Երեքշաբթի, Հոկտեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԱՐԻՔ ՉԿԱ ՄՈՒԹ ՍԵՆՅԱԿՈՒՄ ԿԱՏՈՒ ՓՆՏՐԵԼ, ՄԱՆԱՎԱՆԴ, ԵՐԲ ԱՅՆՏԵՂ…

06/12/2019
- 06 Դեկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Դեկտեմբերի չորսին ձեռքս ընկավ ավանդական կուսակցություններից մեկիՙ ՌԱԿ-ի անունով անօրինական ճանապարհով կնքված կուսակցության (ատենապետությամբՙ Մայք Խարաբյանի) հայտարարությունըՙ կապված ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի ու դրա դեմ բողոքի ցույցեր կազմակերպած ուսանողների հետ:Նախՙ հարկ եմ համարում նշել, որ խմբակցության համար սեփական անուն անգամ ընտրելու ունակությունից զուրկ մարդկանց խումբն իրավունք չունի տեսակետ հայտնելու նման նախագծի վերաբերյալ, բայց, այնուամենայնիվ, կփորձեմ հակիրճ պատասխանել այդ խմբակի հայտարարությանը:Սկզբի համար ցանկանում եմ հիշեցնել, որ այս պահին ազգային մտահոգությունները ոչ թե մի կողմ են դրված, ինչպես պնդվում է հայտարարության մեջ, այլՙ ընդհակառակը, ամեն ինչի հիմքը ազգային մտահոգություններն են:Հաջորդիվ ցանկանում եմ հիշեցնել, որ դպրոցի ավարտական քննություններով ու դրանց ցուցանիշներով կամ գնահատականներով Հայաստանում հնարավոր չէ բուհ ընդունվել, ուստիՙ անհրաժեշտ է մարդկանց գիտակների ու անգիտակների խմբերի բաժանելուց առաջ գոնե փորձել ճշգրիտ փաստերով հանդես գալ:Դպրոցի տասներկուամյա համակարգի դրվատանքին ու հայագիտական առարկաների երկու տարի «յաւելուածական» ուսուցանման մասով էլ ասեմ, որ, հարգելիներս, շատ ճիշտ եք, եւ եթե մոտ ապագայում կարողանանք դպրոցը տասներկուամյայի փոխարեն դարձնել տասնվեցամյա, կարող ենք առհասարակ բուհ էլ չընդունվել, մագիստրոսական ծրագրին էլ թող փոխարինի երկու տարի «յաւելուածական»ՙ այս դեպքում տասնութամյա կրթությունը կունենանք:Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ այդ նախագծով բուհերն ինքնավարություն են ստանալու եւ բուհը կարող է այդ առարկաները պարտադիր դարձնել, եթե գիտխորհուրդը «զայն յարմար նկատէ»: Այս մասովՙ ցանկանում եմ նշել, որ մենք լեզվին վերաբերում ենք ոչ թե որպես մասնագիտություն, որպես քերականական համակարգ, այլ ազգային գոյության պահպանման ձեւերից մեկը, հետեւաբարՙ մենք «չենք ուզեր», որ հայագիտական առարկաները բուհերում ուսուցանվեն միայն այն դեպքում, երբ գիտխորհուրդը «զայն յարմար նկատէ»:Իսկ այն մասով, թե հայագիտական առարկաների պարտադիր առկայությունը պատճառ է դառնալու մասնագիտական որեւէ այլ առարկայի ժամաքանակի կրճատման, չեմ ուզում անդրադառնալ, որովհետեւ անտրամաբանական, անլուրջ պնդում է եւ արժանի չէ քննության:Կուզենայի հիշեցնել արգո պարոններին, որ աշխարհի մի շարք հեղինակավոր բուհերում նույնպես ուսուցանվում է մայրենի լեզունՙ յուրաքանչյուր ֆակուլտետում համապատասխան մասնագիտական բառային ուղղվածությամբ: Կարեւոր եմ համարում ընդգծել նաեւ այն փաստը, որ մենքՙ ուսանողներս, մշտապես բարձրաձայնել ենք դպրոցում առկա խնդիրների մասին, միաժամանակ չենք թաքցրել նաեւ այն, որ բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում «Հայոց լեզու եւ գրականություն» առարկան չի մատուցվում պատճաշ մակարդակով: Մենք առաջարկել ենք նաեւ յուրաքանչյուր մասնագիտությանը համապատասխան ծրագիր ստեղծել, օրինակՙ «Հայոց լեզու եւ քիմիա», «Հայոց լեզու եւ ֆիզիկա», «Հայոց լեզու եւ բժշկական տերմիանաբանություն», «Հայոց լեզու եւ մաթեմատիկա» եւ այսպես շարունակ: Ոչ ոք մեղավոր չէ, որ որոշ մարդիկ ուշադիր չեն եղել կամ դիտմամբ ուշադրության չեն արժանացրել մեր այս պահանջներն ու առաջարկները, եւ հիմա կարիք չկա մութ սենյակում կատու փնտրել, մանավանդ, երբ այնտեղ կատու չկա:Ինձ ցավ պատճառեց նաեւ այն, որ երկու էջի մեջ մի շարք բացահայտ (փաստական) սխալ թույլ տված հեղինակները շարժման մասնակիցներին մեղադրում են «պակասաւոր գիտելիքներ» ունենալու մեջ: Մտահոգիչ էր նաեւ այն, որ նրանք կրկին չեն նկատել մեր շեշտադրումներըՙ կապված գռեհիկ մամուլի, գռեհիկ հեռուստաեթերի ու գռեհիկ, կեղծ կուսակցություն-խմբակների մասով:Որպես վերջաբան նշեմ, որ մեր «աղմկարարութիւնը», «խռովարարութիւնն» ու «խառնակչութիւնը» խիստ կարեւոր են եւ բխում են ազգային շահերից, որքան էլ քաղաքական ֆեյքերը հակառակը պնդեն:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԶԳՈՆ ԼԻՆԵՆՔ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՌԱԶՄԱՕԴԱՅԻՆ ՀԱՐՎԱԾՆԵՐ ՀԱՍՑՆԵԼՈՒ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՌԱԶՄԱՕԴԱՅԻՆ ՀԱՐՎԱԾՆԵՐ ՀԱՍՑՆԵԼՈՒ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մտնում էին մորգ՝ դիակները ճանաչելու…5 տարի առաջ այս անիծյալ օրը

07/10/2025

5 տարի առաջ այս անիծյալ օրը․․․ Ցերեկը 2-ի կողմերը գրասենյակից դուրս եկա։ Հետ եկա. 4-5-ի կողմերն էր։ Արդեն  պարզ էր,...

ԿարդալDetails

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

06/10/2025

Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել

06/10/2025

Քպ-ն մերժել է Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

06/10/2025

Անհետ կորած զինծառայողների հարազտներին՝ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին, ձերբակալել են

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական