Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՌԱԶՄԱՕԴԱՅԻՆ ՀԱՐՎԱԾՆԵՐ ՀԱՍՑՆԵԼՈՒ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

06/12/2019
- 06 Դեկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Nordic Monitor-ի» հրապարակումն ամենայն հավանականությամբ արժանահավատ է, բայց ոչ իրագործելի

Ի վերջո ռուսական բազան Հայաստանի անվտանգությունը պաշտպանելիս ապահովում է նաեւ Ռուսաստաի ռազմաքաղաքական ներկայությունը Հարավային Կովկասում:

Նոյեմբերի 27-ին ստոկհոլմյան «Nordic Monitor» (Nordic Research and Monitoring Network) կենտրոնը հրապարակել է գաղտնի մի փաստաթուղթ: Շվեդական կենտրոնի ձեռքում հայտնվել է դրա պատճենը: 2016-ի մայիսի 23-ին թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբին ուղղված այս փաստաթղթում, ինչպես հրապարակման հեղինակ Աբուլլահ Բոզքուրթն է ասում, նշվել է, որ «Ալթայ» ծածկագիրը կրող ռազմական գործողությունների ծրագրից անհետացել են մի քանի էջեր, որոնք վերաբերում են ընդհանուր ծրագրի «օղուզթուրք» ծածկագրով Հայաստանին ռազմաօդային հարվածներ հասցնելու հատվածին: Էջերի անհետացումը պարզվել է 2016-ի մայիսի 4-ին Անկարայի մոտակայքում տեղակայված «Աքընջը» ավիաբազայում կատարված ստուգումներից, իսկ ընդհանուր ծրագիրը հաստատվել է դեռեւս 2001թ հուլիսի 13-ին:

Բոզքուրթի այս հրապարակումը լայն արձագանք է գտել Հայաստանում, հայկական սփյուռքում, Ռուսաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում եւ, թուրքական «Ենի աքիթի» տվյալներով, նաեւ Հունաստանում: Հայաստանում դրան «Razm.info-ի» գլխավորությամբ մասնավորապես արձագանքել են «Առավոտը», «Գոլոս Արմենին» եւ այլ լրատվամիջոցներ, Սփյուռքումՙ «Մասիս փոստը», Ռուսաստանումՙ «rusarminfo.ru», «Regnum-ը», Ադրբեջանումՙ «armiya.az-ը», իսկ Թուրքիայումՙ «Ենի աքիթը»: «Առավոտի» տվյալներով «Nordic Mon-ը» պատկանում է Շվեդիայում գրանցված «Nordic Research Monitoring Network» ոչ առեւտրային կազմակերպությանը, որը հիմնադրել են թուրք լրագրողներ Աբդուլլահ Բոզքուրթը, Լեւենթ Քենեզը եւ անվտանգության հարցերով մասնագետ Մուրադ Չեթիները: Նրանք երեքն էլ համարվում են «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» (FETՃ), այլ կերպՙ Գյուլենական համայնքի անդամներ: Նրանցից Աբդուլլահ Բոզքուրթը գյուլենականներին պատկանող «Zaman» թերթի լրագրող է եղել, ինչպես նաեւ Լեւենթ Քենեզը: Վերջիններս, ըստ «Առավոտի», ծայրահեղ ընդդիմադիր կեցվածք ունեն Թուրքիայի ներկայիս իշխանությունների հանդեպ: Նրանց գործունեությունըՙ նախագծերը եւ հրապարակումները պետք է դիտարկել Գյուլեն-Էրդողան հակամարտության համատեքստում:

Այնուամենայնիվ, ինչպես գրում է «Առավոտը», սա բնավ չի նշանակում, որ Հայաստանի դեմ թուրքական ռազմական գործողության ծրագրի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, ինչը միանշանակ հաստատում է իշխանամետ «Ենի աքիթը», դատապարտելով «Nordic Monitor»ի թուրք հիմնադիրներին Հայաստանին առնչվող գաղտնի ծրագիրը բացահայտելու համար եւ նշում, որ գյուլենականների միակ նպատակը հրապարակումներով Թուրքիային որպես ահաբեկչական կազմակերպությունների հետ առնչվող երկիր ներկայացնելն է աշխարհին: Ըստ թուրքական թերթի, Հունաստանում որոշ փորձագետներ, ելնելով ստոկհոլմյան «Nordic Monitor»ի հրապարակումից, կարծիք են հայտնել, թե Սիրիայից հետո Թուրքիայի գլխավոր թիրախը Հայաստանն է լինելու:

«Ենի աքիթի» այս դատապարտումը բոլոր հիմքերը տալիս է ենթադրելու, որ թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի «օղուզթուրք» ծածկագրով Հայաստանին ռազմաօդային հարվածներ հասցնելու ծրագիրի մասին «Nordic Monitor-ի» հրապարակումը արժանահավատ է, կնշանակի դա մնում է ուժի մեջ: Այդ մասին նշել է «rusarminfo.ru-ն», Ստանիսլավ Տարասովի ՙ «Ո՞վ որոշեց Թուրքիայի «հարձակումով» վախեցնել Հայաստանին» հոդվածով «Regnum-ը», ինչպես նաեւ «Գոլոս Արմենին» եւ «Razm.info-ն» ի դեմս ԱՄՆ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների ինստիտուտի վերլուծաբան Էմիլ Սանամյանի , որն այս կայքում ուշագրավ դիտարկում է արել: Արդյո՞ք իրատեսական է դրա իրագործումը Թուրքիայի համար:

Նախքան հարցին պատասխանելը նշեմ, որ Հայաստանի դեմ հարձակման ծրագիր մշակելը թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի համար պետք է համարվի ավելի քան տրամաբանական, որովհետեւ անկախության առաջին իսկ օրից Թուրքիան Հայաստանի նկատմամբ թշնամական քաղաքականություն է վարում: Հարեւան երկրի հետ դիվանագիտական հարաբերություններից հրաժարվելը, այն էլ մի 3-րդ երկրի համար, միջազգայնորեն համարվում է թշնամանքի դրսեւորում: Թուրքիան ոչ միայն չի հրաժարվել հարաբերությունների հաստատման համար միջազգային պրակտիկային անհարիր նախապայմաններ առաջադրել Հայաստանին, էլ չենք խոսում Կարսի նահանգը ռազմական գոտի հայտարարելու, տանկերը դեպի հայկական սահման շարժելու, Լաչինի դիմաց Զանգեզուրը պահանջելու, ղարաբաղյան հակամարտությունը որպես ներքին հարց դիտարկելու, դեղորաքի, պարենի քողի տակ Ադրբեջան զենք ուղարկելու, կամավորներ հավաքագրելու եւ սրանց հակամարտության գոտի գործուղելու, ինչպես նաեւ մեր հանրապետությունը շրջափակելու արարքների մասին:

Քանի որ նրան չի հաջողվել 20-րդ դարի սկզբներին ոչնչացնել Հայաստանը, ուստի 90-ականների սկզբին ձեռնամուխ եղավ այն կամազուրկ պետություն դարձնել, բայց ապարդյուն: Այդ առումով թերեւս հատկանշական է Քեմալ Աթաթուրքի «Հայաստանը ֆիզիքապես եւ բարոյապես ոչնչացնելու» հրամանը Կարաբեքիրին: Բացի Հայաստանի նկատմամբ որդեգրած թշնամական քաղաքականությունից, Թուրքիան միաժամանակ տառապում է այսպես կոչված «դավադրության տեսությամբ» եւ Հայաստանը պատվավոր առաջին տեղն է զբաղեցնում «դավադիրների» մեջ: Այլ կերպ, Թուրքիան դեռ 90-ականներին կհարձակվեր Հայաստանի վրա, ընդ որում առանց ռազմական որեւէ ծրագիր մշակելու: Պարզապես նա բախվեց ռուսական գործոնին: 1992-ին մարշալ Շապոշնիկովն իզուր չէր հայտարարել, որ Հայաստանի վրա Թուրքիայի հարձակումը լինելու է 3-րդ համաշխարհային պատերազմի սկիզբը:

«Nordic Monitor-ի» հրապարակած ծրագրի իրագործման դեպքում ի՞նչ դիրք կընդունի Ռուսաստանը: Հարկ է նշել, որ յուրաքանչյուր պետություն ելնում է իր ազգային շահերից, առավել եւսՙ գերտերությունները: Ռուսական ռազմաբազան հենց այդ շահերից ելնելով է տեղակայվել Հայաստանում: Դա, ինչ խոսք, պաշտպանում է Հայաստանի անվտանգությունը, սակայն դրա հետ ռուսական գերազդեցության տարածք համարվող Հարավային Կովկասում ապահովում է նաեւ Ռուսաստանի ռազմաքաղաքական ներկայությունը: Եթե Հայաստանը հարձակման ենթարկվի, ապա Ռուսաստանը կկորցնի Հայաստանը, դա կհանգեցնի ամբողջ Հարավային Կովկասում ռուսական ռազմաքաղաքական ներկայության կորուստին: Այդ պայմաններում չի բացառվում, որ վերստին բռնկվի Չեչնիայի պատերազմը եւ Ռուսաստանը կանգնի նաեւ Հյուսիսային Կովկասից հեռանալու փաստի առջեւ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԱՐԻՔ ՉԿԱ ՄՈՒԹ ՍԵՆՅԱԿՈՒՄ ԿԱՏՈՒ ՓՆՏՐԵԼ, ՄԱՆԱՎԱՆԴ, ԵՐԲ ԱՅՆՏԵՂ…

Հաջորդ գրառումը

ԴԵՏՐՈՅԹՈՒՄ ՆՇԵԼ ԵՆ ՎԱՐԴԱՆԱՆՑ ԱՍՊԵՏՆԵՐԻ ԵՎ ԴՈՒՍՏՐԵՐԻ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԴԵՏՐՈՅԹՈՒՄ ՆՇԵԼ ԵՆ ՎԱՐԴԱՆԱՆՑ ԱՍՊԵՏՆԵՐԻ ԵՎ ԴՈՒՍՏՐԵՐԻ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ալիևն օկուպացված Արցախում հայտարարել է, որ «վտարել են թշնամուն և կառուցում են գեղեցիկ կյանք»

28/10/2025

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է օկուպացված Արցախ: Գրավյալ Ջրականում Խորովլու գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ...

ԿարդալDetails

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025

Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր. կներես մեզ` անզորներիս

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական