Ուրբաթ, Հոկտեմբերի 3, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

24/01/2020
- 24 Հունվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Շրիշակս շրիշակիդ վնաս չէ

Պարզվում է` խորհրդարանում «շրիշակ» բառը գիտեն, համենայնդեպս` ԱԺ մեծամասնության պատգամավոր Հայկ Կոնջորյանը հետամանորյա` 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանի անդրանիկ քառօրյայի երկրորդ օրվա սրացման ժամանակ հիշեցրեց, որ պատգամավորների կողմից ավելի շատ գործածական ռուսերեն «պլինտուս» բառի հայերեն համարժեքն է այդ բառըՙ ի գիտություն պոտենցյալ գործածողների: Չնայած զանգվածաբար, նախկին լրագրող թե ոչ, մեր պատգամավորներն իրենց ելույթներում շարունակում են հայերենի հերն անիծել, «բանը կայացնել նրանում» եւ այլ կոպիտ սխալներով խոսել: Հատկապես սահման չի ճանաչում «ով» բառի «որը» բացահայտյալի փոխարեն զանգվածաբար գործածումը, որն անգամ վարչապետի բառապաշարում է աննահանջ ներկա: Բայց շրիշակի բախտը բերեց կարծես խորհրդարանում, քանի որ շրիշակի կամ «պլինտուսի մակարդակով քննարկում»` միմյանց ուղղված մեղադրանքն այս քառօրյայում շատ պահանջարկված էր: Ընդդիմությունը մեծամասնությանն էր ասում` շրիշակի մակարդակի քննարկում եք ծավալում, մեծամասնություննՙ ընդդիմությանը: Ու անգամ քրեական ենթամշակույթի վերաբերյալ օրինագծի` երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ երեքշաբթի օրը շրիշակը հասավ գողական «ռազբորկայի»`«էլ գող փիսո, էլ քաչալ շուն» տարբերակով այնպես, որ անգամ խաղացողներից մի քանիսին դատավորը, վայ, կներեք, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դաշտից, էլի կներեք` ԱԺ դահլիճից, մինչեւ օրվա վերջ հեռացրեց:

Մի խոսքով` նստաշրջանի երկրորդ օրը, մասամբ էլ չորեքշաբթի լրիվ շրիշակային օրեր էին, քանի որ սրացումը, անվերջ հնչող փոխադարձ մեղադրական ելույթներով, շարունակվեց նաեւ հաջորդ` չորեքշաբթի օրը, ու անգամ «Իմ քայլի» պատգամավորներից Լուսինե Բադալյանը հնչեցրեց բանալի խոսքը. «Սադրում ե՞ք»: Նախորդել էին «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանի մեղադրանքները Արարատ Միրզոյանին, թե չի կարողանում կառավարել խորհրդարանը, բացի այդ` անաչառ չէ եւ չի նպաստել արդեն հայտարարված եւ «Լուսավոր Հայաստանի» առաջարկած` Երեւանի քաղաքապետարանի նվիրատվությունների օրինականության հարցն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմի համալրմանը: Վարչապետն էլ, Արարատ Միրզոյանն էլ հայտարարել էին, որ իրավական անհամապատասխանություն է ի հայտ եկել ՏԻՄ գործերին խառնվող քննիչ հանձնաժողով ստեղծելու համար: Ու դրանից հետո «Իմ քայլը», չմասնակցելով քվեարկությանը, տապալեց դրա կազմի համալրումը: Մի խոսքով` սրացումները այն է-այն է` դուրս էին գալիս վերահսկողությունից, մինչեւ որ բազմաթիվ եւ երկուստեք սթափության կոչերից հետո խորհրդարանը հուն վերադարձավ:

Բայց արդյոք այս հունվարյան սրացումները, իրոք, զուտ անձերի մակարդակով պատահական զուգադիպություննե՞ր են, թե՞ ավելի խորքային, խութային հոսանքներ կան հատակում, որոնք ժամանակ առ ժամանակ ցնցում են մակերեսը, լավ համակարգվելով ինչ-որ կենտրոնից. ասենքՙ դրսում Վանեցյանի ` առաքելությունը շարունակելու խոստումով ու Միքայել Մինասյանի ՙ «Սրանք մարդ չեն» միաժամանակյա սեանսով, խորհրդարանի ներսում` կլասիկ եւ էլ ավելի կլասիկ ընդդիմության սինքրոն գործողություններով: Արդյոք ներկա իշխանության խորքային-իրական ընդդիմախոսը դեռ հույսը չի՞ կորցրել որեւէ ձեւով վարչապետի աթոռը վերագրավելուց` հանգամանքների նախագծային զուգորդմամբ կամ բազմաքայլ կոմբինացիաներով իշխանության վերադասավորումից հուսալով ու լրիվ մոռանալով հանրության գործոնի մասին: Ասեմ, որ խորհրդարանի լուծարման դեպքում անգամ բոլորովին էլ ակնհայտ չէ, որ խորհդարանում նույն կերպ կհայտնվեն «Լուսավոր Հայաստանը» ու «Բարգավաճ Հայաստանը», իսկ հատկապես խորհրդարանի գծագրությունը փոխելու հետ հները հատկապես մեծ հույս չպետք է կապենՙ ավելի շուտ երկիրը կվերածվի սոդոմ-գոմորի:

Համենայնդեպս` դրսում մսավաճառների, ծննդատների եւ ուզած թեմայի լայնորեն եւ կայծակնային շահագործումը, լարման տարբեր օջախները, զանազան միջադեպերի հրահրումը հուշում են շահառուների մասին: Միեւնույն ժամանակ չպետք է մոռանալ, որ մարդիկ արդեն առել են բողոքով հարց լուծելու համը, որը նախկին իշխանության օրոք հնարավոր չէր, ու հիմա ինչ իշխանություն էլ լինի` այդ գործոնը չի կարելի անտեսել:

Իհարկե, բնականոնն ու ճիշտը պետք է լինի նորմալ սպանդանոցում մորթված, ստուգված միսը վաճառքի հանելը` բացառելով ձիու, շան կամ էշի մսի հայտնվելը վաճառքում, կամ նորմալ- հիգիենիկ պայմաններ ունեցող ժամանակակից ծննդատանը ծննդաբերելը, սակայն միաժամանակ իշխանությունը պետք է իմանա, որ այդպիսի` իրոք դրական փոփոխությունները հրամանագրերով հնարավոր չէ անել, մարդիկ պետք է տնտեսապես եւ հոգեբանորեն պատրաստ լինեն դրան, այնպես որ ողջունելի է կառավարության` երկու դեպքում էլ փոխզիջումային լուծումների գնալն առայժմ: Բայց այս դիմակայությունը շարունակվելու է ամեն առիթով, իսկ աղքատ մարդն ու բարեփոխման միջազգային պարամետրեր աչքի առաջ ունեցող որեւէ բարեփոխիչ միշտ էլ տարբեր լեզուներով են խոսելու` իրար չհասկանալով: Այնպես որ` ճիշտը նախ պայմաններ, ենթակառուցվածքներ ստեղծելն է` վերը նշված երկու, եւ հետագա այլ դեպքերում էլ, հետո հրամաններ արձակելը:

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը` մղձավանջ

Մեկ անգամ գրել ենք, բայց միեւնույն է, մեր պատգամավորները կրկին իրենց բանին են, ու ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին քիչ է մնում ողջ կազմով հարց ուղղեն կառավարությանը: Եղբայր, 52 պատգամավորով կառավարությանը հարց տալու համար գրանցվում եք, որ ինչ անեք: Ողջամտության կանխավարկածն այս արարողակարգային միջոցառման համար չէ՞: Միգուցե գործին պետք է խառնվեն հոգեբանները, միգուցե պատգամավորներից շատերն ունեն ուշադրության, հոգածության կարիք կամ իքնադրսեւորման հնարավորության պակաս, ու նրանց ինքնության շոյման միակ ձեւը կառավարությանն ու հատկապես վարչապետին հարց ուղղելն է: Հոգեբանի խառնվելուց հետո միայն մեզ թույլ կտանք կոչ անել ԱԺ նախագահին` նախաձեռնեք-փոխեք կանոնակարգը, ժամանակ սահմանեք, ասենք երկուսուկես ժամ, թե չէ չորեքշաբթի օրվա վերջին ԱԺ նիստը լսող-տեսնողների ու նույնիսկ կառավարության համար վերածվում է մղձավանջի:

Կուտոյանի մահը համարժեք է երկրում անապահովության զգացմանը

ԱԱԾ նաչկին պետ Գեորգի Կուտոյանի մահը (էն որ ասում են` քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու վարկածով), ինձ վերադարձրեց այն անապոհովության զգացումը, որ ունեցել եմ շատուշատ անգամ`Վլադիմիր Նազարյանի իքնասպանության, գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանության, Հոկտեմբերի 27-ի սպանդի, փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի անհավատալի ինքնասպանության լուրերը լսելիս: Որովհետեւ այս (եւ բազմաթիվ այլ) նախկին առանցքային պաշտոնյաների` երբեք իրականում չպարզվող հանգամանքներով մահերը մի տեսակ պետությանն են կպնում, խեղճացնում նրա ապահովությունն ու անվտանգությունը, վախեցնում մարդկանց, որ ինչ-որ հզորներ երբ- ինչ ուզենանՙ կանեն մեր պետության ներսում, ու դրա դեմն առնելու, կամ գոնե ողջ ծավալով կատարվածը բացահայտելու ուժը կամ կամքն ունեցող կառույց չկա: Գեորգի Կուտոյանը այն սերնդի ներկայացուցիչն է, որը հիմա քաղաքական եւ տնտեսական տարբեր առանցքային պաշտոններում դեր է ստանձնել, ու ի պաշտոնե պետական նշանակության տեղեկատվության տիրապետելուց զատ` հաստատ իմացել է ներկա դերակատարների կենսագրության շատուշատ մանրամասներ: Ասենք, ովՙ ինչպես պատգամավոր դարձավ, ովՙ ինչպես այս կամ այն քաղաքական ուժը ձեւավորեց ու խորհրդարան մտցրեց անցյալում եւ հիմա, ով` ինչի դիմաց ինչ է ստացել: Ուրիշ եւ անվտանգ բան է այս բոլորը ենթադրել այս կամ այն անձի ապրիորի հայտարարությունների կամ մամուլի բամբասանքի մակարդակով, լրիվ ուրիշ եւ վտանգավոր բան` այդ բոլորն արմատից իմանալը, անցյալի, ինչու չէ` նաեւ ներկայի իշխանությունների ողջ տուրեւառին, արտաքին կապերին, անձերի մասին տեղեկատվությանը տիրապետելը: Չնայածՙ բարձր պրոֆեսիոնալներիՙ քաղաքական փոփոխության պատճառով իրոք անպիտան լինելու զգացումը եւս, որ շատերի համար այժմ խնդիր է, չի կարելի որպես շարժառիթ բացառելը: Իրոք ցավ ապրելով երիտասարդ մարդու, ընտանիքի հոր եւ ամուսնու հեռանալով, միաժամանակ նշենք, որ չենք հավատում նրա տարօրինակ ինքնասպանության լիարժեք բացահայտմանը` շահառուներն են շատ ու տարատեսակ, որոնց կասկածի տակ դնելու նպաստավոր հանգամանքը կարող էր նկատի ունենալ ինքնասպանության հասցնող ուզած երրորդ կողմը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏՈՒԳԱՆՔՆԵՐՙ ՊՆ ՀԱՎԱՔՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԻՆԱԿԸ. ԹՈՒՄՈՆ ԲԵՌԼԻՆՈՒՄՙ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՑ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԻՆԱԿԸ. ԹՈՒՄՈՆ ԲԵՌԼԻՆՈՒՄՙ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՑ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արաքս գետից ավազ արդյունահանելով՝ մեր երկրի տարածքն ենք կրճատում. Փաշինյան

03/10/2025

Հայաստանի կառավարությունը լուրջ խնդիրներ ունի ավազի արդյունահանման ոլորտում, որովհետև դա այն ոլորտներից է, որտեղ թափանցիկության լրջագույն խնդիր կա։ Այդ մասին...

ԿարդալDetails

«Թուրքական ավիաուղիներ»-ը կմտնի Հայաստան. քպ-ականները սպասում են Թուրքիայի «գործուն քայլերին»

03/10/2025

Վարդան Ղուկասյանը կլքի ԱՄՆ-ն, բայց չի արտահանձնվի Հայաստանին

03/10/2025

Ադրբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, մենք չենք կիսում այդ օրակարգը. Արարատ Միրզոյանի հարցազրույցը՝ լեհական TVP World հեռուստաալիքին

03/10/2025

«Սենսացիոն գտածո». հայտնաբերվել է Սերգեյ Փարաջանովի կորած ֆիլմը

03/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական