Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞ՒՐ Է ԵՐՐՈՐԴ ՈՒԺԸ

20/12/2019
- 20 Դեկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ասում ենՙ լավագույն կառավարությունն այն է, որի ներկայությունը չեն զգում տվյալ երկրում: Միշտ նախանձել եմ Բելգիային, որը մի քանի տարի առաջ ամբողջ 18 ամիս զրկվել էր կառավարությունից: Հարցիսՙ թե կառավարության բացակայությանը ինչպես էին դիմանում բելգիացիք, տեղի լրատվամիջոցներից մեկում աշխատող գործընկերս պատասխանեցՙ «Շատ հանգիստ. լրագրողներս նույնիսկ ուրախ էինք. փոխանակ կառավարության հարցերով զբաղվելու, կենտրոնացել էինք քաղաքացիներին հետաքրքրող գլխավոր խնդիրների վրա»:

Շուտով կսկսվեն տոնական օրերը, որոնց կհաջորդի հետտոնական ընդարմացումի պահը: Կառավարություն եւ Ազգային ժողով կգնան արձակուրդի, եւ մեր լրագրողները կմնան անգործ: Գոնե մինչեւ հիմա այսպես է եղել մեր երկրում, որտեղ լրատվամիջոցների հետաքրքրասիրությունը միշտ կենտրոնացած է եղել Ազգային ժողով-Նախագահական պալատ-Կառավարության շենք եռանկյունու վրա, դեպի լուսանցք հրելով քաղաքացիներին հետաքրքրող մյուսՙ սոցիալ-տնտեսական կարեւորագույն խնդիրները: Իսկ հիմա, արդեն շուրջ մեկուկես տարուց ի վեր, երբ այդ սուր եռանկյունին վերածվել է Կառավարություն-Ազգային ժողով ուղիղ գծի, ավելի է նեղացել լրագրողական հետաքրքրությունների ծիրը, որտեղ տիրապետողը «կամ-կամ» սկզբունքն է, փոխադարձ անհանդուրժողականությունը, ատելությունը նույնիսկ: Լրագրողական հանրույթը, նշյալ ծիրում, բաժանված է հակադիր զույգ ճամբարների, որոնց արանքում խլացվում է հասարակության տարբեր խավերի, քաղաքական տարբեր կողմնորոշումներ ունեցող խմբավորումների միջեւ հաշտեցման հարթակ դառնալու սակավաթիվ լրատվամիջոցների ձայնը, ազդեցությունը:

Ստեղծված այս իրավիճակում գլխավոր գործող անձը մնում է հանրապետության վարչապետը, անուրանալիորեն: Ոմանց կարծիքով, վարչապետի հրահրիչՙ գրեթե ամենօրյա հայտարարությունների, սպառնալիքների, բռնեմ-ծեփեմ-փակեմ նախաձեռնությունների նպատակը հասարակության ուշադրությունից երկրի գլխավոր խնդիրները,- Արցախի հարց, տարածաշրջանային անվտանգություն, տնտեսական-սոցիալական հեռանկարային կայուն եւ իրական բարեփոխումներ,- շեղելու միտումն է: Թերեւս: Սակայն ես ավելի հակված եմ ընդունելու մի հոգեբանի ինձ մեկուսի ասածը, թե այս պարագայում մենք գործ ունենք «անձի ինքնասեւեռայնություն» երեւույթի հետ, որով վարակված են եղել աշխարհում մի շարք հայտնի պետական գործիչներ: Որպես ապացույց այդ հոգեբանը մատնացույց էր անում գործող վարչապետի ամենօրյա ելույթները, մեղադրական ռեպլիկները քաղաքական հակառակորդների ու երբեմն էլ յուրայինների դեմ, որոնցով նա, մի կողմից, ընդգծում է իր կարեւորագույն դեմք լինելը, իսկ մյուս կողմից, ի սկզբանե գիտենալով, որ նման ելույթները անարձագանք չեն թողնվի իր հակառակորդների կողմից, փոխադարձ պատասխան ելույթները կրկին ծառայեցնում է սեփական անձի բացառիկությունը շեշտելու նպատակին: Որպես փորձառու հրապարակախոսՙ նա իր կյանքի ոչ մի օրը չի պատկերացնում առանց պոլեմիկայի… Խոսակիցս որպես ապացույց հիշեցրեց վարչապետի դեկտեմբերի 13-ի ելույթը` նախորդ օրը ԱՄՆ Սենատի ընդունած հայտնի բանաձեւի մասին. ճշմարիտ, դիպուկ, համապարփակ եւ պետական մարդուն, հա՛յ մարդուն հարիր ելույթՙ Ցեղասպանության ճանաչման առթիվ: Սակայն, ընդամենը մի քանի օր հետո, հիշեցրեց զրուցակիցս, վարչապետը մի բան մոռացածի նման վերադարձավ նույն թեմայինՙ այս անգամ շեշտելու համար, թե այդ ճանաչումը գլուխ չէր գա, եթե չլիներ «թավշյա հեղափոխությունը», այսինքնՙ ինքը…

Եթե ճիշտ է այս վերլուծությունը, ապա մենք էլ մեր հերթին կարող ենք պնդել, որ ընդդիմադիր ուժերը եւ առաջին հերթինՙ նրանց ազդեցության ներքո գործող լրատվամիջոցներն ու լրագրողները, ակամա կամ ստիպողաբար փաստորեն սպասարկում են վարչապետին, ճիփուճիշտ անում նրա ուզածըՙ սեփական անձի կարեւորության, գլխավորը եւ միակը լինելու նրա փառասիրության սպասարկումը:

Մինչդեռ մեր երկրին, մեր պետությանը, այժմ եւ միշտ եւ հավիտյան անհրաժեշտ է ունենալ ակտիվ, ազդեցիկ ու ներգործուն մի խավ, հավասարակշռող, առողջ ու ողջախոհ մի հավաքականություն, բաղկացածՙ կյանքում եւ ասպարեզում հաջողված քաղաքացիներից, որոնք պատվար կկանգնեն ամեն տեսակի չափազանցության, հեղափոխականության եւ հակահեղափոխականության, անձնիշխանության եւ այլիշխանության միջեւ, բոլոր պատասխանատուներին ու նրանց մրցակիցներին մղելով բացառապես հայրենիքի ու պետականության հզորացման, ամրության եւ բարգավաճման գործին: Պե՛տք է ասպարեզ դուրս գա Երորրդ ուժը, առանց ուժի ցուցադրության եւ ուժային մեթոդների ու հավակնությունների:

Անշուշտ, մեր երկիրը երանելի՜ Բելգիան չէ. ո՛չ նրա 190 տարվա պետականության փորձառությունը ունի, ոչ էլ նրա քաղաքակիրթ տարածաշրջանային միջավայրը: Սակայն Հայաստանը կարող է դառնալ մի պետություն, որտեղ ամեն մարդ լծված լինի իր գործին, իր երկրի պաշտպանությանը, իր ժողովրդի բնատուր կարողությունների կենսագործմանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՉԾԱՌԱՅԱԾՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿ ՈՒՆԵՆ ՄԻՆՉԵՎ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՎԱՐՏ

Հաջորդ գրառումը

ՏԱՐԻՆ ԿՓՈԽՎԻ, ԻՍԿ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈ՞ՒՆԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՏԱՐԻՆ ԿՓՈԽՎԻ, ԻՍԿ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈ՞ՒՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025

Հայաստան–ՌԴ առևտրաշրջանառության թիվը ուռճացված չէր. ոսկու շրջանառություն էր տեղի ունենու, որից Հայաստանը չուներ ոչ մի օգուտ, այդ թիվը զրո էլ...

ԿարդալDetails

Ողջունում եմ Հայաստանում թուրքական ներդրումները. մենք էլ այնտեղ կարող ենք ներդրումներ անել, երբ սահմանը բացվի. Պապոյան

13/10/2025

Ամերիկյան կողմի հետ կքննարկենք «TRIPP»-ի ներդրումային ծրագիրը, նաև ԱՄՆ խոշոր ընկերությունների ներդրումային ծրագրերը Հայաստանում. Պապոյան

13/10/2025

Երևանում փոշու ամենաբարձր կոնցենտրացիաները դիտվել են հոկտեմբերի 9-ին, Նուբարաշենում ծծմբի երկօքսիդի չափը գերազանցվել է 3 անգամ

13/10/2025

Այսօր առավոտյան իսրայելական բանտերից ազատ է արձակվել 2000 պաղեստինցի

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական