Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԱԽՏԱԳԻՐ ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԻՆՙ ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ ՎԵՐԱԲԱՑՄԱՆ 30-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

11/10/2019
- 11 Հոկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Սեպտեմբերի 29-ին Գանձասարի վանական համալիրում մատուցվեց Սուրբ պատարագՙ նվիրված Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 30-ամյակին: Պատարագին ներկա էին Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Արցախի թեմի հոգեւոր առաջնորդ Տեր Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետական պաշտոնյաներ, հասարակական-քաղաքական եւ մշակութային գործիչներ, բարերարներ, հոգեւոր այրեր եւ բազմաթիվ հյուրեր:

Արցախի թեմի վերաբացման 30-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ էր հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Պատարագից հետո այն ընթերցեց Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Ուղերձում մասնավորապես ասված է. «Մենք գոհությամբ ենք հաստատում, որ արցախահայության հերոսական պայքարը, ստեղծագործ կյանքի ողջ ընթացքը զարդարված են սրբատեղերի հանդեպ մեծ հոգածությամբ ու նվիրումով: Դրա վառ ապացույցը, անցած երեք տասնամյակներում շուրջ 90 եկեղեցիների ու վանքերի նորոգումն ու կառուցումն է: Արցախի թեմի վերաբացման 30-ամյակի կապակցությամբ հայրապետական մեր օրհնությունն ենք բերում Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Արքեպիսկոպոս Մարտիրոսյանին, հոգեւոր դասի ներկայացուցիչներին, ինչպես նաեւ մեր գնահատանքն ենք հայտնում Արցախի նախկին եւ ներկայիս իշխանություններին, ովքեր իրենց ներդրումն են բերել Արցախի հոգեւոր կյանքում»:

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմիցՙ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին բազմամյա ծառայության եւ ձեռքբերումների համար շնորհվել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան:

Պարգեւ Սրբազանի կողմից Երախտագրով է պարգեւատրվել Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանի ասպետ, «Մովսես Խորենացի» մեդալի դափնեկիր, Արցախի թեմի մեծ բարեկամ եւ բարերար, ճանաչված հասարակական գործիչ, պետերբուրգաբնակ Հրաչյա Պողոսյանըՙ Արցախի թեմի 30-ամյակին նվիրված պատմական եւ մշակութային ժառանգությունն ամփոփող գրքերի լույսընծայման, մեկենասության եւ Արցախի թեմին ցուցաբերած աջակցության համար:

– Հայաստանում եւ Արցախում, հոգեւոր կյանքին վերաբերող իմ բոլոր ծրագրերն ու ձեռնարկումները ես կյանքի եմ կոչում Վեհափառ Հայրապետի աջակցությամբ ու օրհնությամբ,- ասում է Հրաչյա Պողոսյանը : Մեր սուրբ Հայ առաքելական եկեղեցուն, Արցախի թեմին մշտապես աջակցել եւ այսուհետեւ էլ կաջակցեմ ամենայն պատրաստակամությամբ եւ մեծագույն սիրով: Աստվածահաճո գործ կատարելը ինձ համար սրտի ցանկություն է, ուրախության մի անբացատրելի պոռթկում, եւ կարծում եմ յուրաքանչյուր հայ պետք է իր ունեցածի չափով բարեգործ լինի: Չէ որ մեծագույն երջանկություն է, երբ մասնակիցն ես Հայրենիքիդ հզորացման սուրբ գործին…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

1719-ՐԴ ԽԱՉԻ ԿՆՔԱՀԱՅՐԸ ՃԱՆԱՉՎԱԾ ԲԱՐԵՐԱՐ ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆՆ Է

Հաջորդ գրառումը

ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԼՍԱՐԱՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԿՐՈՒՄ Է ԶԱԲԵԼ ԵՍԱՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԼՍԱՐԱՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԿՐՈՒՄ Է ԶԱԲԵԼ ԵՍԱՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական