Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՐԱՄՓԸ ՉԵԶՈՔԱՑՆՈՒՄ Է ԲԱՅԴԵՆԻՆ

04/10/2019
- 04 Հոկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Պաշտոնանկության գործընթացը քիչ հավանական է

Եթե ԱՄՆ-ում 2016 թ. նախագահական ընտրություններն անցան դրանց Ռուսաստանի հնարավոր միջամտության նշանաբանով, ապա 2020 թ. ընտրությունների նախօրեին ուշադրության կենտրոնում արդեն հայտնվել է Ուկրաինան: Առաջիկա ընտրություններում դեմոկրատներից Թրամփի մրցակիցը համարվող նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Ուկրաինայի 2014 թ. «եվրոմայդանից» հետո վերահսկում էր Ուկրաինան: Իսկ նրա որդինՙ Հանթեր Բայդենը, այն ժամանակ պաշտոն էր ստացել Ուկրաինայի Burisma Holdings գազային ընկերության տնօրենների խորհրդում:

Ինչպես հաղորդում է The Hill հրատարակությունը, կրտսեր Բայդենը Ուկրաինայում իր աշխատանքի ընթացքում կարող է կոռուպցիոն հանցագործությունների մասնակից եղած լինել: Երկրի գլխավոր դատախազությունը պատրաստվոմ էր նույնիսկ քննություն սկսել նրա գործով, բայց դրան խանգարեց Ջոզեֆ Բայդենը, որի ջանքերով պաշտոնանկ արվեց Ուկրաինայի դատական գերատեսչության ղեկավար Վիկտոր Շոկինը: Հարկ է նշել, որ ամերիկացի քաղաքական գործիչը լրագրողներին անձամբ պատմել է, թե ինքը ինչպես է հասել դրան, ճիշտ է, Բայդենը չի բացահայտել այդ դիրքորոշման պատճառները:

Իսկ ամերիկացի դեմոկրատները պնդում են, որ նախագահ Թրամփը ճնշում է գործադրել Զելենսկու վրա, որպեսզի նրանից ստանա Բայդենին վարկաբեկող ինչ-ինչ տեղեկություններ:

Սպիտակ տունը հրապարակել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ունեցած հեռախոսազրույցի ամբողջական սղագրությունը: Ավելի վաղ, այդ զրույցը նկատի ունենալով, Կոնգրեսում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսին հայտարարել էր նախագահ Թրամփի դեմ պաշտոնանկության գործընթաց սկսելու մասին: Նա պնդում էր, թե նախագահ Թրամփը չարաշահել է իր լիազորություններըՙ ճնշում գործադրելով ուկրաինացի պաշտոնակցի վրա եւ նրանից պահանջելով, որ հետաքննություն սկսվի առաջիկա նախագահական ընտրություններում Թրամփի հավանական մրցակից Բայդենի նկատմամբ: Փոխարենը Թրամփը խոստացել էր ռազմական օգնություն ցուցաբերել Կիեւին: Չնայած ԱՄՆ Արդարադատության նախարարությունը զրույցի սղագրության մեջ չի գտել ճնշումը հաստատող վկայություններ, դեմոկրատները շարունակում են հետաքննությունը իշխանությունից Թրամփին հեռացնելու նպատակով:

Թեեւ նախագահի պաշտոնանկության գործընթացի կողմնակից ամերիկացիների թիվը վերջերս ավելացել է, բայց դա քիչ է անդրադարձել Դոնալդ Թրամփի քաղաքական վարկանիշի վրա: Սեպտեմբերի 22-24-ը, 2000 մասնակիցների շրջանում Harvard CAPS-ի հետ համատեղ Harris Poll-ի անցկացրած հարցման տվյալներով, Թրամփի դրական վարկանիշը պահպանվում է 46 տոկոսի մակարդակի վրա:

Ավելի վաղ Gallup հաստատության անցկացրած մեկ ուրիշ հարցման համաձայն, Թրամփի վարկանիշը կազմում է 43 տոկոս, որը բարձր է Օբամայի նախագահական առաջին ժամկետի համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշից:

Մինչդեռ Թրամփի դեմոկրատ մրցակից Ջոզեֆ Բայդենը սկսել է կորցնել հեղնակությունը կուսակիցների շրջանում: Մոսկվայի Ամերիկյան համալսարանի նախագահ Էդուարդ Լոզանսկու կարծիքովՙ «այսօր Բայդենը իր դարն ապրած կերպար է: Ամենայն հավանականությամբ, առաջնորդությունը կփոխանցվի սենատոր Էլիզաբեթ Ուորենին: Իսկ Թրամփի վարկանիշը բարձրանում է մեկ պատճառովՙ դա հանրապետականների հակազդեցությունն է դեմոկրատների գործողություններին»: Նշենք, որ 100 տեղանոց ամերիկյան Սենատում մեծամասնություն են կազմում հանրապետականներըՙ 53:

Դոնալդ Թրամփը իր պաշտոնանկության գործընթացն սկսելու դեմոկրատների նախաձեռնությունն անվանել է «ամերիկյան քաղաքականության խոշորագույն խաբեություն» եւ իր քաղաքական հակառակորդներին մեղադրել է ամերիկացիներից զենքը, ձայները, առողջապահությունը եւ ազատությունը խլելու փորձերի մեջ:

Ըստ որում, The Washington Post թերթը սեպտեմբերի 28-ին հաղորդեց, որ Պետդեպարտամենտը ակտիվացրել է Հիլարի Քլինթոնի հետ կապված այն գործի քննությունը, ըստ որի նա անձնական էլեկտրոնային փոստն օգտագործել է ծառայողական նպատակներով:

Թրամփի կողմնակիցները ստեղծված իրավիճակը համեմատել են քաղաքացիական պատերազմի հետՙ նշելով, որ դեմոկրատների կողմից կարող են հանդես գալ նաեւ Հանրապետական կուսակցության քաղաքականությունից դժգոհ ամերիկացիները: Սակայն փորձագետները թերահավատորեն են գնահատում նախագահ Թրամփի պաշտոնանկության գործընթացը կազմակերպելու դեմոկրատների հնարավորությունները: Վերլուծաբանների կարծիքով, այսպես կոչված ուկրաինական գործի վկայակոչումը կարող է վնասել առաջին հերթին Թրամփի հավանական մրցակից Ջո Բայդենին:

The Hill-ի պատվերով HarrisX ընկերության վերջերս անցկացրած հարցման տվյալներով, նախագահի պաշտոնանկության գործընթացի հարցում ամերիկյան հասարակությունը բաժանված է գրեթե երկու հավասար մասերի: Հարցվածների 37 տոկոսը հանդես է գալիս նախագահի պաշտոնանկության օգտին, մինչդեռ 42 տոկոսը դեմ է դրան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆՎԵՐՋ ԲԱՆԱԿՑԵԼ ՏԱՐԲԵՐ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ՀԵՏ

Հաջորդ գրառումը

ՍԻՐԻԱՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ ԱՄՆ-Ի ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԶՈՐՔԵՐԸ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՍԻՐԻԱՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ ԱՄՆ-Ի ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԶՈՐՔԵՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական