Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՐԴԿԱՆՑ ՈՒՏԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ

27/12/2019
- 27 Դեկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Կառավարության նիստերն ուրախ են անցնում: Սա իհարկե չի նշանակում, թե երկրում կյանքն ուրախ է դարձել, բայց նշանակում է, որ երկրում գոնե կառավարության անդամները ուրախանալու վայր եւ ժամանակ ունեն: Վերջին նիստն այս առումով բացառություն չէր: Վարչապետ Փաշինյանը, այս անգամ ոչ Թումանյանի, ոչ Նար-Դոսի, ոչ էլ առավելեւս Հիսուսի, այլ հենց իր անունից մի ցնցող բացահայտում արեց. մարդկանց ուտելու կարողությունները սահմանափակ են,ասաց Փաշինյանը: Հետո վարչապետը խոսեց ամանորյա հյուրերին ընդունելու եւ ճանապարհելու կուլտուրայից, 5-օրյա հնության խոզի բդից ու առհասարակ մթերքից, որ ստիպում ենք մեր հյուրերն ուտենՙ սպառնալով, որ փչանալու է ու թափելու ենք, բայց սրանք կարեւոր չեն, կարեւորն այն է, որ մարդկանց ուտելու կարողությունները սահմանափակ են: Ես անկեղծ ասած չգիտեմՙ Փաշինյանը սա ասել է որպես գրո՞ղ, թե՞ որպես ՀՀ վարչապետ: Երկու դեպքում էլ բացահայտումը հրաշալի է, բայց ավելի հրաշալի կլիներ, եթե վարչապետի այս գրողական միտքը մեծ ցուցանակի վրա գրվեր ու փակցվեր կառավարության բոլոր անդամների առանձնասենյակներում, միջանցքներում, նույնիսկ պետական բոլոր հիմնարկների սենյակներում, բուֆետներում ու ողջ քաղաքում: Փաշինյանին մեջբերելն ընդ որում, ամենեւին էլ աննախադեպ չէ. այսօր էլ քաղաքում կարելի է տեսնել պաստառներ, որոնց վրա գրված էՙ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդնՙ իմ հայրենիքը»: Այնպես որ Փաշինյանի այսՙ անհամեմատ ավելի զիլ հայտնագործությունը կարող է եւս հայտնվել մեր քաղաքներում, սենյակներում, սրտերում եւ հոգիներում:

Գուցե նույնիսկ Սահմանադրության դրույթ դառնա: Համաձայնեքՙ ի՜նչ հրաշալի կլինի, եթե Հայաստանի բոլոր վարչապետները, ով էլ լինեն ու երբ էլ լինեն, պետությանը ծառայելու երդում տանՙ ձեռքը դրած այն Սահմանադրության վրա, որի դրույթներից մեկը սահմանում էՙ «Մարդկանց ուտելու կարողությունները սահմանափակ են»: Հետագայում, անշուշտ, կարելի է լրացում անել դրույթումՙ հստակեցնելովՙ «Մարդկանց, ինչպես նաեւ պետական բարձր պաշտոնյաների ուտելու կարողությունը սահմանափակ է», ավելի ճիշտՙ «Մարդկանցՙ այդ թվում պետական բարձր պաշտոնյաների»:

Ու մի՞թե Հայաստանի, որ մեր օջախն է, եւ մեր ժողովրդի, որը մեր ընտանիքն է, գլխավոր խնդիրը հենց այս գաղափարի չիմացությունը չէ՞: Թյուրիմացաբար իմանալով, թե մարդկանց ուտելու կարողությունը սահմանափակ չէ, մենք տարիներ շարունակ կերել ենքՙ մեր փողերը, ուրիշների փողերը, մեր սեղանից, կողքի սեղանից, մեր երկրում, օտար երկրներում, մեր կյանքը, ուրիշի կյանքը,… Հիմա, սակայն, երբ հնչեց սարսափելի ճշմարտությունը եւ պարզվեց, որ ուտելն ամենեւին էլ հավերժ չէ, ճիշտ այնպես, ինչպես ուտելիքը, իշխանությունը, փողը, փառքը, մարդը, պետք է անհապաղ դուրս գալ ճշմարտությունը լսելու անխուսափելի սթրեսից ու առաջ գնալՙ արդեն գիտակցելով, որպես սկզբունք ընդունելովՙ մարդու ուտելու կարողությունները սահմանափակ են: Գուցե այդ ժամանակ տեղ հասնենք: Տեղ ասելովՙ նկատի չունեմ Կապանից 88 կիլոմետր հեռու գտնվող, ժամանակին մելիքանիստ գյուղը եւ կամ ֆրանսուհի Աննի Էռնոյի չքնաղ վիպակը, այլ մեր տեղը, որը եթե անգամ սեղանի կողքին է, ապա ոչ թե անվերջ ուտելու, այլ հարազատներով հավաքվելու եւ նրանց թիվըՙ թեկուզ տարեց տարի, ավելացնելու նպատակով:

Մեզ հրաշալի տարի է սպասվում, այդպես չէ՞, իսկ այն, որ մարդկանց ուտելու կարողությունը սահմանափակ է, այդպե՞ս է…

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊՈՒՏԻՆԸ ԵՎ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

Déjà vue

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

Déjà vue

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական