Երեքշաբթի, Հոկտեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՅ ՔԵԶ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

08/11/2019
- 08 Նոյեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լավատեսությունից դեպի… իրատեսություն

Որ կառավարում կոչվողը մեզանում հիմնականում թերահավատությամբ է ընդունվում, գրեթե համընդհանուր իրողություն է: Շատ դեպքերում նման տրամադրություն առաջանում է օրենքների անկատարության, սողանցքներ ունենալու, ոչ հիմնավոր ձեւակերպումների, կոնկրետության բացակայության, նաեւ այլ վրիպումների ու բացթողումների արդյունքում, որոնք ժամանակի ընթացքում օրենսդրական փոփոխությունների տեսքով կանոնակարգվում են: Սա գործընթաց է, ամենուր կիրառվող եւ ընդունելի:

Ահա այս առումով, լրագրողական գործունեությանս զուգահեռ, ՀՀ քաղաքացու կարգավիճակով, այս տարվա հոկտեմբերի 2-ին ստորեւ տպագրվող նամակով, առանց ավելորդ աղմուկ հանելու դիմեցի ՀՀ վարչապետին:

«ՀՀ ուղեւորափոխադրումների մասին» 1998 թվականի փետրվարի 3-ին ընդունված օրենքի 15-րդ «Ուղեւորների իրավունքները» հոդվածի համաձայն սահմանվել է, որ ուղեւորն իրավունք ունի.

– Տարիքը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում, առանց առանձին նստատեղի հատկացման, անվճար իր հետ փոխադրել տրանսպորտի տվյալ տեսակի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված տարիքային խմբի մեկ երեխա:

Բացարձակապես անկատար այս անհեթեթ ձեւակերպումը ուղեւորափոխադրողները յուրօրինակ ձեւով են ընկալել, որի հաստատումն է բոլոր ուղեւորափոխադրումներ իրականացնողների կողմից «մինչեւ 7 տարեկան 2 երեխան 1 տոմս» պահանջի ամրագրումը: Արտառոց տարօրինակ է, որ սույն անօրինականությունը որեւէ մեկին չի մտահոգում, որի արդյունքում արմատական փոփոխությունների դիմաց շարունակում ենք ունենալ օրինազանցության ամոթալի դրսեւորումներ:

Ի՞նչ նկատի ունեմ անհեթեթ ձեւակերպում, անօրինականություն եւ արմատական փոփոխություններ գնահատականներ տալով: Արդեն նշեցի, որ օրենսդիրը տարիքային խմբի մեկ երեխայի անվճար փոխադրում արտոնել է: Այս պարագայում ի՞նչ իմաստ է դրված ուղեւորափոխադրումներ իրականացնող երթուղայիններում, ավտոբուսներում եւ տրոլեյբուսներում փակցված «մինչեւ 7 տարեկան 2 երեխան 1 տոմս» պահանջում, որը քաղաքացին անհեթեթ ձեւակերպում է որակում: Ինչպե՞ս նա չնշի, որ եփած հավն էլ կասի, որ պահանջվում է երկրորդ ուղեվարձը վճարել, որը նշանակում է լիարժեք վճար մինչեւ 7 տարեկանի համար, երբ ուղեւորը, երիտասարդ թե տարեց, փոքրիկների անվտանգությունից ելնելով նրանց գրկած ու ծնկին նստեցրած է տեղափոխում, քանզի մեզանում երթեւեկություն կոչվածի տառապանքի փորձն ունի: Առօրյա պատկեր է ողջ հանրապետության համար, նաեւՙ վճարունակության հարց ու խնդիր, ժողովրդագրական վիճակի հանդեպ մտահոգություն, սոցիալական բարեհոգության ցուցադրում: Զգում եմ, որ կլինեն նաեւ առավել արմատական մոտեցումներ, որոնք գրավոր տեսքով ներկայացնելը պատշաճ չէ: Թեեւ հարկ է նշել, որ մեզանում կան նաեւ վարորդներ, երիտասարդից մինչեւ տարեց, որոնք, մեղմ որակում օգտագործեմ, անտարբեր են ադմինիստրացիաների փակցրած պահանջի հանդեպ թե՛ նպատակահարմարության, թե՛ սեփական փոքրիկների երթեւեկի առումներով:

Երկրորդ մոտեցումը վերաբերում է արմատական փոփոխություններ գնահատականին: Այստեղ օրենսդրական բացը լրացնելու հսկայական տեղ կաՙ սկսած էլեկտրատրանսպորտի շարժակազմերի գործունեության օրենսդրական կարգավորումից մինչեւ, ասենք, մանկասայլակներով տրանսպորտ բարձրանալու ուղեւորների իրավունքների սահմանումը: Հայտնի է, որ արդեն կան ավտոբուսներ, ուր մուտք ունեն անվասայլակավոր հաշմանդամները: Ուրեմն չի բացառվում, որ դրանցից օգտվելու ցանկություն կառաջանա նաեւ այլ ուղեւորների մոտ, որոնք կնախընտրեն մանկասայլակների մեջ ննջող իրենց, ասենք, երկվորյակներին քաղաքի կենտրոնից կամ ծայրամասերից «Հաղթանակի» զբոսայգի տանել, համեմատաբար մաքուր միջավայրում ժամեր անցկացնել: Բացարձակ չկարգավորված մի վիճակ, որն առավել է անհեթեթ էլեկտրատրանսպորտի մասին օրենքի իսպառ բացակայության պատճառով: Վստահ եմ յուրաքանչյուրը կհաստատի, որ այսօր հնարավոր է թե՛ տրոլեյբուսի սրահ, թե՛ մետրոյի վագոն մտցնել, թե՛ միայնակ, թե՛ մեր մարդկանց օգնությամբ: Պարզապես հետագա կարգավիճակն է անորոշ, երբ մանկասայլակի չափերը կարող են չհամապատասխանել օրենքով սահմանված ճամպրուկների ու բեռնարկղերի չափերին, կամ մանկասայլակում եռյակներ գտնվեն: Առայժմ չենք պնդում, որ համանման դեպքերում հարկ է անվճար երթեւեկելու արտոնություն տալ նաեւ փոքրիկներին ուղեկցող չափահաս ուղեւորներին, որպիսի կարգ կա մի շարք երկրներում: Ընդունենք, որ ակնարկ արված է: Այնպես որ հարցերն իրոք շատ են, առավելապեսՙ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տիրույթում:

Եվ խնդրեմ. հոկտեմբերի 25-ին պատասխան եմ ստանում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից, որում նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հայտնում է, որ «ՀՀ ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայնՙ կանոնավոր ավտոբուսային փոխադրումներից օգտվող ուղեւորն իրավունք ունի իր հետ անվճար փոխադրելու մինչեւ 7 տարեկան մեկ երեխա, եթե վերջինս առանձին նստատեղ չի զբաղեցնում: Առանձին նստատեղ զբաղեցնելու դեպքում, ինչպես նաեւ մինչեւ 7 տարեկան մի քանի երեխաների հետ երթեւեկելիս յուրաքանչյուր երեխայի համար վճարվում է սահմանված փոխադրավարձի 50 տոկոսը:

Հետեւաբար, կանոնավոր ուղեւորափոխադրումներում մինչեւ 7 տարեկան երեխաների փոխադրման հետ կապված հարցերը օրենսդրական հստակեցման անհրաժեշտություն չունեն»:

Այ քեզ պատասխան, այ քեզ կառավարում. ոչ մի խոսք խնդրին առավել մոտ «ՀՀ ուղեւորափոխադրումների մասին» օրենքից, այլ հղումՙ «ՀՀ ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքին: ՀՀ ակտիվ քաղաքացին, որի անհրաժեշտության մասին անվերջ հիշեցնում է ՀՀ բարձրագույն ղեկավարությունը, կոնկրետ փաստ է մատնանշումՙ բոլոր ուղեւորափոխադրումներ իրականացնողների կողմից ամրագրված «մինչեւ 7 տարեկան 2 երեխան 1 տոմս» պահանջի, առաջարկելով դիտարկել 2 փոքրիկներից 1-ի անվճար երթեւեկելու օրենսդրական արտոնության պարագայում 2-րդի համար լրիվ ուղեվճար պահանջելը: Տարածված կոնկրետ այս վիճակը քննելու փոխարեն պետական կառույց նախարարությունը ասպարեզ է հանում «մի քանի երեխաների հետ» հազվադեպ հանդիպող տարբերակը: Ինչ է սա, եթե ոչ… գնահատականն ինքներդ տվեք, հարցը թե խնդիրը քննարկելուց խուսափելու պարզունակ փորձ: Խոսքն ընդամենը ուղեւորափոխադրումներ իրականացնող բոլոր տրանսպորտային միջոցներում փակցված արդեն նշված պահանջի օրինականությանն է վերաբերում, որտեղ, կրկնվելու եմ, փոքրիկներից մեկն անվճար երթեւեկի օրենսդրական արտոնություն ունի, որը երկրորդ փոքրիկի առկայության պարագայում մեկ լիարժեք ուղեվճարի պահանջի է հանգեցնում: Էլ ու՞ր մնաց արտոնությունը, որը երկուսի համար էլ վեր է ածվում 50 տոկոսանոց փոխադրավարձի: Սա ի՞նչ է, եթե ոչՙ պարզ ու առերեւույթ դրամաշորթություն, օրինազանցության դրսեւորման ցուցադրում, որի դեմն առնելը ՀՔԾ-ի խնդիր էլ կարելի է համարել, միայն թե ընթացիկ գործերն ավարտելուց հետո: Կատակ թե լուրջ, ինքներդ որոշեք:

Իսկ եթե առավել բովանդակալից մոտենանք, այսօրինակ կառավարումը, որն ընդամենը գործնական քայլերից խուսագրությամբ ազատվելու փորձ է, բոլորովին չի համապատասխանում ՀՀ կառավարության հայտարարած պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման քաղաքականության հետ: Հնարավոր այն արդարացումը, թե եզակի մեկ դեպքով կարիք չկա ողջ համակարգի մասին կարծիք կազմել, բոլորովին տեղին չէ, քանզի ամեն օր կարելի է տպագիր ու էլեկտրոնային մամուլի միջոցով ծանոթանալ անտարբերությունից մինչեւ պաշտոնական դիրքի չարաշահումների փաստերի, որոնք տեղ են գտնում պետական կառույցներումՙ ապարատչիկների վարձած այն չինովնիկների կողմից, որոնք պահվում են մեր մարդկանց վճարած հարկերից ու տուրքերից գոյացող բյուջետային միջոցների շնորհիվ: Արդյունքումՙ հնարավոր լավատեսությունն այսկերպ աստիճանաբար տեղը զիջում է անորոշ իրատեսությանը:

04.11.2019

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՄԱՑԵՔՙ Ո՛Ր ՉԵՄՊԻՈՆԻ ՄԱՍԻՆ Է ՊԵՏՔ ՖԻԼՄ ՆԿԱՐԱՀԱՆԵԼ

Հաջորդ գրառումը

«ԹԱՔՆՎԱԾ ՔԱՐՏԵԶԸ» ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՄՐՑԱՆԱԿԻ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

«ԹԱՔՆՎԱԾ ՔԱՐՏԵԶԸ» ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՄՐՑԱՆԱԿԻ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Համագործակցել մի ուժի հետ, որը չի ուզում քեզ հետ համագործակցել, չի ստացվի. Քոչարյանը՝ «Մեր ձևով» շարժման մասին

07/10/2025

-ի «Մեր ձևով» շարժումը հայտարարել է, որ ներգրավելու են նոր դեմքերի, նոր խնդիրներ են առաջ քաշելու, խոսքը չէր գնում ընտրություններից...

ԿարդալDetails

Ընտրությունների մասնակցելու ֆորմատի հարցը չենք քննարկել, այդ որոշումը կլինի հունվար-փետրվարին. Քոչարյան

07/10/2025

«Պրիվետ, Ռոբ» արտահայտությունը ես չեմ էլ լսել. ես եղել եմ մեր տանը. Քոչարյան

07/10/2025

Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը ձգտում է զրոյի. Ռոբերտ Քոչարյան

07/10/2025

Եթե մեր թիմում հայտնհվի մեկը, որն ընտրություններին ավելի շատ ձայներ կհավաքի, ես միայն ուրախ կլինեմ. Քոչարյան

07/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական