսրության փլուզումից հետո, Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Թուրքիայի հետ: Հայաստանն է Թուրքայի հետ սահման ունեցող երկիրը եւ նախկին Խորհրդային Միության մաս կազմելու իր հանգամանքով դեռեւս ուժի մեջ է պահում այդ պայմանագիրը: 2009-ին երկու երկրների միջեւ հարաբերությունները կարգավորելու քողի ներքո, Թուրքիան Հայաստանից պահանջեց ստորագրել Ցյուրիխի արձանագրությունները, որ վերահաստատում էր Կարսի պայմանագրի սահմանների վերաբերյալ դրույթները: Դա ծուղակ էր, եւ բարեբախտաբար Հայաստանը կարողացավ ճիշտ կողմնորոշվել եւ չստորագրել արձանագրությունները (Protocols): Պատճառաբանություններ չի տվել Հայաստանը, թողնելով, որ Անկարան ինքը կռահի Հայաստանի մտադրությունները: Բանն այն է, որ Կարսի պայմանագրի վերահաստատումը վերականգնելու է այն պայմանները, որ Հայաստանին են ստիպել թուրքերը 1920-ին ստորագրված Ալեքսանդրապոլի պայմանագրով:

Թուրքիան ցարդ կարողացել է վայելել ՆԱՏՕ-ին անդամակցելու պտուղները: Բայց կարծես Անկարան չափն անցել է Իրաքում եւ Սիրիայում ձեռնարկած իր ինքնուրույն, միակողմանի արկածախնդրություններով, որ նշանակում է անտեսել ՆԱՏՕ-ի ղեկավարության դիրքորոշումները: Կոնգրեսի վերջերս ընդունած որոշումները (Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ) դրա վառ ապացույցն են:

Բայց նախքան Սեւրի պայմանագրի վերանայումը կամ չեղյալ համարելը, տեսնենք, թե ինչպես կարող ենք մենք փոխհատուցում կամ վարձատրություն ստանալ: Թուրքիան կոտորել է հայերի երկու երրորդին, բռնագրավել մեր պատմական հայրենիքը եւ այսօր ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրեն պաշտպանված է զգում ամեն տեսակի պահանջատիրական ակնկալիքների դիմաց:

Որոշ փաստաբաններ չեն կարողանում համապատասխան իրավական ձեւակերպումները ճշգրտելՙ փոխհատուցման դատական գործեր հարուցելու համար: Ուրիշներ, ինչպես օրինակ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնախմբի նախկին քարտուղար պրոֆ. Ալֆրեդ դը Զայասը ավելի լավատեսական կարծիք ունեն: Նրանք հայտարարում են, որ «ցեղասպանության ոճրի փաստական եւ իրավական առումներով շարունակական բնույթի հետեւանքով, փոխհատուցման հարցը չի կարող փակված կամ ժամանակավրեպ համարել: Ուստի ցեղասպանությունից փրկված հայերը կարող են անհատական, թե խմբական պահանջներ ներկայացնել փոխհատուցում ստանալու համար: Դա նաեւ հրեաների պարագան էր եղել ժամանակին, եւ նրանք հաջողությամբ կարողացան այդ պահանջները ներկայացնել համապատասխան երկրներին, որոնցում իրենց սեփականությունները բռնագրավված էին»:

Ժամանակը մեր օգտին չի շարժվում, եւ Թուրքիան հենց դրաՙ մոռացության վրա է դրել հույսը: Առկա է նաեւ այն հանգամանքը, որ աշխարհով մեկ ցրված եւ երբեմն ազգային ինքնությունը աղոտ ներկայացնող հայերից շատերը փոխհատուցման կամ տարածքային պահանջներ ներկայացնելու մեջ որեւէ գործնական առավելություն իրենց կյանքում չեն տեսնում:

Ցեղասպանության զոհերը հիմնականում արեւմտահայերն են, բայց նրանք ինքնուրույն պետություն չունեն, որպեսզի առաջ տանեն իրենց դատը: Միայն ինքնավար պետություններն են իրավասու փոխհատուցման պահանջներ ներկայացնելու: Դա ուրեմն պետք է լինի Հայաստանի Հանրապետության գործը, բայց ՀՀ-ն էլ ճանապարհներ է որոնում իր հարաբերությունները Թուրքիայի հետ առանց նախապայմանների բարելավելու համար: Երկիրն արդեն մերձեցման հիմքերը դրել է: Այնպես որ սփյուռքահայության պարտքն է շարունակել մի կողմից զգոն եւ պահանջատեր լինելու, իսկ մյուս կողմից միջազգային հանրությունը տեղեկացված պահելու պայքարը: Այլապես հնարավորությունները կգան ու կանցնեն մեր կողքով:

Սեւրի հաշտության պայմանագրի հարյուրամյակը հիանալի առիթ է համախմբվելու եւ զորակոչի ենթարկելու մեր կարողությունները: Դասախոսություններ, սեմինարներ, գիտաժողովներ, քաղաքական միջոցառումներ, լրատվական արշավներ եւ հանրային ցույցեր պետք է կազմակերպել հիշատակելու համար այդ պայմանագրի դրույթները եւ ողջունելու համար դրանց իրականացման հետագա արդյունքները:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՃՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻՆ ԶՈՒԳԱՀԵ՞Ռ…

Հաջորդ գրառումը

ԼԻԲԻԱՅԻ ՀԱՐՑՈՎ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀՐԱՎԻՐՎԱԾ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ ԷՐ ՊԱՏՃԱՌԵԼ ԷՐԴՈՂԱՆԻՆ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ԼԻԲԻԱՅԻ ՀԱՐՑՈՎ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀՐԱՎԻՐՎԱԾ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ ԷՐ ՊԱՏՃԱՌԵԼ ԷՐԴՈՂԱՆԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

«Թուրքական ավիաուղիներ»-ը կմտնի Հայաստան. քպ-ականները սպասում են Թուրքիայի «գործուն քայլերին»

03/10/2025

«Թուրքական ավիաուղիներ»-ը հայտնել է, որ սկսում է թռիչքներ դեպի Երևան, չգիտեմ, թե դա երբ կլինի, բայց դա մի բան է,...

ԿարդալDetails

Վարդան Ղուկասյանը կլքի ԱՄՆ-ն, բայց չի արտահանձնվի Հայաստանին

03/10/2025

Ադրբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, մենք չենք կիսում այդ օրակարգը. Արարատ Միրզոյանի հարցազրույցը՝ լեհական TVP World հեռուստաալիքին

03/10/2025

«Սենսացիոն գտածո». հայտնաբերվել է Սերգեյ Փարաջանովի կորած ֆիլմը

03/10/2025

Հրամատարի տեղակալը կարգադրել է զինվորի դեմքի վնասվածքը շպարով քողարկել. զինվորը իր ինքնաձիգով ծնոտի հատվածում կրակահերթ է արձակել ու ինքնասպան եղել

02/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական