Շաբաթ, Հոկտեմբերի 18, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԻԱՆ ՄԽՐՃՎԵՑ ՆՈՐ ԱՐՅՈՒՆԱՀԵՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ

11/10/2019
- 11 Հոկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեկ եւ նախորդ օրը բազմաթիվ էին Էրդողանին ուղղված նախազգուշացումներն ու հորդորները; Կլսի՞ նա: Ինչպես երեւում է նա այդպիսի մտադրություն չունի: Խոսքը Սիրիայի հյուսիս-արեւելքում ծավալվող գործողությունները Բաշար Ասադի վարչակարգի հետ համաձայնեցնելու մասին չէ, այլ դրանց ընթացքի մասին Թուրքիայի ազգային մեծ ժողովինՙ Մեջլիսին հանգամանորեն իրազեկելու: Նախկինում, երբ նման գործողություններ էին ծավալվում, Մեջլիսը թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ գումարում էր դռնփակ նիստ , որին ներկա էր լինում երկրի նախագահը, եւ հարցը մանրազնին քննարկում էին: Այս ամգամ դա տեղի չունեցավ, պարզապես հոկտեմբերի 9-ին , տեղական ժամանակով 16: 00-ին Էրդողանը լրագրողներին հայտնեց, որ մեկնարկում են Սիրիայի Հյուսիս-արեւելքում նախատեսվող ռազմական գործողությունները: Նա միաժամանակ ասաց, որ գործողություննեերի սկզբնավորման մասին իրազեկվել են ԱՄՆ-ը, Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան, Եվրոպական միության եւ տարածաշրջանի երկրները, անպատասխան թողնելով այս գործողությունների տեւողությանն ու ծավալման տարածքին առնչվող հարցերը: «Սիրիայի վարչակարգի հետ շփվո՞ւմ եք եւ ինչպե՞ս» հարին նա պատասխանեց. «Այո, մենք շփումներն իրականացնուն եք Ռուսաստանի միջոցով»:

Էրդողանի այս հայտարարությունը լայն արձագանք գտավ աշխարհում: Թուրքիային դատապարտեցին, Իրանի գլխավորությամբ, տարածաշրջանի եւ ԵՄ-ի երկրները, ԱՄՆ-ը, Չինաստանը: Թերես միայն Քաթարն էր, որ պաշպանեց: ԵՄ-ը պահանջեց անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան արտահերթ նիստ գումարելու կոչով դիմեցին ՄԱԿ-ին: Դատապարտեց նաեւ Ռուսաստանը, հույս հայտնելով, որ Թուրքիան կհարգի Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, Համարելով հավանաբար զենքով, զորքով Սիրիա ներխուժելը հարգանքի նշան…

Երեկոյան թուրքական հեռուստատեսությունները հաղորդեցին, որ իրենց զորքերն արդեն սկսել են հրետակոծել «ահաբեկչական» Սիրիայի դեմոկրատական ուժերի դիրքերը: Գիշերվա կողմը, ըստ դրանց հաղորդմամբ, հետեւակն ացնելով սահմանը, ներխուժեց Սիրիա եւ շարժվում է Թել Աբյադի եւ Ռաս ուլ-Այնի ուղղությամբ:

Թուրքիայի սիրիական սահմանն ունի 911 km երկարություն: Այն շրջանակը, որը խախտելու առնչությամբ թուրքերին սպառնում էր Թրամփը, համենայն հավանականությամբ ընդգրկում է թուրք-սիրիական սահմանի 120 կմ-անոց հատվածը, 32 կմ խորությամբ: Թել Աբյադն ու Ռաս ուլ-Այնը, որոնք համապատասխանաբար ունեն 30 եւ 40 հազար բնակիչ, համարվում են Սիրիայի դեմոկրատական ուժերի կենտրոններ, հենց այդ հատվածում են գտնվում: խաղաղ բնակչությունը, որը ամենայն հավանականությամբ հեռացել է այդ քաղաքներից:

Ինչո՞վ պայմանավորել թուրքական զորքերի այս ներխուժումը: Ըստ երեւույթին քուրդ բնակչությանը վտարելու, նրա տեղը Թուրքիա ապաստանած սիրիացի փախստականներին բնակեցնելու նկրտումներով: Մանավանդ որ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում 1-2 մլն փախստականի բնակեցման մասին էր խոսել: Ակնհայտ է, որ այդ դեպքում էապես կփոխվի Հյուսիս-արեւելյան Սիրիայի ազգագրությունը, բայց Թուրքիան միեւնույն էՙ չի կարող արմատախիլ անել քրդական ուժերին: PKK-ն առաջին զինյալ գործողությունը թուրքական պետության դեմ իրականացրել էր 1984 թ. օգոստոսին, ավելի քան 35 տարի է անցել այդ օրից, բայց մինչեւ օրս քրդական այս կազմակերպության պայքարը հաջողութլամբ շարունակվում է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵԾ ԳՐԱՎԸՙ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԵՐԽՈՒԺՈՒՄ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԵՐԽՈՒԺՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Այս իշխանությունները չունեն բարոյական ու իրավական կարմիր գծեր. Արտակ Բեգլարյան

17/10/2025

Հայաստանը բախվում է քաղաքական ու խղճի հալածանքի նոր ու աննախադեպ ալիքի՝ երկու նոր հոգևորականի կալանավորելու, մի խումբ հոգևորականների բերման ենթարկելու,...

ԿարդալDetails

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ. Քննչական կոմիտե

17/10/2025

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025

Խուզարկվել են Վրաստանի նախկին վարչապետի, նախկին գլխավոր դատախազի և մի շարք նախկին պաշտոնյաների բնակարանները

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական