Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

04/10/2019
- 04 Հոկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչպես տեղեկացրել էի թերթի նախորդ համարումՙ սեպտեմբերի 30-ին Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողությունը, պրոֆեսորադասախոսական կազմը հյուրընկալեցին սփյուռքահայ գրող, գրականագետ, գրաքննադատ, հրապարակախոս, լրագրող, Հայաստանի գրողների միության անդամ, ԳԱԱ արտասահմանյան անդամ, ԵՊՀ եւ ՀՊՄՀ պատվավոր դոկտոր, կուսակցական գործիչ Երվանդ Ազատյանին :

Հանդիպման առիթն անվանի մտավորականի օրերս լույս տեսած «Էջեր կորուսեալ եւ անկորուստ» գրքի երկրորդն շնորհանդեսն էր (առաջինըՙ 25.09.19. Թեքեյան կենտրոն):

Խոսելով Ազատյան գրողի ու մտավորականի մասին, ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը նշեց, որ նա մեր մշակույթի մեջ, իր առանձնահատկությամբ, մոհիկան է հանդիսանում.

«Մեր գրականության, հրապարակախոսության ու գրաքննադատության մեջ Երվանդ Ազատյանը, իր մոտեցումներով ու թեմաների արծարծումներով, կարելի է ասել, մոհիկան է: Դուք ձեր առաջ այսօր տեսնում եք ուղնուծուծով արեւմտահայ մի մարդու, ով խոսում, գրում, կարդում եւ մտածում է արեւմտահայերեն. դա մեծ առանձնահատկություն է:

Գրքի կազմողն ու խմբագիրը, Երվանդ Տեր-Խաչատրյանը , նույնպես մոհիկան էՙ իր գրականագիտական մոտեցումներով ու խստապահանջությամբ. նրանք գրողի ու գրականագետի իսկական համադրություն են», ասաց Ավագյանը:

Հանդիպման ընթացքում հարց ու պատասխանի ձեւաչափով զրույց ծավալեց Ազատյանի եւ ուսանողների միջեւ: Ազատյանը բոլորին խորհուրդ տվեց անպայման մոտիկից ծանոթանալ ու լավ տիրապետել արեւմտահայերենինՙ այդ անգնահատելի հարստությանը, որն այսօր, ցավոք, վտանգի առաջ է կանգնել.

«Դուք մի քաշվեք այդ լեզվից, սիրեք այն, սովորեք այն, տիրապետք այն լեզվին, որով խոսել են Վարուժանն ու Սիամանթոն» , շեշտեց Ազատյանը:

Ընդգծելով Ազատյան մտածողի առանձնահատկությունները, Երվանդ Տեր-Խաչատրյանը գրականագիտական խստապահանջությամբ մատնացույց արեց նաեւ Ազատյանի «թերի» կողմը.

«Ազատյանը բացարձակ անփութությամբ է վերաբերվում իր ստեղծածին, նա չի հավաքում, չի պահպանում իր ստեղծածը, ցայսօր նրա ստեղծագործությունների մատենագիտությունը չկա, ես բազմիցս հորդորել եմ նրան, որպեսի ուշադիր լինի, բայցՙ ապարդյուն»:

Շարունակելով իր խոսքըՙ Տեր-Խաչատրյանն ասաց.

«Ազատյանը չափազանց համեստ մարդ է, այսօր քչերը գիտեն, որ նրա շնորհիվ է մեզ հասել արեւմտահայ գրող Տիրան Չրաքյանի նամականին, մի բան, որը Ազատյանն արել է անձայն», հաստատեց Տեր-Խաչատրյանը:

Հանդիպման ավարտին ուսանողները Ազատյանի մակագրությամբ նվեր ստացան նրա գրքերը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍՓԻՒՌՔԻ ՄԱՅՐԱՔԱՂԱ՞ՔԸ…

Հաջորդ գրառումը

ԻՆՉՈՒ ՀԵՏԱՁԳՎԵՑ ՄԵՐ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

ԻՆՉՈՒ ՀԵՏԱՁԳՎԵՑ ՄԵՐ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական