Դա, թերեւս, պայմանավորված էր Թրամփի զավեշտական թվացող նամակով, ինչպես նաեւ փոխնախագահ Փենսի գլխավորությամբ Անկարա գործուղած նրա պատվիրակության շանտաժովՀոկտեմբերի 22-ին, այսինքն «անվտանգ» գոտին լքելու համար քրդական ուժերին տրամադրված 5 օրվա կամ 120 ժամվա ժամկետի լրանալու օրը, Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին : Հանդիպման նախօրեին Իրանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Աբբաս Մոսեվին , որակելով Թուրքիայի ռազմական ներկայությունը բռնազավթում, պահանջել էր անհապաղ Սիրիայից դուրս բերել զորքերը: Թերեւս այս պահանջն էր պատճառը, որ Էրդողանը Սոչի մեկնելուց առաջ Անկարայի օդակայանում լրագրողների առջեւ ասաց, որ Թեհրանում հնչող այսօրինակ արտահայտությունները ցավ են պատճառում իրենց, հետեւաբար նախագահ Հասան Ռոհանին պետք է միջամտի եւ կանխի դրանք: Նա միաժամանակ նշեց, որ թուրքական զորքերը, շնորհիվ ռազմական «Խաղաղության աղբյուր» գործողությունների, Սիրիայի հյուսիս-արեւելքում վերահսկում են 4 հազար քառ. կմ տարածք, «անվտանգ» գոտու 2 հազար 200 քառ. կմ-նոց հատվածը մաքրել են ահաբեկիչներից, մնում է մաքրումը թուրք-սիրիական սահմանում 120 կմ-ից երկարաձգել մինչեւ 444 կմ: Նախնական ցուցանիշը 480 կմ էր: Ավելին, մինչ այդ Էրդողանը ռազմական գործողունները ինչպես Եփրատի արեւելքում, ընդհուպ Իրաքի սահման, ներառյալ Ղամիշլին, այնպես էր Եփրատի արեւմուտքում, մինչեւ Միջերկրական ծավալելու մտավարժանքներ էր անում, գրավելով միաժամանակ Դեր Զորն ու Ռաքքան:Էրդողանի հայտարարությանը իսկույն արձագանքեց ԱՄՆ-ի նախագահի Սիրիայի գծով հատուկ հանձնակատար Ջեյմա Ջեֆրին , թե իրենք Թուրքիային տրամադրել են 120 կմ: Ջեֆրին եւ Մոսավին իրենց հայտարարություններով հանդիպումից առաջ փաստորեն տհաճ անակնկալ էին մատուցել Էրդողանին: Սակայն նա Սոչիում արժանացավ Պուտինի ջերմ ընդունելությանը: Ընդունելության բնույթը, սակայն, ամենեւին էլ չի թեթեւացրել բանակցությունների ծանր ընթաքը, որ դրանք տեւել են 6.5 ժամ: Ընդ որում, դրանք մեծ մասամբ անցել են Պուտին-Էրդողան առանձնազրույցի տեսքով եւ այդ զրույցը նորից, 2-րդ անգամ է ծավալվել, երբ պատվիրակությունների մասնակցությամբ շարունակելուց հետո բանակցություններն ավարտվել էին: Այսինքն դրանք անցել են բավականին ծանր: Դրանում հավանաբար իրենց ազդեցությունն են ունեցեյ ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովի Պուտին-Էրդողան բանակցությունների ընթացքին Մոսկվայում, իսկ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի Իդլիբում արած հայտարարությունները:Սիրոմոլոտովը հայտարարել էր, որ սահմանների անվտանգեւթյունն ապահովելու նկատառումով Թուրքիայի ԱՄՆ-ի հետ ձեռք բերած պայմանավորվածությունն ու ռազմական «Խաղաղության աղբյուր» գործողությունները Սիրիայի տարածքային ամբողջականության ոտնահարում են, այդպիսի գործողություններ ձեռնարկելու համար պետք էր նախապես թույլտվություն ստանալ նախագահ Ասադից: Ինչ վերաբերում է Սիրիայի նախագահին, ապա նա, ինչպես նշել է BBC-ին, հոկտեմբերի 21-ին այցելել է Իդլիբ, ստուգատես է անցկացրել քաղաքն ահաբեկիչներից ազատելու համար մարտնչող զորքերում, ապա ասել. «Նախագահ Էրդողանը, որ նախկինում կողոպտել էր մեր գործարանները, ցորենն ու նավթը, այժմ էլ երկրի հողերն է առգրավում: Մենք պատրաստ ենք համագործակցել այն բոլոր խմբավորումների հետ, որոնք կպայքարեն ընդդեն թուրք զավթիչների»:Օգտվելով առիթից նշենք, որ Էրդողանն արդեն չի սահմանափակվում հողեր առգրավելով, այլեւ յուրացնում է Սիրիայից առգրավված հողերը: Դրա վառ ապացույցն Անկարայից Աֆրինում նահանգապետ, իսկ Ջարաբլուսում, Ազազում եւ Ալ Բաբում գավառապետեր նշանակելն է: Դա դեռ մի կողմ, Էրդողանի հրահանգով Գազիայնթեփի համալսարանը, բացառությամբ Ջերաբլուսը, ֆակուլտետներ է բացել այս բնակավայրերում, էլ չենք խոսում Թուրքիայի նախաձեռնությամբ վարձու մարդասպաններից կազմավորված «Սիրիայի ազգային բանակի» մասին: Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ վերոհիշյալ գործողությունների ժամանակ Սիրիայի հյուսիս-արեւելքում քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող կալանավայրերից փախուստի դիմած ահաբեկիչները համալրել են թուրքական զորքերի հետ «Խաղաղության աղբյուր» գործողություններին մասնակցող վերոհիշյալ «բանակի» շարքերը:Սոչիում Պուտինիՙ Էրդողանին ցուցաբերած ջերմ ընդունելությունն էլ պետք է պայմանավորել վերջինին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակով եւ Անկարա գործուղած պատվիրակության թուրքական կողմի հետ ստորագրած համաձայնագրով : Նշենք, որ նախքան Էրդողանի Սոչի ուղեւորվելը Թուրքիայում բուռն քննարկումների տեղիք էր տվել ինչպես նամակը, այնպես էլ համաձայնագիրը, որոնց ընթացքում բացահայտվել էին ավելի քան ուշագրավ մանրամասներ: Նամակն ուղարկվել էր հոկտեմբերի 9-ին, այն օրը, ինչ Էրդողանը տվեց «Խաղաղության աղբյուր» գործողությունների մեկնարկը: Ամերկյան մամուլը նամակը մեկնաբանելիս դա համարում էր ծիծաղաշարժ, իսկ թուրքականըՙ ոտնձգություն Թուրքիայի ազգային արժանապատվությանը, պահանջելով Էրդողանից համարժեք պատասխան: Թեեւ Չավուշօղլուն ասաց, որ իրենք դրա պատասխանը տվել են «Խաղաղության աղբյուր» գործողություններով, այն էլ հոկտեմբերի 17-ին միայն, ԱՄՆ-ի պատվիրակության հետ համաձայնագրի ստորագրումից հետո, ընդդիմությունն իսկույն առակեց, որովհետեւ գործողությունների մեկնարկն Էրդողանը տվել էր Թուրքիայի ժամանակով 16-ին, իսկ այդ պահին Վաշինգտոնում ժամը 9-ն էր, հետեւաբար աշխատանքային օրը հազիվ էր սկսում:Այլ կերպ Էրդողանը նամակն ստացել էր ռազմական գործողությունները սկսելուց հետո, պարզապես թաքցրել էր մամուլից: Թուրքական մամուլը դրա մասին իմացավ ամերիկյան լրատվամիջոցներից, ինչպես նաեւ Թրամփի հայտարարությունից, որտեղ նա ասում էր. «Նամակ եմ գրել Էրդողանին, հարկ լինելու դեպքում պատճենը կհանձնեմ լրատվամիջոցներին»: Հայտարարությունից 3 ժամ հետո դա հայտնվում է Թրամփի ամենասիրելի հեռուստատեսությունումՙ Fox News-ում, քողարկելն այլեւս անիմաստ է դառնում: Ահա թե ինչ էր գրել Էրդողանին Թրամփը. «Հարգարժան նախագահ, եկեք պայմանավորվենք: Հավանաբար չեք ցանկանա ստանձնել հազարավոր մարդկանց սպանության պատասխանատվությունը, ինչպես մենք չենք ուզում պատասխանատու լինել թուրքական տնտեսությունը ոչնչացնելու համար, որն արդեն արել էի քահանա Բրանսի միջադեպի (խոսքը կալանքից ազատելու մասին է) առնչությամբ: Եթե որեւէ գործ ճիշտ անեք եւ մարդկայնորեն, ապա պատմությունը ձեզ կհիշի որպես լավ մարդու, այլապես դուք հավերժ իբրեւ սատանա եք հիշատակվելու: Կոշտ մարդ մի ձեւացիր, ապուշություն մի անի: Ես քեզ հետո կզանգեմ»: Ի դեպ, հոկտեմբերի 18-ին, երբ արդեն ԱՄՆ-ի պատվիրակության հետ ստորագրված էր համաձայնագիրը, թուրք լրագրողները Թրամփի նամակին արձագանքելու մասին հարցրեցին էրդողանին, իսկ նա պատասխանեց. «Իմ եւ մեծարգո Թրամփի միջեւ առկա փոխադարձ սերն ու հարգանքը, ինչպես նաեւ իմ ընտանեկան դաստիարակությունը թույլ չի տալիս, որ ես համարժեք պատասխան տամ» :Հիրավի, նամակը ծիծաղաշարժ է թվում, սակայն առաջին հայացքից միայն: Ինչո՞ւ: Այն պարզ պատճառով, որ հոկտեմբերի 17-ին ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի գլխավորած պատվիրակության հետ հանդիպումից մեկ ժամ առաջ Էրդողանը, պատճառաբանելով, թե ինքը հանրապետության նախագահն է, հետեւաբար պատվիրակության անդամները չեն կարող իր գործընկերները համարվել, հրաժարվեց ընդունել նրանց: Թեեւ նրա խորհրդականը իսկույն ճշտեց, որ նախագահն այնուամենայնիվ ընդունելու է Փենսին, նա ընդունեց նաեւ պետքարտուղար Մայք Պոմպեոյին, ազգային անվտանգության հարցերով Դոնալդի խորհրդական Ռոբերտ Օբրայնին եւ Սիրիայի գծով հատուկ հանձնակատար Ջեյմս Ջեֆրիին, ավելինՙ նրանց հետ դեռ համաձայնագիր էլ ստորագրեց: Էրդողանի հանդիպումը տեւեց 4 ժամ 40 րոպե: Էրդողանի սանձարձակությունն ընդամենն էլ ավելի սրվեց ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերությունների լարվածությունը, իսկ նրա ստորագրած համաձայնագիրը պատճառ դարձավ, որ նախաձեռնությունը Սիրիայում անցնի Պուտինին եւ Ասադին:Ակամա հարց է ծագում, այդ ի՞նչ էր պատահել մեկ ժամվա մեջ, որ էրդողանը, բացի կարծիքը փոխելուց, նաեւ համաձայնագիր ստորագրեց փոխնախագահ Փենսի պատվիրակության հետ: Հարցին հաջորդ օրը, հոկտեմբերի 18-ին, «Halk TY-ի» էկրանից պատասխանեց ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության Անկարայի պատգամավոր Մուրադ Էմիրը : Նրա վկայությամբ, հանդիպմանը (որը լուսաբանել էին միայն ամերիկացի եւ եվրոպացի լրագրողները, առանց թուրք լրագրողների, այն էլ Էրդողանին Փենսի կրկնակի զգուշացումից հետո, թե լրագրող չե՞ք հրավիրելու), ԱՄՆ-ի փոխնախագահը սեղանին է դրել Էրդողանի, նրա տիկնոջ եւ ընտանիքի անդամների ունեցվածքի, ինչպես նաեւ բանկային հաշիվների մասին ամերիկյան տվյալները:Հոկտեմբերի 18-ին նույն հեռուստաէկրանից Էմիրին հաստատեց անկախ պատգամավոր Օզթուրք Յըլմազը , ընդգծելով միաժամանակ, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու առնչությամբ ԱՄՆ Կոնգրեսին ներկայացված օրինագծի 11-րդ հոդվածը իրավապահ մարմիններից պահանջում է հետաքննել Էրդողանի եւ նրա ընտանիքի անդամների ունեցվածքը: Այսինքն, եթե Թրամփը, թեկուզ տեղեկատվության արտահոսքի ճանապարհով չհրապարակեր Էրդողանին հղած նամակը, ամերիկյան պատվիրակությունը չէր արժանանա վերջինի ընդունելության: Նմանապես եթե փոխնախագահ Փենսը բանակցությունների սեղանին չդներ Թուրքիայի նախագահի եւ նրա ընտանիքի անդամների ունեցվածքին վերաբերող փաստաթղթերը, ապա Էրդողանը չէր ստորագրի նշված համաձայնագիրը:Այլ կերպ, ե՛ւ նամակը, ե՛ւ շանտաժի միջոց հանդիսացող այդ փաստաթղթերը նաեւ դրանց արդյունքում ստորագրված թուրք-ամերիկյան համաձայնագիրը, անշուշտ, իրենց կնիքն են թողել Պուտին-Էրդողան հանդիման վրա, որը միջազգային հանրության եւ մամուլի ուշադրության կենտրոնում էր: Էրդողան-Պուտին հանդիպումը տեւել է շուրջ 6.5 ժամ, որին ռուսական կողմից մասնակցել են արտգործնախարար Սերգեյ Լավրովը, իսկ թուրքականՙ ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Ազգային անվտանգության կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը եւ արտգործնախարար Չավուշօղլուն: Հանդիպմանը կողմերը ստորագրել են 10 կետանոց մի հուշագիր, ըստ որի նախատեսվում է պահպանել Թել Աբյադն ու Ռաս ուլ-Այնը ներառող 120 կմ լայնություն եւ 30 խորություն ունեցող «անվտանգ» գոտու ստատուս քվոն, դրա արեւելյան եւ արեւմտյան հատվածներում թուրք-սիրիական սահմանի երկայքով 10 կմ խորությամբ իրականացնել ռուս-թուրքական պարեկային համատեղ ծառայություն եւ եւս 150 ժամ տրամադրել քրդական ուժերին հեռանալու համար այդ գոտու տարածքից, այսինքն 30 կմ Թուրքիայի սահմանից դեպի հարավ:Հատկանշական է, որ ամերիկյան կողմը հենց հանդիպման օրը պահանջել էր եւս մեկ օրով երկարացնել քրդական ուժերի դուրս բերման ժամկետը, բայց Թուրքիան կտրուկ մերժել էր: Համենայն դեպս կողմերը հուշագրով , միաժամանակ, իրենց հավատարմությունն են հայտնել Սիրիայի միասնականության, տարածքային ամբողջականության եւ Թուրքիայի ազգային անվտանգության պահպանման սկզբունքներին, եկել են համաձայնության, որ հոկտեմբերի 23-ի առավոտյան ռուսական եւ սիրիական ուժերը մտնեն «անվտանգ» գոտու սահմաններից դուրս գտնվող տարածքներ, ապահովելու համար քրդական ուժերի հեռացումը եւ դա ավարտին հասցնել 150 ժամվա ընթացքում, ինչպես նաեւ ազատել Մանբիջն ու Ալ Ռիֆաթը զինյալ քուրդ խմբավորումներից եւ իրականացնել համատեղ աշխատանք Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստականների անվտանգ վերադարձը հայրենիք դյուրացնելու համար:Հանդիպման ավարտին նախագահ Պուտինը հրավերն ընդունելու համար շնորհակալություն է հայտնել Էրդողանին, ասել է, որ ըմբռնումով է մոտենում Թուրքիայի մտահոգություններին, կապված ազգային անվտանգության խնդիրների հետ, Սիրիայում խաղաղության հաստատումը հնարավոր է միայն այս երկրի տարածքային ամբողջականության պահպանմամբ, որը համատեղ ջանքերով սիրիացիներն ու թուրքերն են հաստատելու, ապա խոստացել նպաստել սիրիացի փախստականների վերադարձին: Էրդողանն իր հերթին նշել է կողմերիՙ Սիրիայում կայունության հաստատմանն ուղղված համատեղ ջանքերը, Իդլիբում լարվածության թուլացման անհրաժեշտությունը, ասել է, որ մեծարգո Պուտինի հետ քննարկել են «Խաղաղության աղբյուր» գործողությունները, ինքը ռուս գործընկերոջը հաղորդել է լրացուցիչ տեղեկություններ, ապա ավելացրել. «Մեր նպատակը քրդերի ահաբեկչական կազմավորումներին դուրս բերելն է «անվտանգ» գոտու սահմաններից, ինչպես նաեւ փախստականների վերադարձը հայրենիք արագացնելը: Դա կլինի նաեւ Սիրիայի տարածքային ամբողջականության երաշխիքը: Մենք աչք չունենք որեւէ մեկի հողի վրա» :Ինչ վերաբերում է միջազգային լրատվամիջոցներին, որոնք հոկտեմբերի 23-ին մեծ տեղ էին հատկացրել Պուտին-Էրդողան հանդիպմանը, ապա «Financial Times-ի» կարծիքով Պուտինը, Սիրիայի հարցում ազդելով Էրդողանի վրա, փորձում է ուղղորդել նրան, անգլիական թերթը միաժամանակ ուշադրություն է հրավիրել «Խաղաղության աղբյուր» գործողությունները երկու շաբաթվա պես կարճ ժամանակահատվածում ավարտին հասցնելու հանգամանքի վրա: «Թայմը» նշել է, որ Թուրքիան գրեթե ստացավ այն ամենը, ինչ ուզում էր ստանալ, եւ ռուս-թուրքական հուշագիրը մեկ անգամ եւս ցույց տվեց տարածաշրջանում Ռուսաստանի գերիշխանության հաստատումը, ավելացնելով. «Արեւմտյան դիվանագիտության մեջ տիրող խառնաշփոթը Պուտինին տվեց տարածաշրջանում դիրքերը հզորացնելու, իսկ Ասադինՙ իշխանությունը երկարաձգելու հնարավորություն»: «Դեյլի տելեգրաֆը» իր հերթին գրեց, որ Սոչիի հանդիպումով Ռուսաստանը, որպես ծանրակշիռ ուժ, Սիրիայի հյուսիս-արեւելքում արագորեն զբաղեցրեց ԱՄՆ-ի տեղը: ԱՄՆ-ի լրատվամիջոցներն էլ Սոչիի հանդիպման առնչությամբ ընդգծեցին ինչպես Պուտինի, այնպես էլ Ասադի դիրքերի ամրապնման մասին, պայմանավորելով դա նախագահ Թրամփի Սիրիայից ամերիկյան զինվորներին ետ քաշելու եւ քրդական ուժերին լքելու «սխալ» մոտեցմամբ:Թվում է, թե Սոչիում կայացած Պուտին-Էրդողան հանդիպումն ու դրա արդյունքները ավելի ճիշտ գնահատելու համար պետք է սպասել Թրամփ-Էրդողան հանդիպմանը, որը նոյեմբերի 13-ին կայանալու է Վաշինգտոնում: Սակայն, անկախ այդ հանդիպումից, ակնհայտ է Ռուսաստանի դիրքերի ամրապնդումը Սիրիայում, հետեւաբար նաեւ անբողջ տարածաշրջանում: |