Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԱՂԱՓԱՐԱԶՈՒՐԿ ՄԱՄՈՒԼ

18/10/2022
- 18 Հոկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերնագիրը, վստահ եմ, թթվեցնելու է գործընկերներիցս ոմանց դեմքը. Խ. Միության կազմաքանդումից հետո մի՞թե կարելի է խոսել, առավել եւս գովել գաղափարական եւ պատասխանատու մամուլ կոչվող երեւույթը, որը հականիշն է համարվում բազմակարծության եւ ընդհանրապես խոսքի ազատության:

Նախ ճշտեմ, որ խոսքս չի վերաբերում լրատվամիջոցների կուսակցական օրգան կամ պաշտոնաթերթ կոչվող տեսակին, որն իսկապես անհեթեթություն է ժամանակակից իրականության մեջ, այլՙ գաղափարախոսություն կամ գաղափարախոսական ուղղություն ունեցող մամուլին, որն ի տարբերություն կոմերցիոն-առեւտրականացած մամուլիՙ առավել ազդեցիկ է ու հեղինակավոր: Ապա ճշտեմ նաեւ, որ մամուլ ասելով պետք չէ հասկանալ միայն տպագիր լրատվամիջոցները, ինչպես սովորաբար ընկալվում է Հայաստանում, այլ ողջ մեդիա ոլորտը, որը միջազգային բառապաշարում բնորոշվում է press=մամուլ ընդհանուր բառով: Ավելացնեմ նաեւ, որ մեր հասարակության մոտ սխալ ընկալում կա մամուլի օրգանների ազդեցիկության կամ հեղինակության մասին: Հայաստանում ազդեցիկության չափանիշը տվյալ թերթի, հեռուստատեսության, ռադիոյի, համացանցային հարթակի տպաքանակը եւ դիտումների ու լսումների քանակն է: Մինչդեռ, օրինակ, մամուլի ամենադասական երկիր համարվող Անգլիայում չափանիշը հղումների ու մեջբերումների քանակն է: Լոնդոնյան The Sun թերթը, օրինակ, շուրջ 11 միլիոն տպաքանակ ունի, մինչդեռ The Guardian-ըՙ 300 հազար: Բայց ազդեցիկ է համարվում ոչ թե առաջինը, այլՙ երկրորդը:

Տեսական բնույթի այս ներածականը անհրաժեշտ նկատեցի միտքս ավելի հստակ բացատրելու, հստակ ուղղություն կամ, ավելի ճիշտ, գաղափարախոսություն ունեցող մամուլի առավելությունները ապացուցելու համար: Առավելություններՙ որոնց կարիքը մենք զգում ենք մեր երկրում ամեն օր եւ հատկապես այս օրերին, երբ գաղափարազուրկ, ուղղություն չունեցող մամուլի տիրապետության ժամանակաշրջան ենք ապրում, երբ ժխտողականությունը հասել է վերջին սահմանագծին: Մեր երիտասարդ լրագրողների մեծամասնության կարծիքով մամուլի դերը սահմանափակվում է իշխանություններին կամ նրանց հակառակորդներին «քլնգելու» պարտականությամբ, բոլորովին մոռանալով մամուլի միջազգայնորեն ընդունված գլխավոր առաքելություններից մեկըՙ հասարակության տարբեր խավերի միջեւ հաշտեցման ու համակեցության հարթակ դառնալը: Եվ այս վիճակի առաջին պատասխանատուն իշխանությունն էՙ անհաշտության, մերժողականության իր ստեղծած մթնոլորտով, իսկ երկրորդը երկրում գոյություն ունեցող խայտաբղետ ընդդիմությունն է, որն առայսօր, մեկուկես տարի հետո էլ, չունի գաղափարախոսական հենքի վրա ստեղծված հակընդդեմ ծրագիր, այլընտրանքային նախաձեռնողականություն, եւ բավարարվում է իշխանությունների իրարահաջորդ ձախողումները քննադատողի, դրանից հաճույք ստացողի դերով միայն: Եվ այս բոլորի միջեւ ու տակը տարուբերվող ընչաքաղց մի մամուլ, որին այնքան հեշտ է գնել ու օգտագործել:

(Այստեղ ավելորդ չեմ համարում բերել օրինակը սովորական լրագրողի դիրքերից անսովոր «քլնգումներով» երկրի առաջին դեմք դարձած վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Դա հաջողության անսովոր մի պատմություն է բազմաթիվ երիտասարդների համար, օրինակելիՙ առաջին հայացքից: Բայց թերեւս շատ քչերը նկատեն, որ վերընթաց այդ ուղին, առանց ակադեմական հիմնավոր կրթության ու պետական կառավարման փորձառությանՙ կարող է վերածվել վայրընթացիՙ քանզի հիմնված չէ գաղափարախոսության վրա, ավելի շուտՙ հիմնված է տարերայնության եւ անսկզբունքայնության վրա, որտեղ նույն անձի երեկվա «քլնգածը» այսօր դառնում է պետական ուղենիշ ու գործելակերպ):

Մեր մեջ սխալ պատկերացում կա ընդհանրապես արեւմտյան արժեքների եւ հատկապես արեւմտյան մամուլի վերաբերյալՙ ինչ վերաբերում է առաջատար լրատվամիջոցների գաղափարախոսական վարքագծին: Մերոնք անտեսում են կամ չգիտեն, որ, օրինակ, Wall Street Journal-ը ամերիկյան պահպանողականների թերթն է, ֆրանսիական Le Figaro-ն եւ Le Mond-ը միմյանցից տարբերվում են կենտրոնական աջ եւ ձախ սոցիալիստական հայացքներով, եւ աշխատում են տասնամյակների ընթացքում հնարավորինս պահպանել իրենց սկզբունքային մոտեցումն ու գաղափարախոսությունը կամ, առնվազն, չդավաճանել դրանց:

Այնինչ մեր լրատվամիջոցները, բացառություններով հանդերձ, գաղափարազուրկ են եղել գրեթե միշտ եւ հետեւել են օրվա քաղաքական քամիներինՙ իրենց դիրքն ու շահը որոշելու համար: Հաջորդական իշխանությունների համար երբեք դժվար չի եղել նրանց հպատակեցնելը, տարբեր ընդդիմությունների համարՙ նրանց գնելը:

Այս կացության մեջ դժվար է ակնկալել հասարակական դիմադրող, զսպող, վտանգազերծող տեւական ողջամտություն, որի պատճառով երկիրը սրընթաց գնում է դեպի պայթյուն: Աստված մի՛ արասցե:

Հայկական մամուլի օրվա առիթով, որը նշեցինք հոկտ. 16-ին, այս եւ նման մտորումները թերեւս ոմանց թվան անտեղի: Սակայն, կարծում եմ, անկեղծանալ պե՛տք է, հատկապես նման օրերին, իսկ ինքնաքննադատելՙ ամեն օր:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու միջնորդության քննությունն ավարտվեց

Հաջորդ գրառումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդել են կարճել քրեական գործը

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդել են կարճել քրեական գործը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական