Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՈԾԱԿՆԵՐԸ

29/11/2019
- 29 Նոյեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Սիրելու եւ պատժելու տարբեր ձեւեր կան: Օրինակ Հին Հռոմում սիրում էին հիմնականում բաղնիքներում: Մի քանի տասնյակ մարդ միաժամանակ հավաքվում էր եւ սկսվում էր սերը: Ուշագրավ է, որ պատժելու հարցում հին հռոմեացիներն նույնպես գերադասում էին խմբակային ձեւը: Ըստ պատմիչների, Հռոմում մեղավորներին պատժելու հատուկ արարողություն կար: Մեղավորին նետում էին ցեխի մեջ, այնպես, որ միայն գլուխը մնա բաց եւ շարժվելու հնարավորություն չունենա: Ապա հենց գլխի մոտ բաց էին թողնում մոծակներ: Դե սրանք էլՙ հին ժամանակներից հայտնի են որպես արյուն խմողներ ու, հասկանալի է, թե ինչ էր կատարվում մեղավորների գլխի հետ: Ընդ որում, այս արյունախմությունը տեղի էր ունենում մասսաների առջեւ, որոնք մինչեւ վերջ հետեւում էին, թե ինչպես են մոծակները խմում մեղավորների արյան վերջին կաթիլը:Մի օր, սակայն, երբ հռոմեացիները հակապետական քայլերի համար պատժում էին նախկին երեւելի քաղաքացիներից մեկին, տեղի է ունենում մի ուշագրավ բան: Մեղավորին ըստ օրենքի նետում են ցեխի մեջ, թողնում միայն գլուխը, համապատասխան թվով մոծակների բաց են թողնում, սրանք էլ սկսում են իրենց արնախում գործը, բայց քանի որ մեղավորը բավականին ամուր է լինումՙ ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ հոգեպես, երկար դիմանում է սեփական արյան սակավանալուն ու սուր խայթոցներին: Ի վերջո հավաքվածները, տեսնելով, որ մարդը մոծակներից ավելի ուժեղ է, հոգնում են ու հեռանում: Հանկարծ մի անցորդ, որը հավանաբար հռոմեացի չի լինում, քանի որ ծանոթ չի լինում այս արարողությանը, տեսնում է մոծակների դեմ անշարժ պայքարող մարդու գլուխն ու նետվում օգնության: Նա քշում է բոլոր մոծակներին եւ գրկում մեղավորի գլուխը: Մարդը հազիվ բացում է աչքերը եւ ուժ հավաքելովՙ մի կերպ արտասանում.- Ի՞նչ արեցիր, անխի՜ղճ:Փրկիչը զարմանում է՚- Այսի՞նքն,-ասում է նա,-բայց ես փրկեցի քեզ եւ անխիղ՞ճ եմ:Մեղավորը պատասխանում է.- Անխիղճ ես, քանի որ դու քշեցիր արդեն կուշտ մոծակներին եւ հիմա կգան սովածները:Ես, իհարկե, ներողություն եմ խնդրումՙ նոր Հայաստանում հին Հռոմը հիշելու համար, բայց կան հավերժ բաներ, որոնց մեջ ոչ մի տեսակի իշխանություն չի մտնում:
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ ԵՎ ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆ

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՎԱՃԱՌՔԻ Է ՀԱՆՎԵԼ ՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ԿԱՌՈՒՑԱԾ ՕՍՄԱՆՅԱՆ ԲԱՂՆԻՔԸ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՎԱՃԱՌՔԻ Է ՀԱՆՎԵԼ ՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ԿԱՌՈՒՑԱԾ ՕՍՄԱՆՅԱՆ ԲԱՂՆԻՔԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական