Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՈՒՆԸ» ԿՇՐՋԱՆՑԻ՞ ԼԻԲԱՆԱՆԸ

24/01/2020
- 24 Հունվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

Եթե ճիշտ էր լիբանանահայ հեղինակավոր ֆինանսիստներից մեկիՙ «Պետությունըՙ դա դրամն է» սկզբունքը, ապա այժմ կարելի է վստահությամբ պնդել, որ Լիբանան պետությունը կարող է գոյություն չունենալ այլեւս: Այդ սկզբունքը իրեն արդարացրել էր քաղաքացիական պատերազմի (1975-1990) ամբողջ տեւողության, երբ երկրում չէր մնացել պետական ոչ մի կառույցՙ բացի Կենտրոնական բանկից, որը անասելի դժվարություններով պահպանում էր ազգային արժույթՙ լիրանՙ դոլարային տիրապետությունից: Այդ սկզբունքը իրեն արդարացրեց նաեւ հետպատերազմյան տարիներին, երբ երկիրը վերաշինության եռուզեռի մեջ էր, արտերկրներից ու հատկապես Ծոցի պետություններից փոխանցվող գումարների, այդ թվում լիբանանյան սփյուռքի ներդրումների, այլեւ լիբանանցիների բնատուր կենսասիրության շնորհիվ: ՀՆԱ-ն մեկ անձի համար հասել էր 15000 դոլարի, ու բանկերը, ինչպես ասում են, տրաքում էին արտարժույթների, առաջին հերթինՙ դոլարի առատությունից, հատկապես Սադդամ Հուսեյնի անկմանը հաջորդող փողերի փախուստի շրջանում: Մինչեւ որ ասպարեզ իջավ «Մեծ Մերձավոր Արեւելք» դավադիր ծրագիրը, եւ արաբական երկրների վրա փչեց «Գարնանային» ուրագանը ՙ բոլորիս ծանոթ իր կազմաքանդումներով, փլուզումներով, հեղաշրջումներով եւ արյունալի պատերազմներով: Թվում էրՙ Լիբանանը ինչ-որ հրաշքով զերծ էր մնում այդ վերիվայրումներից: Ավա՜ղ. եթե հարեւանիդ տանը հրդեհ է, չես կարող տունդ զերծ պահել կրակի ճիրաններիցՙ եթե չունես դիմադրելու համապատասխան միջոցներ: Իսկ այս պարագայում այրվող տունը անմիջական հարեւանն էրՙ հրդեհվող Սիրիան, որը Լիբանանի ցամաքային միակ ճանապարհն է դեպի արաբական այլ երկրներ, մյուսը լինելով Իսրայելըՙ 1948 թ. զինադադարից ի վեր իր փակ սահմաններով:

Բայց այս բոլորի մեջ ամենախոցելին Լիբանանն ինքն էրՙ իր ներքին համայնքային (18 համայնք) կառուցվածքով, նվիրականացված կոռուպցիոն իր համակարգով, փողերի լվացման իր գործառույթներով, քաղաքացիական պատերազմի հանցագործներից ու նրանց զավակներից բաղկացած պետական իշխանավորների տիրապետությամբ, իր փոքրիկՙ 10,5 հազար ք.կ. տարածքի վրա շուրջ 1 միլիոն պաղեստինցի հին գաղթականներով եւ Սիրիայից խույս տված 1,2 միլիոն նոր փախստականներով:

Այսինքնՙ դիմադրողականությամբ թույլ երկիր, որը գտնվում է միջազգային ու տարածաշրջանային ուժերի ողորմածության տակ, եւ որի միակ ուժը, ինչպես լիբանանցիք իրենք են սիրում ասել, իր թուլության մեջ է… Լիբանանում չկան բռնապետեր, մենիշխանություն, նավթ, ոչ խոշոր եւ ոչ էլ միջակ արդյունաբերություն: Միակ ուժը, ինչպես ասվեց, ֆինանսական հաբ լինելն էր, ինչը քայքայելը, օգտվելով ներքին «ֆաուդայից» (արաբերենՙ անկարգություն, խառնիճաղանճ վիճակ), ֆինանսական շուկայում արտաքին խաղացողների համարՙ մեկից մեկ է, ինչպես ասում են:

Դրամի 25-30 տոկոս անկումը, ահռելի սղաճը եւ գործազրկությունը սոցիալական սուր իրավիճակ ստեղծեցին երկրում, որի դեմ, անցյալ հոկտեմբերին, ընդվզման ու բողոքի բուռն շարժում առաջացավ, հիմնականումՙ բոլոր համայնքների ու կրոնների պատկանող երիտասարդության համատեղ առաջնորդությամբ: Ցուցարարների պահանջը երեքն էրՙ վերջ տալ համատարած կոռուպցիային, պետական սխալ վարչարարությանը եւ պետական թայֆաբազությանը: Ցուցարարները պահանջում էին նաեւ Սաադ Հարիրիի գլխավորած կառավարության հրաժարականը եւ վերջինիս փոխարինումը ապաքաղաքական տեխնոկրատներով: Վարչապետը տեղի տվեց, սակայն, բնականաբար, տնտեսական անկումը շարունակվեց գահավեժՙ դեֆոլդի առաջ կանգնեցնելով երկիրը: Բանկերն սկսեցին շաբաթական ընդամենը 200 դոլար բաց թողնել ավանդատուներին, եղան նաեւ դեպքեր, երբ մարդիկ դրամատուներում իրենց ունեցած ավանդները 25-35 տոկոս զեղչով վաճառեցին կանխիկ դոլարի դիմաց, իսկ հանրային պարտքը հասավ ՀՆԱ-ի 150 տոկոսի սահմանագծին:

Այս շաբաթասկզբին կազմվեց նոր կառավարությունը Բեյրութի Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Հասան Դիաբի գլխավորությամբ, բաղկացած Հըզբոլլահ շարժման եւ վերջինիս դաշնակից կամ հարող կուսակցությունների աջակցությունը վայելող 20 նախարարներից, որոնցից 6-ը, արտառոց դեպք արաբական աշխարհում, կանայք, որոնցից մեկն էլ, Զեյնա Աքարը, ստացավ պաշտպանության նախարարի պորտֆելը (լիբանանցիք միշտ էլ սիրել են նորաձեւությունը), մինչ մեր ազգակից Վարդինե Օհանյանը (ՀՅԴ) տիրացավ երիտասարդության եւ սպորտի նախարարի պաշտոնին:

Այժմ, նորակազմ կաբինետը, որը հավակնում է կոչվել փրկության կառավարություն, անմիջականորեն կարիք ունի առնվազն 11 մլրդ դոլարի, որի համար արդեն իսկ դիմել է Լիբանանի ավանդական մենտոր Ֆրանսիային, ապաՙ Սաուդյան Արաբիային, Մ. Նահանգներին: Նրանցից առաջինը պահանջում է նա՛խ կարգուկանոնը վերահաստատել ֆինանսական շուկայում, իսկ վերջին երկուսըՙ հրաժարվել Հըզբոլլահի ազդեցությունից ու թելադրանքից: Պահանջներՙ որոնց կատարումը նորընծա կառավարության ուժերից վեր է ներկա իրավիճակում: Իսկ եթե Հասան Դիաբի կառավարությանը հաջողվի դա իրականացնել եւ դրանով փրկել երկիրը ամբողջական կոլապսից, ապա կարելի է ասել, որ «Արաբական գարունը» շրջանցել է Լիբանանը:

Տա՛ Աստված:

Նախորդ գրառումը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՏՈՒԳԱՆՔՆԵՐՙ ՊՆ ՀԱՎԱՔՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՏՈՒԳԱՆՔՆԵՐՙ ՊՆ ՀԱՎԱՔՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Լրահոս

Մեզ համար Հայաստանը պարզապես ինքնիշխան պետություն չէ. Զախարովա

13/07/2026

Մոսկվան և Երևանը կապում են հատուկ հարաբերություններ, որոնք հիմնված են ընդհանուր պատմության և երկու երկրների ժողովուրդների անկեղծ համակրանքի վրա։ Այս...

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունում իմ առաքելությունը համարում եմ ավարտված. Դավիթ Խաժակյան

13/07/2026

21 տարեկանում հեշտ չէր որոշել դառնալ կուսակցական և զբաղվել քաղաքականությամբ: Գիտակցված և բարդ ընտրություն էր, որի համար ափսոսանք չունեմ: Այս...

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական