Հինգշաբթի, Հուլիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԱՐԵՎՈՐԸ ՆԱՎԹՆ Է, ԹԵ՞ ՔՐԴԵՐԸ

15/11/2019
- 15 Նոյեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Սիրիայում կստեղծվի ամերիկյան երեք ռազմակայան

Վաշինգտոնը նոր փոփոխություն է կատարել Սիրիայում իր քաղաքականության մեջ: Եթե անցյալում նախագահ Դոնալդ Թրամփը խոսում էր այնտեղից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին եւ իր հայտարարությամբ Թուրքիային նույնիսկ հրահրել էր սկսելու «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը, ապա այժմ նա բարձրաձայնում է սիրիական նավթը իր վերահսկողության տակ առնելու ծրագրերի մասին:

Ամերիկացի զինվորականները մտադիր են պաշտպանել սիրիացի քրդերի վերահսկողությանը ենթակա մի ընդարձակ շրջան: Ինչպես նշում է The Associated Press-ը, Պենտագոնը առայժմ ստուգապես չի նշում Սիրիայում մնացող ամերիկյան զորաբաժնի թվակազմը, թեեւ որոշ փորձագետներ կարծում են, որ այնտեղ կմնա մոտ 800 զինծառայող: Ըստ որում, աշխարհի բազմաթիվ լրատվամիջոցներ, չգիտես ինչու, շեշտում են Թրամփի «Ես կպաշտպանեմ նավթը» արտահայտությունը: Նույնիսկ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թրամփին բնութագրել է որպես ամերիկացի նախագահներից լավագույնը, քանի որ «նա ազնվորեն խոսում է սիրիական նավթին տիրանալու իր մտադրության մասին»: Սակայն իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ, այնուամենայնիվ, ամեն ինչ ավելի բարդ է:

Նախ եւ առաջ, Թրամփը արձագանքում է Սիրիայի նավթառատ արեւելքում սահմանափակ զորաբաժին թողնելու Իսրայելի եւ Հորդանանի խնդրանքին: Երկրորդ, այդ շրջանը վերահսկում են Վաշինգտոնի դաշնակից սիրիացի քրդերըՙ Սիրիայի Դեմոկրատական ուժերը: ԱՄՆ նախագահը խոստացել է քրդերին օժանդակել ունենալու ինչ-ինչ դրամական հոսքեր: Մենք կարող ենք այնպես անել, որ մեր նավթային խոշոր ընկերություններից մեկը մուտք գործի այնտեղ, եւ որ ամեն ինչ ճիշտ լինի: Մանրամասն պարզաբանումներով հանդես է եկել ԱՄՆ ազգային հետախուզության հակաահաբեկչության պայքարի կենտրոնի ղեկավարի պաշտոնակատար Ռասել Թրեվերսը , որը հաստատել է վերոհիշյալ ծրագիրը: Ավելի վաղ, Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը մտադիր չէ այնտեղ թողնել ո՛չ Ռուսաստանին, ո՛չ էլ սիրիական զորքերին:

Նշենք, որ Սիրիային այդպես էլ չհաջողվեց փակել Իրաքի հետ իր սահմանը, որտեղից Սիրիա մտան ամերիկյան զորքեր եւ որոնք մտադիր են Իրաք տեղափոխել սիրիական նավթը: Վաշինգտոնը կարող էր նման քայլի չդիմել, եթե դա նախապես համաձայնեցրած չլիներ Էրբիլի իշխանությունների հետ, իսկ այս ձեւով կամուրջ է ստեղծվում սիրիացի եւ իրաքցի քրդերի միջեւ, եւ պայմաններ են ստեղծվում Սիրիայում քաղաքական կարգավորմանը խոչընդոտելու եւ տարածաշրջանային քաղաքականությունը փոփոխելու համար:

Ստեղծվում է հետեւյալ իրավիճակը. Սիրիայի արեւելքում ամերիկյան զորքը գրավել է Ռումեյլանի նավթային հանքավայրերըՙ Ծ-4 միջազգային ճանապարհից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Այդ ճանապարհին պարեկություն են անում սիրիական ուժերը եւ Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը: Սիրիայի հյուսիս-արեւելքում ամերիկացիները մտադիր են ստեղծել երեք ռազմակայան, որոնցում կտեղաբաշխվեն Սիրիայից բերված զինծառայողներ: Բացի դրանից, ԱՄՆ-ը փաստորեն չի հեռացել 30 կիլոմետրանոց անվտանգության գոտուց, որը թուրքական բանակը ստեղծել է Սիրիայի սահմանի երկայնքով: Այնտեղ հարաբերական անդորրը պահպանվում է սահմանափակումների զանազան բաց եւ փակ համաձայնությունների հիման վրա, որոնք մասնավորապես ձեռք են բերվել Սոչիում Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Պուտինի եւ Էրդողանի հանդիպումների ընթացքում:

Ստեղծվող բարդ իրադրության մեջ դժվար է առանձնացնել այն գլխավոր հարցը, որն անհրաժեշտ է լուծել առաջին հերթին, քանի որ Սիրիայի նավթաբեր շրջաններում ամերիկացիների ներկայությունը նրանք ներկայացնում են որպես սիրիացի քրդերի պաշտպանության քողածածկույթ: Հանրապետական սենատոր Ռոն Ջոնսոնը պարզաբանել է ամբողջ գործողության իմաստը. «Մենք զորքերը կթողնենք այստեղ, որպեսզի վստահ լինենք, որ ո՛չ Իրանը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Ասադը չեն ստանա այդ նավթահորերը: Եթե ինչ-որ մեկը դրանցից օգուտ ունենա էլ, դա կլինեն մեր քուրդ դաշնակիցները: Դա իրոք լավ ազդանշան է, որ մենք չենք լքել քրդերին»:

Տարածաշրջանում ամերիկացիների քաղաքականության նոր փոփոխությունը չվրիպեց Մոսկվայի, Թեհրանի եւ Անկարայի ուշադրությունից: Նրանք հասկանում են, որ Վաշինգտոնը գործում է Սիրայի մասնատման սցենարով, ինչպես որ դա արվեց Իրաքում: Սակայն նոր իրողությունը ուրվագծում են Սիրիայի Դեմոկրատական ուժերի քրդական ջոկատները, որոնք գործողություն իրականացրին Սիրիայի հյուսիսումՙ Ռաքքայի նահանգում, թուրքական բանակի կողմից կռվող զինված ընդդիմության դեմ: Թուրքական հրետանին հուժկու հարվածներ է հասցնում Շելգիրատին:

Ինչպես հայտարարեց Էրդողանը, «սպառվել է Ռուսաստանի հետ ձեռք բերված համաձայնության 150 ժամը, բայց ահաբեկիչները դեռ չեն հեռացել այդ գոտուց, նրանք դեռ հարձակումներ են գործում, իսկ «սիրիական ազգային բանակը», պատասխանում է նրան»: Էրդողանը հարց է տալիս, «Ի՞նչ է, մենք պիտի լռե՞նք»:

Վաշինգտոնում նախագահներ Թրամփի եւ Էրդողանի նոյեմբերի 13-ի հանդիպումից հետո կփոխվի՞ արդյոք իրավիճակը Թուրքիա-Սիրիա-Իրաք եռանկյունում: Դժվար է ասել, քանի որ ասես ճիշտ ժամանակին է իր մասին հիշեցնում «Իսլամական պետությունը»: Սիրիայի Դեմոկրատական ուժերը հայտարարել են, որ իրենք միջազգային կոալիցիայի հետ համատեղ վերսկսում են պայքարը այդ ահաբեկչական կազմակերպության դեմ: Իրենց հերթին թուրքական ռազմօդանավերը հերթական անգամ հարձակում են գործել Իրաքյան Քրդստանի եւ Թուրքիայի սահմանի մոտ գտնվող մի քանի գյուղերի վրա, որտեղ կան ՔԲԿ-ի ճամբարներ: Դրանով իսկ օբյեկտիվորեն ստեղծվում է իրաքա-սիրիական քրդական ճակատ:

Ամեն ինչ չափից ավելի խճճված է: Պուտինն Էրդողանին առաջարկել է բանակցություններ սկսել Ասադի հետ, որպեսզի Սիրիայի կառավարական զորքերը կարողանան մոտենալ սահմանին: Փորձագետների կարծիքով, իրադարձությունների նման ընթացքը լավագույն տարբերակը կլիներ սիրիացի քրդերի առաջնորդների հետ երկխոսություն սկսելու համար: Սակայն Էրդողանը ցանկություն չի հայտնում երկխոսելու Ասադի հետ, եւ նրանք միասին անտեսում են քրդերին որպես երրորդ ուժի:

Նախորդ գրառումը

ՋԵՐՄՈՑԱՏԵՐԵՐԻ ՍՄԲՈՒԿԸ, ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԷԼ… ԹՄԲՈՒԿԸ

Հաջորդ գրառումը

ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԻԾԸՙ ՉԱՓԱՎՈՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃՈՎ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԻԾԸՙ ՉԱՓԱՎՈՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃՈՎ

Լրահոս

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են

16/07/2026

Ոստիկանությունից հայտնում են, որ չնայած ՆԳՆ Կիբեռոստիկանության կողմից բազմիցս հրապարակված իրազեկումներին՝ խարդախները շարունակում են «5G ցանցի թարմացման», «կապի որակի բարելավման»...

Արգենտինան եզրափակչում է

16/07/2026

Արգենտինան եզրափակչում է։ Արգտենտինայի հավաքականը խաղի ավարտի վերջին րոպեներին անհավանականն արեց՝ 2 գոլ խփեց Անգլիայի դարպասին։ Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Արգենտինայի...

«Շուրջ 20 հազար հայ ՀՌԳ – ում. 204 ճակատագիր՝ մեկ գրքում»

16/07/2026

2026 թվականի հուլիսի 10-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատում, տեղի ունեցավ զինվորական լրագրող, պահեստազորի փոխգնդապետ Արամ Խաչատրյանի «Հայերի մասնակցությունը ՀՌԳ-ում»...

Screenshot

Դատարանն Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ կայացրեց արդարացման վերդիկտ

15/07/2026

Արդարացում. ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Վահե Եփրիկյանը և շարունակել. Դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա. Հովհաննիսյանի, ՀՀ քրեական օրենգրքի 43-236 -րդ...

Գագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Էմին Խաչատրյան

15/07/2026

Իմ կողմից նախկինում Գագիկ Ծառուկյանին մեղադրանքը հերքող փաստաթղթերի հրապարակման շարունակություն. Պաշտպանության կողմը, համագործակցելով Իրանի Իսլամական Հանրապետությունում գործող գործընկեր փաստաբանների հետ,...

Խուզարկությունից հետո տարել են երեք անչափահաս երեխաներիս հեռախոսները. դե հո դատարկ դուրս չէ՞ին գալու տանից. Կարեն Սիմոնյան

15/07/2026

Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ իրավապահներն «աղմկահարույց» խուզարկության ընթացքում իր տանից...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական