Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Է՜Հ, ԴԺՎԱՐ ԵՆՔ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԴԱՌՆՈՒՄ

06/12/2019
- 06 Դեկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆ

Օրերս Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի նախարարության հրավերով Թեհրանում էիՙ մասնակցելու Երեւանում լույս տեսած «Զիբա, կանչիր ինձ» թարգմանական գրքիս շնորհանդեսին (հեղինակըՙ Ֆարհադ Հասանզադեն , առաջադրված է Անդերսենի մրցանակիՙ Փոքր Նոբելի), եւ Իրանի թարգմանիչների միության մրցանակաբաշխությանը, որի միջազգային բաժնում, ի շարս բազում օտարազգիների, ներկայացված էր նաեւ նվաստս: Ի դեպ, այս երկու միջոցառումներն էլ տեղի էին ունենում «Գրքի շաբաթվա» շրջանակներում: Սկսեմ վերջինից, որովհետեւ այն տեղի ունեցավ Թեհրան ժամանելուս հենց առաջին օրը: Մրցանակի արժանացան երկու երկրի ներկայացուցիչներըՙ Լեհաստանի եւ Հայաստանի: Եվ տոնականորեն զարդարված, բազմամբոխ ու շքեղ դահլիճի բեմ հրավիրվեցին այդ երկրների դեսպանատների ներկայացուցիչներն ու մրցանակակիրները: Լեհ թարգմանչուհին մրցանակն ստացավ իր դեսպանության առաջին քարտուղարի, թե՞ առաջին տեղակալի (կներեք անճշտության համար) ձեռքից: Ես մենակ բարձրացա, որովհետեւ Թեհրանում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչները վաղուց աննկատՙ անգլիական ձեւով, լքել էին դահլիճը եւ չլսեցին մեր երկրի, մեր դրոշի պատվին արված հոտնկայս ծափահարությունները: Նրանք չտեսան ու չլսեցին նաեւ, թե ինչպես մեկ այլ հայազգի թարգմանիչՙ Անդրանիկ Խեչումյանը , որ ավելի քան երեսունյոթ հայ հեղինակիՙ դասական ու ժամանակակից, գիրք է պարսկերենի թարգմանել, ճանաչվեց ութսուն միլիոնանոց Իրանի լավագույն թարգմանիչՙ ետեւում թողնելով շատ ու շատ անվանիների:

Նույնը կրկնվեց «Գրքի շաբաթվա» վերջինՙ շնորհանդեսի օրը: Իրանցիները ընդամենը երկու երկրի էին այդ պատիվը արելՙ երկու հարեւաններինՙ Հայաստանին (մեկ գիրք) եւ Թուրքիային (տասնչորս գիրք): Թուրքերեն թարգմանված գրքերի թիկունքում հպարտությամբ կանգնեցին Իրանում Թուրքիայի դեսպանը, դեսպանատան մյուս պաշտոնյաները, իսկ հայերեն, Հայաստանում տպագրված գրքի եւ թարգմանչի թիկունքը դարձյալ դատարկ մնացՙ դափ դատարկ: Ինչո՞ւ: Հիմա մեկը հնարավոր է, որ ասիՙ «Լավ, լավ, սարեր շուռ չես տվել, եւ աշխարհասասան իրադարձություն էլ տեղի չի ունեցել»: Պատասխանեմՙ այո՛, թերեւս, բայց մի՞թե եվրոպական մեծ ու մշակութային երկրներից մեկըՙ Լեհաստանը, գիրք ու մրցանակ չէր տեսել, նույնըՙ Թուրքիայի նման մեծ երկիրը: Ինչո՞ւ են նրանք իրենց քաղաքացիների թեկուզ փոքր հաջողությունները օտար երկրում կարեւորում, իսկ մենքՙ ո՛չ: Ավելինՙ ինչո՞ւ են նրանք հարգում իրենց պետությունը, իրենց դրոշը: Թե՞, ի տարբերություն Լեհասատանի եւ Թուրքիայի, մեր դիվանագիտական ներկայացուցչությունը այդ օրերին շատ ավելի կարեւոր ու անհետաձգելի գործերով էր զբաղված:

Եվ սա առաջին դեպքը չէ. հենց մեկ-երկու ամիս առաջ նույն վերաբերմունքին էր արժանացել Թեհրան հրավիրված միջազգային համբավի մի գիտնական: Բոլոր թերթերն ու լրատվամիջոցներն ի լուր աշխարհի հայտարարել էին այդ մասին, եւ միայն հայրենի դեսպանատունն էր «խուլ» ձեւացել:

Հայաստանի քաղաքացին ամենուրեք պետք է զգա իր պետության ներկայությունը իր թիկունքում: Ցավոք, ես չզգացի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԲԸՄ-Ի ՍԱԹԱՄՅԱՆ ԹԱՏՐՈՆԸ 40 ՏԱՐԵԿԱՆ Է

Հաջորդ գրառումը

ԱՅՆ ԻՆՉ ԱՍԵԼ ԵՆ ՁԵԶ ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆՙ ՍԽԱԼ Է

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՅՆ ԻՆՉ ԱՍԵԼ ԵՆ ՁԵԶ ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆՙ ՍԽԱԼ Է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական