Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՏԱԼԻԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼՙ 13 ՀԱՏՈՐՈՎ

11/10/2019
- 11 Հոկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջին շրջանում մեծ ակտիվություն է նկատվում հրատարակելու տարբեր երկրների արխիվներում գտնվող հայերի եւ Հայաստանի վերաբերյալ փաստաթղթերը: Մխիթարյան միաբանության անդամ Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի եւ ավստրալահայ գործիչ Արա Քեթիպյանի 12 երկար տարիների համատեղ աշխատանքի արդյունքը հանդիսացող «The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press»,- Հայոց ցեղասպանությանը նախորդած եւ հաջորդած ժամանակաշրջաններում ամերիկյան մամուլում տեղ գտած հրապարակումներին առնչվող 10 հատորանոց անգլերեն մատենաշարից հետո, այժմ 20 տարվա տքնաջան աշխատանքների արգասիքըՙ «Document: Diplomatici Italiani sull՛Armenia» (Հայաստանի վերաբերյալ իտալական դիվանագիտական փաստաթղթեր) 13 հատորանոց մատենաշարը կհրատարակվի Միլանում:

Ծրագիրը իրագործվելու է երեք փուլով: Առաջին փուլում երեք հատորներ կընդգրկեն 1879-1890 թվականները, երկրորդումՙ 6 հատորներՙ 1891-1911 թվականները, իսկ երրորդումՙ 4 հատորներՙ 1912-1923 թվականները:

Ֆլորենցիայի համալսարանից Մարթա Պետրիչիոլիի ղեկավարությամբ երկրորդ եւ երրորդ փուլերի հատորները շուտով կներկայացվեն հանրությանը, երբ լույս տեսնի 10-րդ հատորը: Առաջին փուլի հատորները ավելի շատ ժամանակ եւ ֆինանսական ռեսուրսներ կպահանջեն, որովհետեւ փաստաթղթերի մեծ մասը ձեռագիր է, փաստաթղթերը հիմնականում իտալերեն են, բայց կան նաեւ անգլերեն, ֆրանսերեն եւ լատիներեն վավերագրեր: Բոլորն էլ, սակայն, վերցված են Իտալիայի արտգործնախարարության արխիվներից:

«Իտալիայի հայերի միության» (ԻՀՄ) միջոցով ծրագրի հովանավորներն են մի խումբ իտալահայերՙ գլխավորությամբ Հակոբ Մանուկյանի, Մինաս Լուրյանի եւ Պիետրո Քյուչուքյանի: Հակոբ Մանուկյանը սոցիոլոգ է, որ դասախոսել է Իտալիայի տարբեր համալսարաններում եւ եղել է (մինչեւ 2010 թվականը) քիմիական արդյունաբերական մի խմբակցության նախագահը: Որոշ ժամանակ նախագահել է նաեւ ԻՀՄ-ն: Ներկայիս դրա պատվավոր նախագահն է: 1968-1990 թվերին հովանավորել է «Հայկական ճարտարապետական վավերագրերի» հրատարակումը: Հեղինակ է, այլոց շարքում, Միլանում 2014-ին լույս տեսած «Presenza armena in Italia» (Հայերի ներկայությունը Իտալիայում) ուշագրավ հատորի:

Մինաս Լուրյանը ԻՀՄ-ի ներկա նախագահն է եւ Վենետիկում գործող «DEMME Edizioni»ՙ հայկական ուսումնասիրությունների եւ փաստագրումների կենտրոնի տնօրենը: Պիետրո Քյուչուքյանըՙ Միլանում եւ Լոմբարդիայի շրջանում Հայաստանի հանրապետության պատվավոր հյուպատոսն է:

Ըստ Մանուկյանի, ծրագրին 1996 թվից մասնակցել են Արա Սարաֆյանը (Միչիգանի Էն Արբոր համալսարանից), Հիլմար Կայզերը եւ Ռաֆայել Ռոմանելին (Ֆլորենցիայի եվրոպական համալսարան-ինստիտուտից), պրոֆ. Էնիո դի Նոլֆոն, Մարտա Պետրիչիոլին եւ Ալբերտո Տորինին (Ֆլորենցիայի համալսարանից), Ֆիկրետ Ադանիրը (Բոխումի համալսարանից) եւ Մարչելո Ֆլորեսը (Սիենի համալսարանից):

Հատորները ձեռք բերելու եւ մանրամասնություններ պարզաբանելու համար այցելել «https//www.Librariauniversitaria.it» «segreteria@centrostudiarmeni.it» կամ «http://www.unionearmeni.it/documenti-diplomatici.it.armeni/» կայքերը:

Նկար 1. Հակոբ Մանուկյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԻՆ ՀՌՈՄԻ ԽՃԱՆԿԱՐՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԱՐՑԱԽԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԱՐՑԱԽԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Սա այն ոստիկանն է, ով հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առջև. Փոստանջյան 

11/05/2025

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սա այն ոստիկանն է, ով մեղադրվում է Լիլիթ Աղեկյանին խոշտանգելու, նրա նկատմաբ նվաստացնող վերաբերմունք ցուցաբերելու մեջ:Ինձ փոխանցեցին, որ ոստիկան...

ԿարդալDetails

Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան

11/05/2025

Միայն Աստծուն է հայտնի` ինչ կլինի Ադրբեջանի հետ իշխանությունն ընտանիքի անդամ հաջորդ ժառանգորդին փոխանցելիս. Վարդան Ոսկանյան

11/05/2025

«Իրական Հայաստանի» կոնցեպտի տակ պատմության խմբագրումը մեր երկրի դեմ բազմաթիվ ականներ է պարունակում. Տիգրան Աբրահամյան

11/05/2025

Սրանց իշխանազրկելու բանալի մեթոդը նույնն է, ինչ տոտալիտար աղանդի ճանկերից փորձես հանել քեզ հարազատ մարդուն. Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական