Չորեքշաբթի, Հունիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐՏԱԳԱՂԹԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

15/11/2019
- 15 Նոյեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Դժբախտաբար, Հայաստանի Հանրապետությունից արտագաղթը շարունակվում է, իսկ երկրի բնակչության թիվը շարունակում է նվազել: Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակման, Հայաստանի բնակչության թիվը այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 957 հազար մարդ: Տարվա սկզբի համեմատ այն նվազել է մոտ 8 հազարով: Ըստ եռամսյակների Հայաստանի մշտական բնակչության թիվը տարվա ընթացքում հետեւյալ կերպ է փոխվել.Հունվարի 1-ի դրությամբՙ 2 մլն 965 հազար մարդԱպրիլի 1-ի դրությամբ 2 մլն 962 հազար մարդՀուլիսի 1-ի դրությամբ 2 մլն 961 մարդԴատելով այս տվյալներից, բնակչության թվի նվազման միտումը պահպանվում է եւ վերջին երեք ամիսներին անգամ սկսել է ակտիվանալ: Դա պայմանավորված է արտագաղթի ծավալների աճմամբ: Ինչո՞ւ են լքում Հայաստանը «հպարտ» քաղաքացիները «սիրո եւ հանդուրժողականության» հեղափոխությունից հետո: Չէ՞ որ վարչապետը գրեթե երկնային դրախտ էր խոստանում եւ իշխանության անցնելուց հետո հայտարարում էր, որ ներգաղթը սկսել է գերազանցել արտագաղթին: Ինչպես ցույց է տալիս իրականությունը, այդ ամենը փուչիկ էր, որը պայթում է:Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը շարունակում է վատթարանալ, ինչն էլ շարունակվող արտագաղթի հիմնական պատճառն է: Թեեւ նոր պատճառ էլ կաՙ հիասթափությունը պաշտոնական հայտարարությունների եւ իրականության միջեւ: Այլեւս բոլորը տեսնում են, որ հակառակ երկրի տնտեսական վիճակի եւ բնակչության սոցիալական կացության վատթարացման, կտրուկ բարձրացել է նոր իշխանության ղեկավարի, նրա ընտանիքի, պատգամավորների, նախարարների եւ «քայլած» իշխանության մյուս ներկայացուցիչների բարեկեցությունը: Ուստի, պատահական չէ, որ երկրից հեռացողների թիվը գերազանցում է երկիր մուտք գործածների թվին:Հայաստան եկող եւ երկրից դուրս գնացող ՀՀ քաղաքացիների ցուցանիշը բացասական էԱյսպես, 2019 թ.-ի հունվար-սեպտեմբերին սահմանային սահմանակետերով 35 հազար 549 ավելի ՀՀ քաղաքացիներ են դուրս եկել Հայաստանից, քան վերադարձել: Շեշտենք, որ խոսքը միայն ՀՀ քաղաքացիներին է վերաբերվում, այլ ոչ թե Հայաստան ելումուտ անող բոլորՙ նաեւ այլ երկրների քաղաքացիներին: Նախկինում, հիմք ընդունելով հենց այսՙ Հայաստան ելք ու մուտք անող բոլոր, այդ թվում օտարերկրյա քաղաքացիների տվյալները, վարչապետը հայտարարում էր, որ ներգաղթը դեպի Հայաստան գերազանցել է արտագաղթին: Օրերս նրա գրառման մեջ դարձյալ այդ տվյալն էր բերված, բայց այս անգամ շեշտը դրված էր այն բանի վրա, որ բացասական տարբերությունը նվազել է: Դա մի կողմից փաստում էր նախկինում նրա գրառման անհիմն լինելը, մյուս կողմիցՙ որ արտագաղթը, ցավոք, շարունակում է գերազանցել ներգաղթին :Միեւնույն ժամանակ հարկ է նշել, որ Հայաստան մտնող եւ դուրս եկող մարդկանց թվի վրա վերջին մեկուկես տարում էապես ազդել է Հնդկաստանից աշխատանքային միգրացիայի կամ ուսման նպատակով Հայաստան եկողների ցուցանիշը: Դա ներկայացնել որպես արտագաղթ-ներգաղթի դրական միտումՙ առնվազն երեսպաշտություն է: Ավելին, այս ցուցանիշը, այդուհանդերձ, բացասական էՙ Հայաստանից մեկնած օտարերկրյա քաղաքացիների թիվը 9 հազար 857-ով գերազանցել է Հայաստան եկածների թվին:Սրանք այս տարվա ընթացքում արձանագրված ամենեւին էլ ոչ մխիթարական ցուցանիշներն են: Ինչ մնում է վերջին մեկ-երկու տարվա Հայաստանի ժողովրդագրական վիճակին, ապա այն բավականին ուշագրավ է:Հայաստանի ժողովրդագրական տագնապներըԻնչպես արդեն նշեցինք, ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2019 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ 2 մլն 965 հազար է: 2018 թ.-ի ընթացքում այն նվազել է ավելի քան 7 հազարով:Քաղաքային բնակչությունը 2019 թ.-ի հունվարին 2018 թ.-ի հունվարի համեմատ նվազել է 900-ով եւ կազմել մոտ 1 մլն 894 հազար մարդ: Ընդ որում, Երեւան քաղաքի բնակչությունը ոչ միայն չի նվազել, այլեւ մոտ 4200-ով աճել է եւ կազմել 1 մլն 81 հազար մարդ: Քաղաքներից ամենաշատը նվազել է Գյումրիի բնակչությունըՙ մոտ 1000-ով եւ կազմել 113,5 հազար մարդ:Գյուղական բնակչությունը նվազել է 6,5 հազարով եւ կազմել մոտ 1 մլն 70 հազար: Ամենից շատ վերջին մեկ տարվա ընթացքում նվազել է Արագածոտնի, Տավուշի, Շիրակի մարզերի գյուղական բնակչության թիվը: Լոռու մարզի գյուղական բնակչությունն է միայն աճել:Հետաքրքրական են ամուսնությունների եւ ամուսնալուծությունների ցուցանիշները, որոնք չգիտես ինչու վարչապետն ընդգրկել էր իր «100 փաստ»-ի մեջ: Ըստ այդմ, նա հպարտանում էր, որ իր կառավարման շրջանում ամուսնությունների թիվն աճել է, իսկ ամուսնալուծություններինըՙ նվազել, այդպես էլ չասելով, թե այդ ամենը ինչ կապ ուներ կառավարության գործունեության հետ: Սակայն, զավեշտն այն է, որ անգամ այդ թվերը հպարտանալու պատճառ չէին:Իրականում 2018 թ.-ի ընթացքում ամուսնությունները Հայաստանում ոչ թե ավելացել են, այլ նվազելՙ 2017 թ.-ի 15214-ի փոխարեն կազմելով 14822: Ամուսնալուծություններն էլ թեեւ նվազել են 120-ով եւ կազմել 3820, բայց այս թիվը գերազանցել էր 2016 կամ 2015 թվականներին արձանագրված ամուսնալուծությունների ցուցանիշին:Բնակչության տարիքային ցուցանիշը նույնպես մտահոգություն է առաջացնում ՙ մեր երկիրը շարունակում է «ծերանալ»: 65 եւ ավելի տարիքի բնակչության թիվը վերջին մեկ տարվա ընթացքում ավելացել է 0,3 տոկսով եւ կազմել 353 հազար: 0-14 տարեկանների թիվն անփոփոխ է մնացել, 15-64 տարեկաններինը ավելացել մոտ 1,5 տոկսով: Մեկ այլ ցուցանիշ էլ ցույց է տալիս, որ աշխատունակ տարիքի անձանց թիվը նվազել է 0,4 տոկոսով, դրանից բարձր տարիքինըՙ նույնքան աճել, իսկ դրանից ցածր տարիքինը աճել 0,2 տոկոսով:Սեռային կազմն էլ հետեւյալն է ՙ կանանց թիվը այս տարվա հունվարի 1-ի դրությամբ 1 մլն 563 հազար է, տղամարդկանցըՙ 1 մլն 401 հազար: Այստեղ չափազանց մտահոգիչ են անհամարժեքությունները կախված տարիքային խմբերից: Օրինակՙ եթե 0-19 տարեկան աղջիկների թիվն էապես զիջում է տղաների թվին (ամենայն հավանականությամբ բացասական դերն է ունեցել սելեկտիվ աբորտների ցավալի երեւույթը), 20-24 տարեկանների դեպքում այդ ցուցանիշը գրեթե հավասարվում է, իսկ ահա 25-39 տարեկանների դեպքում տղամարդկանց թիվն է կտրուկ զիջում կանանց եւ աղջիկների թվին (այստեղ էլ աշխատանքային միգրացիան է իր բացասական դերն ունենում):Դատելով այս տվյալներից, ակնհայտ է, որ Հայաստանը ժողովրդագրական լրջագույն մարտահրավերների առջեւ է կանգնած եւ դրանց լուծումը թողնել երեւութական 2050 թվականի վրա, ինչի մասին տարփողում է կառավարության ղեկավարը, մեղմ ասած, անլուրջ է:
 
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏԵՍԱՆԵԼԻ ԵՎ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԳՈՐԾՈՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԽԹԱՆԵՑԻՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ

Հաջորդ գրառումը

ԽՈՍՔ ՈՂՋԵՐԹԻ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԽՈՍՔ ՈՂՋԵՐԹԻ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ եկեղեցին հայ ժողովրդին  «մահվան պայքարի» կոչ է անում և նրա ապագան ներքաշում նոր վտանգների ու աղետների մեջ. Փաշազադե

11/06/2025

Կովկասի մուսուլմանների վարչության  նախագահ Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն բողոքի նամակ է հղել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյին: Փաշազադեն...

ԿարդալDetails

Պատկերացնում ենք, որ իմպիչմենթի գործընթացը հնարավոր է բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում. Սաղաթելյան

11/06/2025

Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան

11/06/2025

«Զվարթնոց» օդանավակայան ընդամենը 1500-2000 հոգի էր գնացել. Դավիթ Խուդաթյան

11/06/2025

Նոր Հայաստան, նոր երանիներ

11/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական