Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵԾ ՀՈՒՄԱՆԻՍՏՆ ՈՒ ԳԻՏՆԱԿԱՆԸ

20/12/2019
- 20 Դեկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, սոց.գիտ.դոկտ., պրոֆեսոր
ՍԱՐԳԻՍ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, փիլ.գիտ. թեկնածու, դոցենտ

Է.Ս. Մարգարյանի ծննդյան 90-ամյակի առթիվ

Անվանի գիտնական-մշակութաբան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Մարգարյանը ծնվել է 1929 թ. դեկտեմբերի 24-ին Երեւանում, մտավորականի ընտանիքում:

1953 թ., ավարտելով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, հրաժարվում է դիվանագիտական կարիերայից եւ նույն թվականին ընդունվում Մոսկվայի պետական համալսարանի ասպիրանտուրանՙ արտասահմանյան փիլիսոփայության պատմություն մասնագիտությամբ: Այն ավարտելով, 1958 թ. ՄՊՀ փիլիսոփայության ֆակուլտետում փայլուն կերպով պաշտպանում է թեկնածուական ատենախոսությունըՙ «Հասարակական շրջապտույտի հայեցակարգի պատմական ակնարկ ու քննական վերլուծություն» թեմայով:

60-ական թվականների սկզբից, հետաքրքրվելով այդ տարիներին Արեւմուտքում ինտենսիվորեն զարգացող համակարգերի ընդհանուր տեսությամբ, Մարգարյանը առաջիններից մեկը նախկին Խորհրդային Միությունումՙ իր առջեւ դրեց աննախադեպ խնդիրՙ կապակցել համակարգային մոտեցումը էվոլյուցիոն սոցիոմշակութային պրոցեսների հետազոտման հետ, նրա հիմնարար սկզբունքները գործադրելով մարդկանց հասարակական կյանքի, մարդկային գործունեության ու մշակույթի ֆենոմենի ուսումնասիրման նկատմամբ: Արդյունքում, ինչպես նշվում է ռուսական գրականության մեջ, մշակույթի եւ հասարակության համակարգային հետազոտության սկզբունքների մշակումը ամբողջապես դարձավ նրա անձնական գիտական վաստակը: Այդ ժամանակ էլ նա ձեռնարկեց դոկտորական ատենախոսության նախապատրաստումըՙ «Հասարակական կյանքի համակարգային հետազոտության մեթոդաբանական հիմնախնդիրները» թեմայով, որը պաշտպանեց 1967 թ. ԽՍՀՄ ԳԱ Փիլիսոփայության ինստիտուտում: Այն ԽՍՀՄ ԲՈՀ-ը որակեց որպես հասարակագիտության բնագավառում այդ ժամանակների լավագույն հետազոտական աշխատանքներից մեկը:

Պրոֆեսոր Է.Մարգարյանը սկսած 1958 թվականից ավելի քան կես դար աշխատել է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտումՙ լինելով նրա նվիրյալներից ու գիտության քրմերից մեկը: Այստեղ էլ նա կազմակերպել ու երկար տարիներ /1973-1992/ ղեկավարել է Խորհրդային Միության միակՙ Մշակույթի տեսության բաժինը:

Երկարատեւ ու գիտական նվաճումներով հագեցած կյանքում նա գրել է ավելի քան երկու հարյուր գիտական աշխատություն, այդ թվում երեսուն մենագրություն, հրատարակված ոչ միայն Հայաստանում եւ Ռուսաստանում, այլեւ աշխարհի բազմաթիվ այլ երկրներում:

Է. Մարգարյանի երկարամյա գիտական գործունեությունը կարելի է բաժանել երկու շրջանիՙ անցյալ դարի 50-ական թթ. կեսերից մինչեւ 80-ական թթ. կեսերը եւ 80-ական թթ. կեսերից մինչեւ իր կյանքի վերջը: Առաջին շրջանն առանձնանում է լուրջ ձեռքբերումներով մշակույթի տեսության հիմնախնդիրների հետազոտության բնագավառում: Անցյալ դարի 60-80-ական թթ. Մարգարյանի մշակած մշակութաբանական ու ավանդույթաբանական տեսության ձեռքբերումներն ի նկատի ունենալով 90-ականներին ռուսաստանցի մասնագետները այն անվանեցին Հայկական մշակութաբանական դպրոց:

Է. Մարգարյանի գիտական գործունեության հիմնական ուղղություններն ունեն նաեւ որոշակիորեն արտահայտված ազգային տեսանկյուններ: Մասնավորապես, իբրեւ մեծ հումանիստ եւ գիտնական, Է. Մարգարյանը չէր կարող անտարբեր լինել Հայոց ցեղասպանության հարցի հետազոտման նկատմամբ: Է. Մարգարյանը առաջիններից մեկն է ձեռնարկել Հայոց ցեղասպանության հիմնախնդրի մշակութաբանական, քաղաքակրթական քննությունը: Նրան հետաքրքրում էր հատկապես Ցեղասպանության համաշխարհային ասպեկտների մշակութաբանական վերլուծությունը: Կատարելով Ցեղասպանության վերաբերյալ իրավաքրեագիտական, հոգեբանաբարոյագիտական, մշակութաբանաքաղաքակրթական ինքնատիպ ուսումնասիրությունՙ նա առաջադրեց ցեղասպանության վերաբերյալ հետաքրքրական մշակութաբանական-փիլիսոփայական հայեցակարգ, որը, նրա կարծիքով, կարող է հիմք ծառայել ցեղասպանության մասին գիտական համակարգիՙ ցեղասպանագիտության ստեղծման համար:

Է. Մարգարյանի գիտական գործունեության երկրորդ շրջանին բնորոշ է հումանիստական ուղղվածությունըՙ խարխսված առաջին շրջանի զուտ տեսական հետազոտությունների արդյունքների վրա, որի շնորհիվՙ 1992թ. ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտում նրա նախաձեռնությամբ ստեղծվեց Գոյատեւման ու զարգացման հիմնարար ռազմավարական հետազոտությունների բաժինը, իսկ 1994-ինՙ Գոյատեւման ու զարգացման ռազմավարությունների մշակմանն աջակցող միջազգային ասոցիացիանՙ ԳԶՌՄԱՄ (Երեւան), որի նախագահն էր մինչեւ կյանքի վերջը: Այս ուղղությամբ Է.Մարգարյանի գիտական հետազոտությունների արդյունքներն ամփոփված են «Гуманизм 21-го столетия. Идеология самосохранения человечества.» Ер., 2008, Изд-во РАУ, մենագրության մեջ, որի ներածականում ասվում է, որ այն «կարելի է համարել գոյատեւման-զարգացման ռազմավարական հիմնախնդիրների ոլորտի ձեռնարկ»:

2014 թ. ծննդյան 85-ամյա հոբելյանի օրերին Մոսկվա-Սանկտ-Պետերբուրգի հումանիտար նախաձեռնությունների կենտրոնը «Մշակութաբանություն. 20-րդ դար» մատենաշարով լույս է ընծայել Է.Ս. Մարգարյանի երկերի «Ընտրանին»: Մասնագետների կարծիքով, 20-րդ դարում գերմանացի Վ.Օստվալդից (1853-1932) ու ամերիկացի Լ.Ուայտից (1900-1975) հետո մշակութաբանության «երրորդ ծնունդն» ու զարգացումը իրավմամբ կապվում է նրա անվան հետ:

Է. Մարգարյանի բարոյական նկարագրի, հայացքների, մարդասիրական գործունեության համառոտ քննությունը հիմք են տալիս նրան դասելու մերօրյա անվանի հումանիստներ Ալբերտ Շվեյցերի (1875-1965) եւ Դմիտրի Լիխաչովի (1906-1999) հետեւորդների շարքին:

Է. Մարգարյանը մահկանացուն կնքել է 2011 թ. մարտի 12-ին, Մոսկվայում, աճյունն ամփոփված է Երեւանի քաղաքային պանթեոնում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍՅՈՒՐՄԵԼՅԱՆԻ ԴԱՍԱԿԱՆ ՎԵՊԸ ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ

Հաջորդ գրառումը

ՔՐԻՍՏՈՆԵԱ-ՄՈՒՍՈՒԼՄԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՆՔ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՔՐԻՍՏՈՆԵԱ-ՄՈՒՍՈՒԼՄԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՆՔ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական