Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈԳԵԿՈՉՄԱՆ ԵՐԵԿՈՙ ՆՎԻՐՎԱԾ ԱԳՈՒԼԻՍԻ ԵՂԵՌՆԻ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

27/12/2019
- 27 Դեկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Լրացավ մեր ժողովրդի պատմության ողբերգական իրադարձություններից մեկիՙ Ագուլիսի եղեռնի 100 տարին: Մեկ դար առաջՙ 1919 թվականի դեկտեմբերի 24-25-ին, օսմանյան զինվորները եւ նրանց միացած ադրբեջանցի զինված խառնամբոխը հիմնահատակ ավերեցին ու հրո ճարակ դարձրին Գողթն-Նախիջեւանի հիասքանչ ոստան, հայ մշակույթի նշանավոր կենտրոն Ագուլիսը:

Օրերս «Լուսիկ Ագուլեցի» թանգարանը եւ «Նախիջեւան» հայրենակցական միությունը մտավորականությանը հրավիրել էին թանգարանՙ ներկա լինելու Ագուլիսի եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման երեկոյին եւ խնկարկելու անմեղ զոհերի հիշատակը:

Երեկոն վարում էր Լուսիկ Ագուլեցու հարսըՙ ասմունքող Գայանե Սամվելյանը :

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Վազգեն եպս. Միրզախանյանի օրհնության խոսքից հետո ելույթ ունեցան պատմաբան-հուշարձանագետ Արգամ Այվազյանը , ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Արտակ Վարդանյանը , ՀՀ ժողովրդական արտիստ, բանասիրական գիտությունների դոկտոր Թովմաս Պողոսյանը , Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Դեմիրճյանը , «Նախիջեւան» հայրենակցական միության վարչության անդամ Խաչիկ Շմավոնյանը , ռեժիսոր Խաչիկ Մարգարյանը : Ելույթ ունեցողներն անդրադարձան Ագուլիսի պատմության էջերին, մշակույթին, պատմաճարտարապետական հուշարձաններին, զարմանահրաշ բարբառին, որոնք հայ մշակույթի եւ պատմության անբաժան մասն են:

Երեկոյի ավարտինՙ Վահան-Գեւորգ սրկ. Գեւորգյանը կիրառական արվեստի իր հավաքածուից արժեքավոր նմուշներ նվիրեց «Լուսիկ Ագուլեցի» թանգարանին, իսկ երգահան-երգիչ Արսեն Համբարյանը , քանի որ միջոցառման օրը զուգադիպում էր Գարեգին Նժդեհիՙ Վլադիմիրի բանտում նահատակության օրվան, հուզիչ եւ տպավորիչ կատարումով ներկայացրեց Սպարապետի հիշատակին գրած իր նոր երգը:

Գողթնի բազմագույն լեռների լանջերին փռված երբեմնի Ագուլիսը 17-րդ դարում ունեցել է 8000 տուն հայ բնակիչ, սալահատակ փողոցներ, երկհարկանի եւ եռահարկ տներ, արական եւ իգական դպրոցներ, գրադարան, գործարաններ եւ արհեստանոցներ, տասներկու վանք ու եկեղեցի: Սուրբ Թովմա Առաքյալի հռչակավոր վանքի որմնանկարների հեղինակը Նաղաշ Հովնաթանն է եղել, իսկ տեղի դպրոցներում դասավանդել են Րաֆֆին եւ Պերճ Պռոշյանը: Վաճառաշահ այս ավանի վաճառականները առեւտրական սերտ կապերի մեջ են եղել Եվրոպայի, Ասիայի եւ Աֆրիկայի բազմաթիվ երկրների հետ:

Ագուլիսը եւ պատմական Գողթն գավառի շրջակա գյուղերը հայությանն ու աշխարհին են տվել արմատներով այս երկրամասից սերված այնպիսի հնչեղ անուններ, ինչպիսիք են Արամ Խաչատրյանն ու Կոմիտասը, Լուսին Ամարան եւ Զարուհի Դոլուխանյանը, Անրի Թրուայան եւ Ռուբեն Մամուլյանը, Հովնաթանյաններն ու Լազարյանները…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՇՏԱՐԱՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ 1921 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐՅԱՆ ՀԱԿԱԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Հաջորդ գրառումը

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԴԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՒ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔՈՒՄ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԴԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՒ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական