Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌՈՀԱՆԻՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՄԻԱՎՈՐՎԵԼ ԸՆԴԴԵՄ ԹՐԱՄՓԻ

10/01/2020
- 10 Հունվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Իրաքը պահանջում է օտարերկրյա զորքերի դուրսբերում

Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցում կոչ է արել համատեղ պատասխան մշակել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Ղոդս» խմբավորման հրամանատար գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության դիմաց:

Նրա խոսքերով, «Սուլեյմանիի սպանությունը եղել է մեծ սխալ, եւ մենք պարտավոր ենք միասնաբար հակազդել անխոհեմ քայլերին: Նախահարձակի գործողություններին ի պատասխան լռելը նրան ավելի համարձակ է դարձնում: Քանի որ Սուլեյմանին մեծ դեր է խաղացել տարածաշրջանում ահաբեկչության դեմ մղվող պայքարում, եւ Դուք (Թուրքիայի նախագահը) հասկանում եք, որ նա իր պարտքն էր կատարում տարածաշրջանի եւ իսլամի հանդեպ»: Մինչդեռ Անկարան չէր լռում: Բայց իրանցի գեներալի սպանությանն ի պատասխան նրա գործողությունները այնքան վճռական չէին, որքան կուզենար տեսնել Թեհրանը: Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարեց, որ իրենք մտահոգ են տարածաշրջանում ԱՄՆ-ի եւ Իրանի փոխհարաբերություններում լարվածության աճից: Էրդողանն իր հերթին հայտարարեց, որ չի կարելի անպատասխան թողնել որեւիցե երկրի բարձրաստիճան զինվորական հրամանատարի սպանությունը: Բայց հետագայում ինչպե՞ս կգործի Թուրքիան, չէ՞ որ նա ՆԱՏՕ-ի երկրներից միակն է, որ սահմանակից է Իրանին:

Անկարան լուրջ խնդիրներ ունի ԱՄՆ-ի հետ, բայց բանը չի հասել դաշնակցային հարաբերությունների խզմանը: Բարդություններ կան Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության եւ քրդերի պատճառով: Էրդողանն էլ իր հերթին խիստ քննադատություններով է հանդես գալիս ԱՄՆ-ի հասցեին: Բայց նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին հասցեագրված նրա քննադատությունը ցնցող չէ, քանզի երբեմն նույն կերպ հանդես են գալիս նաեւ Եվրոմիությունը, Իսրայելը եւ Սաուդյան Արաբիան: Թեեւ Սիրիայի հարցում Թուրքիան դաշն է կնքել Իրանի եւ Ռուսաստանի հետ, բայց ռազմավարական դիրքորոշում չի որդեգրել շահերի տարբերությունների պատճառով: Ճիշտ է, ավելի վաղ Անկարան հանդես էր եկել Թեհրանի հետ հարաբերությունները խորացնելու եւ դրանք դաշինքի մակարդակին հասցնելու օգտին: Դրանում ի հայտ էին գալիս աշխարհաքաղաքական տեխնոլոգիայի տարրեր, այն էՙ որպես միջնորդ հանդես գալ Արեւմուտքի եւ Իրանի փոխհարաբերություններումՙ հեռանկար դարձնելով ԵՄ-ին անդամակցելը, եւ նույնիսկ Իրանի հարաբերությունների բարելավումը Սաուդյան Արաբիայի հետ:

Այժմ իրավիճակը սկզբունքորեն փոխվել է: Թուրքիան Մերձավոր Արեւելքում կորցրել է իր միջնորդական ներուժը: Հիմա Թեհրանն է Անկարային առաջարկում հակաամերիկյան կոալիցիա կազմել, ինչը ենթադրում է, որ կողմերից յուրաքանչյուրը պետք է փոխի իր մերձավորարեւելյան ռազմավարությունը: Ավստրալական The Conversation հրատարակության կարծիքով, Մերձավոր Արեւելքը թեւակոխում է նոր փուլ, որը կարող է ենթադրել այսպես կոչված «արաբական գարնան» ընթացքում ծավալված նոր մրցակցությունից Թուրքիայի եւ Իրանի հրաժարում: Թուրքիան իսլամացվում էՙ հրաժարվելով քաղաքական աշխահիկ գաղափարախոսությունից եւ տեղաշարժվում է դեպի նոր ինքնություն, երբ սուննիները ոչ թե շիաների դեմ են, այլ նրանց հետ: Հենց սա է այն պարադոքսը, որն ընկած է Անկարայի եւ Թեհրանի հնարավոր դաշինքի հիմքում: Նրանց վաղեմի աշխարհաքաղաքական մրցակցությունը պայմանավորում է երկու երկրների միջեւ ոչ միայն պարբերաբար ծագող հակամարտությունները, այլեւ ընձեռում է թեկուզ մարտավարական բնույթի համագործակցության հնարավորություններ: Բացի դրանից, երկու երկրները կայսերական անցյալի հարուստ փորձ ունեն:

Ունենալով նման առավելություն, նրանք կարող են արագորեն անցնել հակամարտությունից դեպի համագործակցություն, գրում է ավստրալական հրատարակությունը: Քանի որ այդ երկրների իշխանությունները անհանգստացած են ըմբոստ տարածքների բնակիչների վարքագծից, որոնք կարող են անջատվելու փորձեր անել, նրանք բոլորը շահագրգռված են, որպեսզի կանխվի Քրդստանի ձեւավորումը: Նրանք նաեւ շահագրգռված են, որպեսզի հարեւան երկրների վարչակարգերը չփոխվեն եւ այդ երկրները չտրոհվեն, բացառությամբ այն դեպքերի, եթե միայն հենց իրենք չեն վերահսկում այդ գործընթացը: Նրանք կարող են պատերազմ մղել կամ աջակցել միմյացՙ օժանդակելով ապստամբական շարժումներին, բայց համատեղ նրանք ելնում են ընդդեմ անջատականության եւ անկայունության, երբ դրանք սկսում են հակասել իրենց շահերին: Թուրքիան եւ Իրանը տարածաշրջանի երկու խոշորագույն ոչ արաբական երկրներն են: Այս առումով նրանք ունեն գաղափարախոսական միասնություն: Եթե նրանց դաշինքը դառնա լիարժեք, ապա Մերձավոր Արեւելքում դրա հետեւանքները կարող են լինել անկանխատեսելի: Եվ առաջին քայլն արդեն կատարված է, ըստ որումՙ Իրաքում: Այդ երկրի խորհրդարանը քվեարկել է «Իսլամական պետության» դեմ մղվող պայքարում կոալիցիայի հետ համաձայնագրի խզման եւ Իրաքից օտարերկրյա զորքերի դուրսբերման օգտին:

Ինչպես հաղորդում է CNBC հեռուստաալիքը, Իրաքի խորհրդարանի որոշմանն արձագանքելովՙ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադրություն է հայտնել այդ երկրի դեմ ձեռնարկել շատ խիստ պատժամիջոցներ: «Եթե նրանք իրոք խնդրեն մեզ հեռանալ, ապա նրանց դեմ կձեռնարկենք այնպիսի պատժամիջոցներ, որոնք նրանք երբեք չեն տեսել»:

Նախագահի խոսքերով, Իրաքում ամերիկացիների կառուցած միայն մեկ ավիաբազան ԱՄՆ-ի վրա նստել է մի քանի միլիարդ դոլար: «Մենք չենք հեռանա, եթե նրանք մեզ չվճարեն դրա դիմաց»: Իրաքում կառավարող «Դավա» կուսակցությունում հայտարարել են, որ անթույլատրելի է երկրի տարածքի օգտագործումը Իրանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները պարզելու համար:

Ի դեպ, Իրաքում աշխարհազորայինների ջոկատներից մեկի հայտնի հրամանատար Կայս ալ-Խազալին հունվարի 6-ին հայտարարել է, որ երկրում ԱՄՆ-ի ռազմական ներկայությանը կարող են փոխարինել Ռուսաստանը, Չինաստանը եւ այլ երկրներ:

Անհրաժեշտություն կա, որ Բաղդադը վերաձեւի իր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, կարծում է փորձագետ Ստանիսլավ Տարասովը : Հետագա քայլերը կարող են կապված լինել քրդական հարցի եւ Քաթարի խնդրի առնչությամբ Թուրքիայի եւ Իրանի դիրքորոշումների հնարավոր մերձեցման հետ: Թեհրանը կարող է Անկարայից պահանջել, որ նա իր ռազմակայանները փակի ամերիկացիների ոչ միայն ռազմական, այլեւ փոխադրական ինքնաթիռների թռիչքների համար: Որոշ փորձագետների կարծիքով, ազդանշան կարող է ծառայել Իրանի հավանությունը Լիբիայում Թուրքիայի սկսած գործողություններին: Վերջին տասնամյակում Մերձավոր Արեւելքի պատմությանը հայտնի են աներեւակայելի կոալիցիաներ: Ինտրիգն այն է, թե իրեն ինչպես կպահի Թուրքիան, որի շահերը արդեն դուրս են գալիս տվյալ տարածաշրջանի սահմաններից: Առայժմ հայտնի է այն, որ Վաշինգտոնը ստիպված կլինի բախվել իրանցի գեներալ Սուլեյմանիի սպանության հետեւանքներին եւ հակաամերիկյան տրամադրությունների աճին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅ ԿԻՆԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՀԱՆՁՆՎՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԳԵՆԵՐԱԼ ՍՈՒԼԵՅՄԱՆԻԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԳԵՆԵՐԱԼ ՍՈՒԼԵՅՄԱՆԻԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հայրս բանտախցում մենակ է․ նրա համար շատ ավելի կարևոր են ոչ թե բանտարկության պայմանները, այլ իր և մյուս հայերի ձերբակալության պատճառները․ Ռուբեն Վարդանյանի որդի

27/09/2025

Ուղիղ երկու տարի առաջ՝ 2023թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանական իշխանությունների կողմից ձերբակալվեց Ռուբեն Վարդանյանը: Նա և մյուս քրիստոնյա հայ գերիները շինծու...

ԿարդալDetails

Պատերազմի օրերն իսկական մղձավանջ էին հայ ժողովրդի համար, որը ցավոք, շարունակվում է մինչև օրս. Առաքելյան

27/09/2025

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով ձերբակալվել է 1 անձ. ՀՀ Քննչական կոմիտե

27/09/2025

Մինչ օրս տեղի ունեցած վայրագությունների կատարողները չեն պատժվել, ավելին` միայն խրախուսվել են․ Արման Թաթոյան

27/09/2025

Մեզ տարան պարտության՝ առաջին հերթին իրենց անսահման տգիտության ու վերմարդկային գոռոզության պատճառով․ Վարուժան Գեղամյան

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական