Ուրբաթ, Նոյեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԻՆԱԿԸ. ԹՈՒՄՈՆ ԲԵՌԼԻՆՈՒՄՙ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՑ

24/01/2020
- 24 Հունվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Հունվարի 21- ին Բեռլինումՙ KfW բանկի կենտրոնակայանում, Երեւանի հետ տեսակամրջի միջոցով, հանդիսավոր արարողությամբ ստորագրվեց Բեռլինի Վիլմերսդորֆ փողոցում Թումո կենտրոնի հիմնադրման վերաբերյալ պայմանագիրը, որին գերմանական մամուլըՙ մասնավորապես «Թագեսշպիգելն» այսպես արձագանքեցՙ «Թվայնացված կրթություն.Գերմանիան սովորում է Հայաստանից»: Սույն գնահատականն ընդգծվեց նաեւ տեղական ֆինանսական առցանց լրատվականում, անշուշտ շոյելով մերՙ գովեստի կարոտ ներքին ունկը, որի մեջ գերմանական մամուլում շրջանառվող, նաեւ վերոհիշյալ հոդվածում առկա խցանված, չփոխվող կաղապար կաՙ «տնտեսապես աղքատ Հայաստան»: Ե՞րբ կջնջվի այսՙ թիվ ու նյութ բովանդակող բառը, երբ հարստությունը մերՙ միտքն ու գաղափարը բարձր գին ունի դրսում, բայց ներսում դեռեւս ամենօրյա աշխատանքի կարոտ ու նպատազուրկ, դժվար է կանխատեսել: ԳԴՀ մայրաքաղաքում Թումոն սկսելու է գործել 2020- ի հոկտեմբերիցՙ KfW բանկի ֆինանսական օժանդակությամբՙ ապահովելով 1200 աշակերտի շաբաթական անվճար կրթությունը: «Թագեսշպիգելն» իրազեկում է, թե կենտրոնի անունը հայ բանաստեղծ Թումանյանի անվան կրճատՙ Թումո ձեւից է: 2011- ին ամերիկահայ գործարար զույգիՙ Սեմ եւ Սիլվա Սիմոնյանների հղացած գաղափարը բարեգործական նախագիծ է եւ Երեւանից բացի գործում է նաեւ Դիլիջանում, Գյումրիում, Ստեփանակերտում, Փարիզում եւ Բեյրութում:Հայաստանը, որ խորհրդային ժամանակներից արդեն լավ ծրագրավորողներ պատրաստող երկրի համբավ ուներ, այսօր փորձում է դրան միավորել նաեւ շախմատի մեջ իր հաջողությունները եւ Սիլիկոնյան հովիտ կերտելՙ Հարավային Կովկասում ներկայանալ որպես Շախմատային հովիտ, գրում է «Թագեսշպիգելը»ՙ ծանուցելով, թե ըստ Ֆրիդոմ հաուսի, ինտերներտն ազատ է Հայաստանում այնքան, որքան Ֆրանսիայում: Թերթն ընդգծում է, որ վարչապետ Փաշինյանն իր ղեկավարած երկրի ժողովրդի հետ հաղորդակցվում է ինտերնետով, հիշատակելով նաեւ այն իրողությունը, թե թավշյա հեղափոխությունն էլ կայացավ ինտերնետի, սոցցանցերում տարածվող ուղիղ եթերի հրապարակայնության միջոցով: Այն օգնեց կանխել բիրտ ուժի, բռնության կիրառումը:Գերմանական լրատվամիջոցներում Թումո կենտրոնի մասին ռեպորտաժներ ու հիացական գնահատականներ հայտնվեցին 2018- ից, երբ թավշյա հեղափոխությունը Հայաստանին բեւեռեց լրագրողների ոգեւորված հայացքը, եւ առավելաբար շռայլ գովեստներ գրանցեց, երբ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելն այցելեց կենտրոն: («Ազգը» ժամանակին անդրադարձել է այդ հրապարակումներին- Ան.Հ.):
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՄԵԾԱՏԱՂԱՆԴ ԳԻՏՆԱԿԱՆԸ ԵՎ ԸՆՏԻՐ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Անվերջությանը՝ Գեւորգ Արշակյանին

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՄԵԾԱՏԱՂԱՆԴ ԳԻՏՆԱԿԱՆԸ ԵՎ ԸՆՏԻՐ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական