Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԵՆԱՏՈՐ ՄԵՆԵՆԴԵՍԻ ՎՃՌԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ԳՐԱՀԱՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

13/12/2019
- 13 Դեկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսը վերջերս հայտարարել է, որ դիրքերը չի զիջելու եւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ամեն շաբաթ ընդգրկելու է Մ. Նահանգների կոնգրեսի վերին պալատի օրակարգում, մինչեւ հասնի ցանկալի արդյունքի հանուն արդարության:

Մինչ նրա այս հայտարարությունը, ամերիկյան եւ անգլիագիր հայկական մամուլում բազմաթիվ քննադատական հոդվածներ են տպագրվել ընդդեմ ԱՄՆ-ի հանրապետական սենատորներ Լինդզի Գրահամի եւ Դեյվիդ Պերդյուի, որոնք երկու տարբեր առիթներով վետո էին կիրառել հայանպաստ բանաձեւի քննարկմանը սենատում: Հոդվածները նաեւ պարունակել են որոշ բացահայտումներ:

Պարզվել է, օրինակ, որ նախքան բանաձեւը տապալելը Գրահամը նոյեմբերի 13-ին օվալաձեւ գրասենյակում բավականին բորբոքված բանավեճի է բռնվել Թուրքիայի նախագահի հետ: Վերջինս իր iPad-ի միջոցով ներկաներին քարոզչական բովանդակությամբ տեսաժապավեն է ցուցադրել, որտեղ քրդական կազմավորմամբ Սիրիայի դեմոկրատական ուժերի առաջնորդը ներկայացվել է որպես ահաբեկիչ: Հարավային Կարոլինայից հանրապետական սենատորՙ Գրահամը անմիջապես հակադարձել է նրան, ասելովՙ «Կուզենայի՞ք, որ քրդերին խնդրեի նման մի տեսաժապավեն նկարահանել ձեր արածների մասին»:

Օվալաձեւ գրասենյակից դուրս գալուց հետո, սակայն, Սպիտակ տան օրենսդիր մարմնի ավագ աշխատակիցներից մեկը նրան է մոտեցել եւ «խնդրելով կարգադրել» է սենատում տապալել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի սպասվող քննարկումը:

«Ես այդպես էլ վարվեցի, որովհետեւ Էրդողանը այստեղ էր եւ ժամանակը հարմար չէր: Ես փորձում եմ փրկել հարաբերությունները», հաստատել է Գրահամը, եւ այն հարցին, թե «անհարմար չի՞ զգացել», պատասխանել է. «Իհարկե զգացել եմ, որովհետեւ ես հարգում եմ Բոբին (Մենենդեսին): Նա տարիներ շարունակ այս հարցով է զբաղվում, բայց հարմար չգտա, որ դա տեղի ունենար Թուրքիայի նախագահի այստեղ գտնվելու օրերին: Հաջորդ անգամ ես չեմ առարկի»:

Հաջորդ անգամը նոյեմբերի վերջերին էր, եւ Սպիտակ տունը մեկ այլ հանրապետական սենատորիՙ Դեյվիդ Պերդյուին էր խնդրել այդ գործը գլուխ հանել:

Կատարվածը «խիստ անհանգստացնող» էր որակել գրող եւ հասարակական գործիչ Էյմի Սիսկինդը («Ի՞նչ է կատարվում այդ մարդկանց հետ», հարցրել էր), իսկ վիպասան Քրիս Բոհջալյանը Գրահամին «անողնաշար» էր որակել եւ անբարոյական համարել Մ. Նահանգների շահերը թուրքականին ստորադասելու նրա պատրաստակամությունը: Մյուս կողմից քաղաքական սատիրիստ Ջերեմի Նյուբերգերը հեգնանքով հարց էր տվել, թե «ե՞րբ կարելի է ցեղասպանությունը ցեղասպանություն չհամարել» եւ ինքն էլ պատասխանել էր. «Երբ Գրահամը հանդիպում է Թուրքիայի նախագահի հետ»:

Պետք է նշել, որ Գրահամը Թրամփի ամենաակնառու քաղաքական խորհրդատուներից մեկն է, եւ շատ անգամ է կարողացել խափանել նրա անկանխատեսելի եւ կարճատեսական արարքները: Նրանք եղել են նաեւ թշնամիներ: Իրար դիմել «հիմար», «անբան» եւ այլ ստորացուցիչ բառերով: Բայց նաեւ գոլֆ են խաղացել իրար հետ: Ամենազարմանալին այն է, որ հեռատես լինելով հանդերձ Գրահամը ինքն էլ է սայթաքել եւ ընկել թակարդը: Ըստ «California Courrier»ի խմբագիր Հարութ Սասունյանի , «Politico» առցանց լրատվական հանդեսը պարզել է, որ մի ռուս որպես Թուրքիայի պաշտպանության նախարար ներկայանալով 16 րոպեանոց հեռախոսազրույց է ունեցել Գրահամի հետ, որի ընթացքում վերջինս պատրաստակամություն է հայտնել բարելավել Թուրքիայի հարաբերությունները Ամերիկայի հետ: «Թրամփն էլ, ես էլ հավանում ենք Էրդողանին, նա ուժեղ մարդ է», ասել է Գրահամը, հավաստիացնելով, որ փորձելու է վերականգնել «F-35» ծրագրում Թուրքիայի ընդգրկվածությունը ազատ առեւտրի համաձայնագիր կնքելով նրա հետ: «Կարծում եմ Թրամփն էլ է ցանկանում դա: Պատժամիջոցներ գործադրելը հիմարություն է», ավելացրել է Գրահամը:

Պարզվել է նաեւ, որ նախագահ Թրամփը «անձնական շահեր» ունի թուրքական պետական այն բանկի հետ, որ խախտել էր Իրանի հետ չհամագործակցելու ամերիկյան օրենքը: Բլումբերգի հաղորդմամբ Թրամփն այդ ժամանակվա պետքարտուղար Ռեքս Տիլերսոնի միջոցով խնդրել էր գլխավոր դատախազից կարճել թուրք-իրանական առեւտրով զբաղվող Ռեզա Զարրաբի դեմ հարուցված գործը: Զարրաբին դերակատարություն էր ունեցել թուրքական բանկի խարդախ գործառույթներում: Դժվար չէ կռահել, թե որտեղ է թաքնված շան գլուխը:

Իսկ «Մեյկոմ Դեյլի» օրաթերթի երբեմնի խմբագիր եւ կենտրոնական Միչիգան համալսարանի նախկին հոգաբարձուներից Միչ Քեհեթյանը Բոստոնի մեր քույր հրատարակությանՙ «Միրոր-Սփեքթեյթրում» հրատարակած իր հոդվածում զգուշացնում է Թրամփին, որ նման վարքագծով շատ հեշտությամբ կարող է կորցնել Միչիգանի հայկական համայնքի ավելի քան 25 հազար քվեները 2020-ին սպասվող նախնական ընտրությունների ժամանակ: Եվ ոչ միայն Միչիգանում, նաեւ այլ նահանգներում, որոնցում նա հազիվ էր կարողացել հաղթել Հիլարի Քլինթոնին, որ հանրային կարծիքի քվեարկության ընթացքում նրանից առաջ էր անցել:

«Հաջորդ տարվա ընտրություններին կկարողանա՞ Թրամփը հակազդել հայկական համայնքների հակաթրամփյան շարժմանը, մանավանդ այն բանից հետո, երբ ապացուցվել է, որ Թրամփի եւ Էրդողանի փեսաները իրար հետ գլոբալ բիզնեսի գործընկերություն են հիմնել», հարցնում է նա:

Մինչ այդ Քեհեթյանը առաջարկում է Թրամփին եւ Գրահամին միանալ իրեն, ուխտագնացության գնալ Արեւմտյան Հայաստան եւ հարցը պատմաբաններին թողնելու փոխարեն համոզվել, որ իրոք կատարված փաստ է Հայոց ցեղասպանությունը: «Գուցե նրանք որոշեն քաղաքականություն խաղալու փոխարեն մեր նախնիների երկրում կառուցել ավելի մեծ թվով թրամփյան «աշտարակներ», նշել է նա:

Տարբեր թերթերի նյութերից պատրաստեցՙ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՋԵՐՄԱՅԻՆ ՊՈՄՊԵՐԸՙ ԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐ

Հաջորդ գրառումը

ՉԱՂԱՎԱՂԵ՛Լ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՉԱՂԱՎԱՂԵ՛Լ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական