Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՋԵՐՄՈՑԱՏԵՐԵՐԻ ՍՄԲՈՒԿԸ, ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԷԼ… ԹՄԲՈՒԿԸ

15/11/2019
- 15 Նոյեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանյան տնտեսվարական միտքը, որքանով որ այն կա, վերջին շրջանում հաճախ է նշում գնաճը կառավարելու ուղղությամբ իր ջանքերի արդյունավետությունը, գործընթացը հիմնավորելով հայկական արժույթի կայունությամբ: Որ այս ընթացքում պարբերաբար ամերիկյան ու եվրոպական արտարժույթ է գնվում-վաճառվում, Կենտրոնական դրամատունը ֆինանսական տոկոսադրույքների իջեցում-բարձրացում է իրականացնում, իր ծախսերն ու աշխատավարձերը բարձրացնում, դրանք կարծես ոչինչ. կարեւորըՙ ՀՀ դրամը կայուն է, պետական պարտատոմսերն էլ պահանջված, ոչինչ որ դրանք ձեռքբերողները 4 տոկոսից բարձր եկամուտներ են ստանալու, երբ արտերկրներում դրանք 1 տոկոսի սահմաններում են: Տնտեսվարողների ու նրանց ձայնակցող տնտեսագետների մի ստվար հատված էլ սկսել է պնդել, որ կայացող տնտեսություններ ունեցող երկրների համար անհրաժեշտությունից առավել պարտադիր է նաեւ գնաճի գործոնը, այնպես որ կարիք չկա զսպել գների աճը, քանզի այդկերպ անուղղակի խոչընդոտվում է արտադրողներիՙ սեփական արտադրություններն ընդլայնելու ցանկություն-պահանջը, տնտեսական զարգացումը, նոր աշխատատեղերի ստեղծումը:

Դե եկ ու բան հասկացիր այսօրինակ տնտեսավարումից ու տնտեսագիտության հայկական կոչվող տարբերակից: Օրեր առաջ հայաստանյան առեւտրային ողջ ցանցում, մեր խոհանոցներում հաճախ պատրաստվող, ասենք սմբուկի կիլոգրամը վաճառվում էր 120-160 դրամով: Հայերս հաճույքով ենք վայելում այն, քանզի պտուղը պարունակում է սպիտակուցներ, շաքարներ, աննշան քանակի ճարպեր, կալցիում, ֆոսֆոր, երկաթ, աղեր: Այսքանով հանդերձ այն ունի ցածր կալորիականություն, սննդաբանների կազմած աղյուսակներում սմբուկի 100 գրամի դիմաց նշվում է 24 կալորիա ցուցանիշ, ասել է թե չի գիրացնում, դյուրամարս է: Եվ հանկարծ, նոյեմբերի առաջին տասնօրյակի մի սովորական օր այն առեւտրային ցանցում հայտնվում է կիլոգրամը 960 դրամ գնով, որը նախորդ շրջանի գների համեմատ 600-800 տոկոս գնաճ է կազմում: Ինչ գնահատական տալ այս երեւույթին, որը տարածվում է նաեւ լոլիկի, վարունգի, պղպեղի, այլ բանջարեղենների գնագոյացման վրա, նշված կամ մի փոքր պակաս գնաճի տոկոսների տեսքով: Պարզվում է պատճառը մեկն է. բաց դաշտավարության պայմաններում աճեցված բանջարեղենը վերջացել է, առեւտրային ցանց է բերվել ջերմոցային տնտեսությունների բերքը, որը զգալի բարձր ինքնարժեքով է արտադրվում: Թե ինչու եւ ինչքանով զգալի, չի ասվում, այլ ընդամենը հիշեցվում է ջերմոցային տնտեսություն վարելու դժվարություններն ու խնդիրները: Որ ջերմատների բավարար առկայության պայմաններում էլ ջերմոցային տարածքներն ավելանում են, հեկտարներն ընդլայնվում,այս առումով ոչ մի տրամաբանված բացատրություն: Բայց չէ որ ջերմոցային տնտեսությունների սեփականատերերը հաճախ են հեռուստախցիկների առաջ հպարտանում, որ քառակուսի մետրի հաշվով, ասենք լոլիկի միջին բերքատվությունը 40-50 կգ է կազմում, երբ բաց դաշտավարության պայմաններում այն անգամ 4-5 կիլոգրամի չի հասնում: Հավելեք ասվածին նվազագույն աշխատուժի անհրաժեշտությունը, ջերմատներին տրվող գազի ցածր գինը, հաճախակի սահմանվող որոշակի հարկային արտոնությունները, կստացվի, որ զգալի բարձր ինքնարժեքի մասին հավաստիացումները խիստ կասկածելի են:

Պարզից էլ պարզ է, որ տնտեսական գործունեության առանցքային մաս հանդիսացող առաջարկ-պահանջարկի, հայաստանյան հանրության հիմնական հատվածի սակավ գնողունակության պայմաններում աննախադեպ գնաճով առաջարկվող բանջարեղենային պարենհումքի որոշակի ծավալներ վաճառասեղաններին ու պահեստներում կմնան, կնվազի դրանց սպառումը, հետեւաբար նաեւ արտադրության ծավալները, աշխատանքի ու աշխատատեղերի անհարկի կորուստներ կարձանագրվեն, կտուժի ՀՀ որոշակի ոլորտային տնտեսությունը… Ինչպես բարելավել ու բարեփոխել այս վիճակը, որը որեւէ խնդիր չի դիտարկվում երկիր մոլորակի շատ երկրներում, ուր հաղթահարվել է գյուղգործունեության հիմնախնդիրները դրանց սեզոնայնությամբ բացատրելն ու արդարացնելը, երբ մեզանում գերադասում են ինչ-ինչ ցուցանիշների թմբկահարումը: Պատկերված լուսանկարը վերցրել ենք եվրոպական սուպերմարկետներից մեկի գովազդային թերթիկից. փաթիլները հուշում են, որ ժամկետը նախաամանորյա շրջանն է: Թե ինչ գներ կսահմանվեն մեզանում արդեն այս օրերին կիլոգրամը 750 դրամով վաճառվող սովորական լոլիկի, չերրի տեսակի 1850 դրամի դիմաց, կապրենք, կտեսնենք:

Իդեպ. եվրոպական երկրներում վաճառվող ապրանքների գնի 40-60 տոկոսը մուծվող հարկերն են, որոնք բյուջետային ծախսերի տեսքով վերադարձվում են հանրությանը եւ աշխատողներին վճարվող բարձր աշխատավարձերը: ՀՀ-ում բյուջե-ՀՆԱ հարաբերությունը 22 տոկոս է, աշխատավարձերն էլ ինքներդ գիտեք: Այնպես որՙ սմբուկի գնով թե թմբուկ-դհոլի աղմուկով հարցը մեզանում օրակարգում է, պարզ չէ միայնՙ կարճ թե երկար ժամանակով:

11.11.2019

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԱՐԺԵ՞Ր ԳՐԵԼ Ի ԳԻՆ ՑՄԱՀ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՆ»

Հաջորդ գրառումը

ԿԱՐԵՎՈՐԸ ՆԱՎԹՆ Է, ԹԵ՞ ՔՐԴԵՐԸ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
Հաջորդ գրառումը

ԿԱՐԵՎՈՐԸ ՆԱՎԹՆ Է, ԹԵ՞ ՔՐԴԵՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական