Հինգշաբթի, Նոյեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵԾԱՐՈՒՄ ԵՆ ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄԻՆ

25/10/2019
- 25 Հոկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ամերիկայի Արեւելյան թեմի առաջնորդ Դանիել եպիսկոպոս Ֆնդըքյանի հովանավորությամբ այսօր, հոկտեմբերի 25-ին, Ֆեր Լոունի (Նյու Ջերսի) Սուրբ Լեւոն Աբաջյան դահլիճում Վարդանանց ասպետների եւ դուստրերի համայնքը մեծարելու է Կլարք համալսարանի Ողջակիզման եւ ցեղասպանության ուսումնասիրությունների Ստրասլեր կենտրոնի պրոֆեսոր դոկտ. Թաներ Աքչամին ՙ իր կյանքի ընթացքում ձեռք բերած նվաճումների համար, տեղեկացնում է Թալին Բաբայանը «Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթում:

Միջազգային ճանաչման արժանացած թուրք պատմաբանը իր «Սպանության հրամաններ: Թալեաթ փաշայի հեռագրերն ու Հայոց ցեղասպանությունը» աշխատությամբ ջախջախում է թուրքական ժխտողականության հիմնական պնդումները եւ բացահայտում պատմական ճշմարտությունը: «Նյու Յորք Թայմսին» տված հարցազրույցի առիթով, թերթը նրան անվանել էր «Հայոց ցեղասպանության Շերլոկ Հոլմսը»: Ծնվել է 1953 թվին Թուրքիայի Արդահանի նահանգի Օլչեք քաղաքում: 1976-ին ձերբակալվել է քրդական շարժմանն աջակցող ուսանողական պարբերական ստեղծելու մեղադրանքով: Դատապարտվել է 10 տարվա բանտարկության, բայց մեկ տարի անց փախել է բանտից եւ քաղաքական ապաստան ստացել Գերմանիայում: Դոկտորական թեզը պաշտպանել է Հանովերի համալսարանում 1996-ին` «Թուրքական ազգայնականությունը եւ Հայոց ցեղասպանությունը 1919-22 թթ.: Ստամբուլում ռազմական տրիբունալները» թեմայով:

«Պարտական ենք դոկտ. Աքչամին իր կյանքը Հայոց ցեղասպանության ուսումնասիրմանը նվիրելուն համար: Այս միջոցառումը մեր երախտագիտությունը հայտնելու, իր կյանքի ողջ ընթացքում ձեռք բերած նվաճումները գնահատելու միջոց է», նշել է այս առթիվ Վարդանանց ասպետների պատվո նախագահ Հրանտ Գյուլյանը :

Աքչամին մեծարելուց բացի ծրագիրը նախատեսում է նաեւ հարգանքի հետմահու տուրք մատուցել Արամ Անտոնյանին եւ հայր Գրիգոր Կերկերյանին: Վերջինիս նախաձեռնությամբ են պահպանվել Ստամբուլի ռազմական տրիբունալների վավերագրերը: Կերկերյանի արխիվները համայնքին նվիրելու համար շնորհակալական խոսք է ասվելու դոկտ. Էդմոնդ Կերկերյանին : Բանախոսությամբ հանդես է գալու Սան Խոսե պետհամալսարանի նախագահ դոկտ. Մարի Փափազյանը :

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՀԱԹՄԱ ԳԱՆԴԻՆ ԵՎ ՀԱՅԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ, ԲԱՆԱՍԵՐԸ, ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՆՎԻՐՅԱԼԸ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ, ԲԱՆԱՍԵՐԸ, ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՆՎԻՐՅԱԼԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական