Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵԿԸ ՄՅՈՒՍԻՆ ԱՐԺԵՆ…

20/12/2019
- 19 Մարտի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Անցյալ շաբաթ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցավ այսպես կոչված Նորմանդական քառյակի հանդիպումը: Մասնակցում էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: Նպատակը այս պետությունների ղեկավարների կողմից դեռեւս 2015 թվականին ստորագրված Մինսկի համաձայնությունների կենսագործման հարցում առաջընթացի հասնելն էր: Իրականում բացի քառյակի հանդիպման բուն փաստիցՙ այլ առաջընթաց չարձանագրվեց: Դեկտեմբերի 12-ին Կիեւ վերադարձած Զելենսկին Նորմանդական քառյակի փարիզյան հանդիպման արդյունքներին նվիրված ասուլիս տվեց:

– Դուք Փարիզյան հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինի ձեռքը սեղմեցի՞ք,- ակնհայտ սադրիչ նպատակով Զելենսկուն հարցրեց ուկրաինացի լրագրողներից մեկը:

– Ինչպե՞ս չսեղմեի,- ասես արդարանալովՙ արձագանքեց Ուկրաինայի նախագահը,- բարձր մակարդակի հանդիպումներում դա պարտադիր է, այլապես խոսակցություն տեղի չի ունենա: Մենք ուզու՞մ ենք, որ Դոնբասն ու Լուգանսկը վերադառնան Ուկրաինայի գիրկը: Ահա, դրա համար էլ Պուտինի ձեռքը սեղմեցի: Իսկ եթե ռուսները մեզ վերադարձնեն նաեւ Ղրիմըՙ պատրաստ եմ ոչ թե մեկ, այլ 100 անգամ սեղմել Ռուսաստանի նախագահի ձեռքը…

Սակայն Վլադիմիր Զելենսկին, իմ տպավորությամբ, փարիսեցիություն էր անում: Նա հրաշալի գիտի, որ Ռուսաստանը երբեք, քանի դեռ ուժ ունի, Ղրիմը կամովին չի վերադարձնի Ուկրաինային: Որովհետեւ Ղրիմը Ուկրաինային ամենեւին պետք չէ, պետք է… Միացյալ Նահանգներին: Ռուսների հեռանալուն պես ամերիկացիները Սեւաստոպոլի ռամածովային բազան կվարձակալեն: Իսկ դա Ռուաստանին ուղղված մահացու սպառնալիք կլինի:

Ուկրաինացիների զգալի մասը մոլեռանդորեն ատում է «մոսկալներին»: Դա գալիս է դարերի խորքից: Նույնիսկ խորհրդային ինտերնացիոնալիզմի պայմաններում ակնհայտորեն զգացվում էր Արեւմտյան Ուկրաինայի բնակիչների բացարձակ մեծամասնության անթաքույց ատելությունը ոչ միայն իրենց երկրի ռուսազգի քաղաքացիների, այլեւ ընդհանրապես ամեն ռուսականի ու ռուսաց լեզվի նկատմամբ:

Երիտասարդ տարիներին զինվորական ծառայությունս անցել է Կիեւում, եւ կարող եմ ձեռքս խղճիս դրած վկայել, որ դեռ այն ժամանակներից ռուսների ու ռուսերենի նկատմամբ ուկրաինացիների անթաքույց ատելությունը զգացվում էր: Իսկ Նորմանդական քառյակի կողմից Մինսկում ստորագրված համաձայնագրերի մեջ կետ կա, որը նախատեսում է Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններում ռուսաց լեզվին տալ հատուկ կարգավիճակ:

Ուկրաինայի նախորդ նախագահ Պետրո Պորոշենկոն, որը մինչեւ նախագահ ընտրվելը խոստանում էր արագորեն լուծել Դոնբասն ու Լուգանսկը Ուկրաինային վերադարձնելու հարցը, 5 տարուց ավելի ամեն ինչ արեց, որ այդ ինքնահռչակ հանրապետությունների անհնազանդ բնակիչները կա՛մ ուժով ենթարկվեն Կիեւին, կա՛մ լիովին բնաջնջվեն: Փաստորեն, նույնն է երազում նաեւ նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին: Նա նույնպես լսել անգամ չի ուզում Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետություններում ռուսաց լեզվին հատուկ կարգավիճակ տրամադրելու, հակամարտության ողջ ընթացքում կատարված իրավախախտումների կամ հանցագործությունների համար համաներում հայտարարելու, Մինսկի համաձայնագրերի մյուս պայմանավորվածությունները կատարելու, մասնավորապեսՙ շփման գծից զինված կազմավորումներն ու ծանր զինտեխնիկան ետ քաշելու մասին: Քանզի բոլորին անվանում է ահաբեկիչներ: Պնդում է, թե Լուգանսկի ու Դոնեցկի բնակիչները ռուսալեզու ուկրաինացիներ են, բայց չի ցանկանում (կամ միգուցե վախենո՞ւմ է) խոսել Ուկրաինայի այդ քաղաքացիների հետ: Ճիշտ եւ ճիշտՙ Իլհամ Հեյդար-օղլուի նման:

Դեմիրճյանի անմահ Քաջ Նազարը կասերՙ Հեյդար-օղլին ամենուրեք բողոքում է, թե արցախահայերը (նաեւՙ Հայաստանի՛ հայերը) իրենց հողերը… Ադբեջանին չե՜ն տալիս… Այսինքն, նրանք, որպես մարդ ու քաղաքացի, Ադրբեջանին պետք չեն: Նրանց Արցախի ու Հայաստանի հող-հայրենի՛քն է պետք… Մեկը մյուսին արժե՛ն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲՐԱՏԻՍԼԱՎԱՅՈՒՄՙ ՈՉ ՄԻ ԱՌԱՋԸՆԹԱՑ

Հաջորդ գրառումը

Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ ԵՎ ՈՐՔԱ՞Ն ԵՆ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐՆ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ ԵՎ ՈՐՔԱ՞Ն ԵՆ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐՆ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

2026-ին ամենաշատը կնվազի ՊՆ-ի բյուջեն՝ 101 միլիարդ դրամով, ամենամեծ աճը կլինի սոցապնախարարությունում՝ 87 միլիարդ դրամ

27/10/2025

Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել տարբեր գերատեսչությունների ծախսերին, որը վստահաբար հետաքրքիր կլինի թե՛ ձեզ, թե՛ հանրությանը. ԱԺ-ում 2026թ.-ի բյուջեի նախագծի...

ԿարդալDetails

Եղանակը կտաքանա

27/10/2025

Եթե պետական բյուջեն ինչ-որ բան չի արել, նշանակում է՝ մենք տասնամյակներով մեր թթվասերը գնելիս ՀԴՄ չենք վերցրել. Փաշինյան

27/10/2025

Հայաստանում համաներման ծրագիր չկա. արդարադատության նախարար

27/10/2025

Ոչ ոք եկեղեցու գործերին չի միջամտում. Սրբուհի Գալյան

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական