Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵԾ ԳՐԱՎԸՙ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

11/10/2019
- 11 Հոկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սահմանադրական դատարանի նախագահի նկատմամբ անվստահություն հայտնած «իմքայլական» կամ «լուսավորական» պատգամավորներից որեւէ մեկը կարո՞ղ է խելամիտ բացատրություն տալ, թե ո՞րն էր իմաստը Հրայր Թովմասյանին անվստահություն հայտնելու: Անշուշտ, գիտենք, Ազգային ժողովը (ավելի ճիշտՙ ԱԺ խորհուրդը) իրավունք ունի այդ հարցով դիմելու Սահմանադրական դատարան (ՀՀ Սահմանադրություն, 169-րդ հոդված, 5-րդ կետ), սակայն չունի որեւէ իրավասություն, օրինական որեւէ լծակ ՍԴ դատավորների եզրակացության վրա ներգործելու, քանզի, ինչպես ՀՀ Սահմանադրության 167-րդ հոդվածի 2-րդ կետն է ամրագրումՙ «Արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն անկախ է եւ ենթարկվում է միայն Սահմանադրությանը»:

Այդ դեպքում, իսկապես, ո՞րն էր իմաստը ՍԴ նախագահին անվստահություն հայտնելու. սեփական կուսակցական շարքերը միշտ կուռ եւ հավաք պահելու մարմա՞ջը, «հասարակաց թշնամու» խրտվիլակը հանրության աչքին խաղացնելու մարտավարության շարունակո՞ւմը, թե՞…

Համենայնդեպս պետք է ընդունել, որ ՍԴ նախագահի դեմ խորհրդարանական վերջին նախաձեռնության համար տրվեց բացատրության նման մի բանՙ ՍԴ ներկա կազմը նախկին կոռուպցիոն ռեժիմի ծնունդն է, իսկ նրա նախագահը, ինչպես ձեւակերպեց ԱԺ նախագահըՙ գլխավոր ճարտարապետը Սերժ Սարգսյանի հագին կարված Սահմանադրության: Բայց ընդունենք նաեւ, որ այդ եւ նման բացատրությունները, ինչպես ասում են, ֆնդըխ չարժեն, քանզի ներկա իշխանություններըՙ վարչապետով, կառավարությամբ, «իմքայլականներով» ու «լուսավորականներով» հարազատ ծնունդն են այդ նույն «ճարտարապետի» ստեղծած կառույցիՙ Սահմանադրության, հետեւաբար առնվազն քաղաքական անպարկեշտություն է ուրանալ իրեն ծնունդ տվողին, որի բուն անունը Սերժ Սարգսյան է, որի հանձնարարությամբ պատրաստված Սահմանադրության բարիքները վայելում են «իմքայլականներն» ու նրանց ուղեկիցները այսօր…

Այսուհանդերձ, ինչպես պարզվում է հարցի մեջ խորանալիս, ՍԴ-ի ու նրա նախագահի դեմ մղվող այս ճակատամարտը ունի իր ներքին տրամաբանությունը Հայաստանում միահեծան ու միանձնյա իշխանություն հաստատելու տեսակետից, սկսած քննադատություններով ու չարախոսություններով բորբոքված «թնդանոթային նախապատրաստությունից» մինչեւ ներմուծված դատավոր Վահե Գրիգորյանիՙ ինչպես ասում ենՙ «թիփի» անելը ԱԺ-ում եւ դրա շուրջը, ՍԴ դատավոր, թե՞ անդամ անհեթեթ վեճըՙ մինչեւ վենետիկյան հանձնաժողով տեղափոխելը, ՍԴ դատավորներին թոշակային գրավի խայծով հրաժարեցնելու առաջարկները, ու մինչեւ Հրայր Թովմասյանի նոտարական արտոնագրության, նրա քավոր-սանիկ կապակցվածության, անգամ ընտանիքի անդամինՙ հարազատ քրոջը «ցավեցնելով» նրան ընկճելու ստոր փորձերը:

Ընթերցողներից ոմանք թերեւս հարց տանՙ բայց ո՞րն է նպատակը Սահմանադրական դատարանը նվաճելու այս հետեւողական արշավի: Այդ ի՞նչ գրավ է, որին հետամուտ է վարչապետըՙ իր հետեւորդներով: Անցնող ավելի քան 25 տարիների ընթացքում ՀՀ Սահմանադրական դատարանը բնավ չի եղել հասարակության ուշադրության կիզակետում, սկանդալների սիրահար մեր հասարակությունը զգայացունց որեւէ իրադարձություն չի հիշի կապված դատական բարձրագույն այդ ատյանի հետ, բացի միջազգային մի քանի պայմանագրերի մերժումից, կուտակային կենսաթոշակի պարտադիր լինելը մերժելուց, ԱրմենՏելի տխրահռչակ մենաշնորհը հակաօրինական հռչակելու եւ այլ որոշումները: Այդ կառույցի գործունեությունը միշտ էլ եղել է ոչ շռնդալից, մնացել է ներքին փոխըմբռնման, փոխադարձ հասկացողության խորհրդապահ մթնոլորտում:

Հետեւաբար, մեր միջին քաղաքացին այսօր զարմանում է, թե ինչի՞ համար է կենաց-մահու այս կռիվըՙ իր համար ոչ այնքան հայտնի կամ կենսական այդ ատյանի դեմ: Շատ-շատ կմտածի, որ այս մեկն էլ կապված է, ինչպես շատ հարցեր, երկրորդ նախագահի բանտարգելության խնդրի հետ: Բոլոր այդպես մտածողներին խորհուրդ եմ տալիս գեթ մեկ անգամ կարդալ ՀՀ Սահմանադրութան 168-րդ հոդվածը, որի 12 կետերում շարադրված են այն կարեւորագույն լիազորությունները, որոնք տրված են բարձրագույն այդ ատյանին: Հայնժամ նա պիտի հասկանա, թե յուրաքանչյուր մարդ, որ ձգտում է միահեծան եւ միանձնյա իշխանության, առանց ՍԴ-ն ամբողջությամբ իրեն հպատակեցնելու չի կարող հասնել իր նպատակին: Բացի ԱԺ-ի, կառավարության, վարչապետի ընդունած որոշումների, օրենքների, հրամանագրերի, միջազգային պայմանագրերի սահմանադրականությունը հաստատելու կամ մերժելու իրավասությունից, ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված են նաեւ այդ մարմնի մյուս բացառիկ իրավասությունները երկրում հանրաքվե անցկացնելու, պատգամավորների լիազորությունները դադարեցնելու, կուսակցությունների գործունեությունը կասեցնելու եւ, վերջապես, հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու վերաբերյալ:

Այս բոլորից հետո ավելորդ է դառնում սույն հոդվածի սկզբում պատասխանի ակնկալությամբ արածս հարցադրումըՙ ո՞րն է իմաստը Հրայր Թովմասյանի պաշտոնանկությունը պահանջելու: Ընթերցողին խնդրում եմ այն համարել պարզապես հռետորական հարց: Ամեն ինչ պարզ է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐՋԵՐԻ ՄՈՒՏՔԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՆ ՄԽՐՃՎԵՑ ՆՈՐ ԱՐՅՈՒՆԱՀԵՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՆ ՄԽՐՃՎԵՑ ՆՈՐ ԱՐՅՈՒՆԱՀԵՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Կիևը Փաշինյանի՝ Կարմիր հրապարակում տոնակատարությանը մասնակցելը համարում է անբարյացակամ քայլ

10/05/2025

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել  այն պետությունների դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարները, որոնց երկրների առաջնորդները Մոսկվայում մասնակցել են Հայրենական մեծ պատերազմում...

ԿարդալDetails

Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանը կատարի իր ստանձնած պարտավորությունները. Բայրամով

10/05/2025

Հետաքրքիր է իմանալ՝ արդյո՞ք քո խաղընկերը միևնույն ջանասիրությամբ և հրճվանքով իր էջերում լուսաբանում է հայ երգչուհու հետ ունեցած իր ելույթների մասին. բաց նամակ

10/05/2025

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

10/05/2025

Շուշին չպետք է հիշել. «Հրապարակ»

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական