Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-Ն ՈՐՈՇԵԼ Է ԱՅԼԵՎՍ ՉՊԱՏԵՐԱԶՄԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ, ԵԹԵ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԻՐ ՀԱՄԱՐ ՄՂԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԵՍ ԼԻԱԶՈՐՎԱԾ ԵՐԿՐՆԵՐԸ

06/12/2019
- 06 Դեկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

յդ մասին Ստամբուլում Էրդողանի ներկայությամբ հայտարարել է «ստվերային CIA-ի» համարում ունեցող Stratfor-ի հիմնադիր Ջորջ Ֆրիդմանը

Նոյեմբերի 27-28-ին Ստամբուլում «Անկախ արդյունաբերողների եւ գործարարների» միությանՙ MUSIAD-ի նախաձեռնությամբ հրավիրվեց «հեռատեսների» գագաթաժողովը: Թերեւս կարելի էր չանդրադառնալ գագաթաժողովին, եթե դրա աշխատանքներին չմասնակցեր եւ այնտեղ ելույթ չունենար ամերիկացի քաղաքագետ, «Գլոբալ հետախուզության» ընկերությանՙ «Stratfor-ի» հիմնադիր Ջորջ Ֆրիդմանը : Ի դեպ, նրան գագաթաժողովի շրջանակներում ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը հոկտեմբերի 17-ին մեծ դժկամությամբ էր ընդունել բանակցությունների համար պատվիրակությամբ Անկարա ժամանած ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին, թե նա իր գործընկերը չէ:

Նախապես ասեմ, որ Ֆրիդմանի ելույթը խիստ կարեւոր է ԱՄՆ-ի նկատմամբ Թուրքիայի որդեգրած դիրքորոշման, ինչպես նաեւ տարածաշրջանային քաղաքականության ընթացքի առումներով, որովհետեւ նախատեսում է նոր դերակատարություն: Ինչ վերաբերում է «Stratfor»-ին, ապա կենտրոնակայանը Տեխաս նահանգում գտնվող այս ընկերությունն էլ միջազգային շրջանակներում ունի «ստվերային CIA-ի» համարում:

Ֆրիդմանը ելույթում, ինչպես նոյեմբերի 27-ին նշում է թուրքական «Սաբահը», ասել է, որ ներկայումս Թուրքիան հավասարը հավասարի իրավունքով բանակցությունների սեղանին է նստում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ եւ ինքն է ընտրում իր պոտենցիալ դաշնակիցներին. 10 տարի առաջ նա ինքնավստահությունից զուրկ երկիր էր, շնորհիվ էրդողանի ինքնավստահություն է ձեռք բերում: Այնուհետեւ Ֆրիդմանը շարունակել է. «Այլեւս ԱՄՆ-ը չի ուզում մնալ Միջին Արեւելքում: Որքան էլ Հարավային Ամերիկա ներթափանցելը վեր լինի Չինաստանի ուժերից, իսկ ԱՄՆ-ը իվիճակիՙ զորք ուղարկել աշխարհի որ ծայրն ասես, սակայն ամեն տեղ պետք չէ գնալ: Այսօր կարեւորագույն իրողությունն այն է, որ Ամերիկան, չնայած իր կարողություններին, չի կարող մշտապես պատերազմի մեջ լինել: Նա 18 տարի շարունակ անընդհատ պատերազմում է Աֆղանստանում եւ Իրաքում: Այլեւս չենք ուզում տարածաշրջանում մնալ: Սպասում ենք, որ տարածաշրջանում պատասխանատվությունը ստանձնեն Թուրքիայի նման երկրները : Այլապես քաոսային իրավիճակ կստեղծվի այնտեղ: Եթե մի կողմ թողնեինք F-35-ի եւ S-400-ի անցողիկ խնդիրները, ապա Թուրքիան տարբեր ոլորտներում երկարաժամկետ համագործակցություն կհաստատեր ԱՄՆ-ի հետ»:

ԱՄՆ-ը, ինչ խոսք, ձախողել է իր տարածաշրջանային քաղաքականությունը, դրա հետ նաեւ «արաբական գարուն» ծրագիրը: Երկարամյա պատերազմների հետեւանքով նա վատնել է ֆինանսական ահռելի միջոցներ, ունեցել է զոհեր: Հաշվի առնելով այս ամենը, կարելի է տրամաբանական համարել պատերազմներին վերջ տալու եւ տարաշրջանից հեռանալու նրա նկատառումները: Ֆրիդմանի խոսքերը, սակայն, հիմք են տալիս ենթադրելու, որ ԱՄՆ-ի խնդիրը տարածաշրջանում պատերազմներին վերջ տալը չէ, այլ կորուստներից, ֆինանսական թե մարդկային, խուսափելը: Դրա լավագույն միջոցը, թերեւս, անմիջականորեն պատերազմելու փոխարեն, լիազորված պատերազմներ (Proxy war) մղելն է, հանձնարարելով այդ գործը լիազորված երկրներին:

Պատերազմներն այլ երկրների միջոցով վարելու դեպքում ԱՄՆ-ն ոչինչ չի կորցնում, պարզապես տուժում են լիազորված երկրները միայն, որքան էլ նրանք կռվեն լիազորողի, այսինքն ԱՄՆ-ի համար: Չմոռանալ նաեւ ԱՄՆ-ի քաղաքականության վեկտորի փոփոխության հանգամանքը, որը վաղուց արդեն Մերձավոր եւ Միջին Արեւելքից ուղղվել է Հեռավոր Արեւելք, պայքարելու ընդդեմ Չինաստանի: Ի վերջո Հյուսիսային Կորեային աջակցող, Ռուսաստանի հետ մի շարք հարցերում, այդ թվում տարածաշրջանային, դաշնակցող Չինաստանը ինքնուրույն բեւեռ դառնալու ուղղությամբ լուրջ քայլեր է կատարում եւ տնտեսական մեծ առաջընթաց ապրում: Նա արդեն ԱՄՆ-ի ոչ միայն ռազմաքաղաքական, այլ տնտեսական մրցակիցն է նաեւ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴԵՏՐՈՅԹՈՒՄ ՆՇԵԼ ԵՆ ՎԱՐԴԱՆԱՆՑ ԱՍՊԵՏՆԵՐԻ ԵՎ ԴՈՒՍՏՐԵՐԻ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՀԲԸՄ-Ի ՍԱԹԱՄՅԱՆ ԹԱՏՐՈՆԸ 40 ՏԱՐԵԿԱՆ Է

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԲԸՄ-Ի ՍԱԹԱՄՅԱՆ ԹԱՏՐՈՆԸ 40 ՏԱՐԵԿԱՆ Է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ալիևն օկուպացված Արցախում հայտարարել է, որ «վտարել են թշնամուն և կառուցում են գեղեցիկ կյանք»

28/10/2025

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է օկուպացված Արցախ: Գրավյալ Ջրականում Խորովլու գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ...

ԿարդալDetails

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025

Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր. կներես մեզ` անզորներիս

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական