Հինգշաբթի, Նոյեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԵՎԱՆՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՓՐԿԵ՞Լ

25/10/2019
- 25 Հոկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս շաբաթ խորհրդարարանը քննարկում էր մի հետաքրքրական նախաձեռնություն, որի հանդեպ իշխող ուժի ներկայացուցիչներն այնքան էլ միասնական մոտեցմամբ չփայլեցին, չնայած այն առաջին ընթերցմամբ, այնուամենայնիվ, ընդունվեց: «Իմ քայլը» խմբակցությունից Վարազդատ Կարապետյանը ներկայացրել էր Սեւանա լճի էկոհամակարգի պահպանման, վերականգնման , վերարտադրման եւ օգտագործման տարեկան ծրագրի օրենքի լրացման վերաբերյալ մի նախագիծ, որով առաջարկվում է Սեւանից տարեկան ջրառի առավելագույն չափաքանակ սահմանել 170 մլն խմ ջրածավալը: Անցած տարիներին ջրառը միշտ գերազանացել է այս ծավալը` սկսած 2012 թվականից: Այս նախաձեռնությունը հիմնավորվում էր Սեւանը ճահճացման վտանգից փրկելու, Սեւանի էկոհամակարգը լճի մակարդակի բարձրացամբ հավասարակշռության բերելու անհրաժեշտությամբ` մինչեւ 2030 թվականը լճի մակարդակը 1903.5 մետր ցուցանիշին հասցնելու թիրախով: Կարելի է միայն ենթադրել, թե ինչպիսի վտանգավոր կետի է հասել քաղցրահամ լճի մեր միակ շտեմարանը, որ անգամ ամռան գյուղատնտեսական սեզոնին ոռոգման ապահովման խնդիր ունեցողՙ իշխող ուժի ներկայացուցիչն է նման նախաձեռնությամբ հանդես գալիս: Ըստ հեղինակի` այս պահին Սեւանի մակարդակն անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ բարձր է հինգ-յոթ սանտիմետրով: Իհարկե, նրա առաջարկը քննարկելիս ի հայտ եկան մի շարք խնդիրներ, որոնց բախվելու է այս առաջարկը իրական կյանքում:

Այս առաջարկին կամուկաց էր ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը , սա եւս հասկանալի է` Արարատյան դաշտն ու մյուս ինտենսիվ մշակվող հողատարածքները ամռանը կախված են ջրառից, ու այսպիսի նախագիծը նրա կարծիքով այս պահին հիմնավորված չէ: Թանկ եւ արագ ջրամբարաշինություն հնարավոր չէ իրականացնել, խորքային հորերը նորոգված չեն, կաթիլային ոռոգումը ոչ բոլոր տարածքների վրա է արդարացված եւ այլն` ահա՛ եւ հավանաբար ջրային կոմիտեի նախագահը երեւի վստահ չէ, որ եկող տարի օրենսդրությամբ առայժմ թողնված արտակարգ վիճակների համար ջրառի հնարավորությամբ չի մտնելու Ազգային ժողով եւ սահմանված նիշից ավելի ջրառ չի առաջարկելու:

Մինչդեռ ըստ Կարապետյանի` եթե այս տարվա նման արդյունավետ կազմակերպվի ջրառը հաջորդ տարիներին (դե` այս տարի ջրառատ էր), ջրային աղբյուրներն ավելի նպատակային շահագործվեն, Սեւանից նշված սահմանային թվից ավելի ջրառ կատարելու հարկ չի լինի: Սամհանագծի ամրագրումն էլ պետք է նշանակի կյանքը պլանավորել այնպես, որ տեղավորվեն դրա մեջ: Այս հաշվարկով տարեկան Սեւանը պետք է բարձրանա քսան-երեսուն սանտիմետրով` թիրախային նպատակին հասնելու համար:

Եթե դա իրականություն դառնա, Կարապետյանն ընդունում է, որ շատ ձեռարկություններ կտուժեն, բայց գերադասը պետք է լինի լճի փրկությունը: Նա մասամբ ընդունեց նաեւ, որ ՀԷԿ-երի շահագործման համար է ավել ջուր բաց թողնվել, եւ պետք է իրապես ստուգելՙ 40-60 տոկոս ջրակորուստները մանիպուլյացիոն են, թե՞ իրական են, նկատի ունենալ ջրի բարձրացման պարագայում ճանապարհների տեղափոխման թանկ ծախսերը: Բայց այս պահին այլ ելք չկա, եթե չենք ուզում զրկվել լճից: Սեւանն, ըստ նախաձեռնության հեղինակի, չպետք է ստորադասվի գյուղատնտեսության աճին, բայց երկրորդն էլ կարեւոր է, ու պետք է ջրային ռեսուրսները, այլ հնարավորությունները ճիշտ կառավարել: Ջրային կոմիտեն միշտ հնարավորություն ունի խորքային հորերով ջրառ անել, ձկնբուծարանները պետք է սահմանափակել:

Նրան պատգամավորներն առարկում էին, թե հաշվարկներ չեն ներկայացված, թե ինչ հնարավորություններով պետք է իրականացնել նպատակը կամ արդյոք հենց ջրա՞ռն է ազդում Սեւանի մակարդակի վրա, թե Արփա-Սեւան թունելով լիճ ջուր համարյա չմտնելը, այն եւս ՀԷԿ-երի կողմից գործածելու պարագայում: Ասում էին` օրինագիծը թերի է, ժամանակվրեպ է, պետք է հաշվարկել գյուղատնտեսական տարածքները ջրով ապահովելու մնացած բոլոր քայլերը, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման քայլեր մշակել եւ նորՙ այսպիսի օրինագիծ բերել:

Ու թեեւ այս հակափաստարկներին, անգամ այն պարագայում, երբ հայտարարվեց, թե «Իմ քայլի» պատգամավորներն ազատ են թողնվում քվեարկելիս, օրինագիծը զարմանալիորեն առաջին ընթերցում անցավ: Մնում է, որ իրոք հետագայում Սեւանի փրկության հարցում այն իր դերն ունենա, ու հատկապես` երկրորդ ընթերցում անցնի, քանի որ եթե լարենք մեր հիշողությունը` կհայտնաբերենք անցյալում երկրորդ ընթերցման բախտին տարիներով չարժանացող օրինագծեր:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻ՞Ն, ԹԵ ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

ԲԱԶՄԻՄԱՍՏ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԲԱԶՄԻՄԱՍՏ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական