Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՐԱՄՓԻ «ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՏԵՐԱԶՄԸ»

27/09/2019
- 27 Սեպտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Իր նախագահության տարիներին Դոնալդ Թրամփը քանիցս սպառնացել է ռազմական հարված հասցնել Իրանին: Նույն ձեւով կարելի է հիշատակել Մերձավոր Արեւելքում տեղի ունեցած բազմաթիվ միջադեպեր, որոնք Վաշինգտոնը կկարողանար իբրեւ պատրվակ օգտագործել ռազմական գործողություն սկսելու համարՙ անօդաչու թռչող սարքերի հետ կապված պատմությունը, այսպես կոչված լցանավային պատերազմը եւ այլն:

Սպիտակ տունը բավականաչափ ջանքեր է գործադրել տարածաշրջանում հակաիրանական կոալիցիաներ ստեղծելու նպատակովՙ չխոսելով արդեն փուլ առ փուլ ձեռնարկվող պատժամիջոցների մասին: Լուրեր են հայտնվել հավելյալ թվով զինծառայողներ տարածաշրջան ուղարկելու մասին, չնայած այնտեղ նրանց թիվը առանց այդ էլ բավական մեծ է: Ահա հիմա էլ, Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա կատարված հարձակումից հետո, որի համար սովորաբար ամբաստանում են Իրանին, ԱՄՆ նախագահը որոշել է հավելյալ զորք ուղարկել Էր-Ռիադի պաշտպանությունն ուժեղացնելու համար: Ըստ որում, Թրամփը հայտարարել է հետեւյալը. «Ես կարող էի հրամայել հարված հասցնել Իրանի տասնհինգ օբյեկտների, եւ մենք կանեինք դա: Բայց ես գտնում եմ, որ կարելի է ուժ ցուցադրել ՙ միաժամանակ զսպվածություն դրսեւորելով»: Բայց հիմա խնդիրը Թեհրանը չէ: Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական կոալիցիան ռազմական գործողություն է սկսել Եմենում եւ չորս օբյեկտ է ոչնչացրել հյուսիսեմենյան նավահանգստային քաղաք Խոդեյդայից հյուսիս, որտեղ, ինչպես հաղորդում են սաուդյան պետական հրատարակությունները, հուսիտները զբաղվում են սուզանավակների եւ ծովային ականների հավաքմամբ եւ սպառնում են նավագնացությանը հարված հասցնել Բաբ-էլ-Մանդեբի նեղուցում եւ Կարմիր ծովի հարավում:

Դա ցույց է տալիս, որ Էր-Ռիադը, որն օրերս ասել էր, թե իր նավթակայանքների վրա հարձակումն իրականացվել է ոչ թե Եմենից, այլ հյուսիսից, այժմ փոխել է իր դիրքորոշումը: Եմենյան «Անսար Ալլա» շարժման ներկայացուցիչները հայտարարել են, որ դադարեցնում են անօդաչու թռչող սարքերի գրոհները Սաուդյան Արաբիայի ուղղությամբ եւ համանման քայլ են ակնկալում Էր-Ռիադից: Շարժման քաղխորհրդի ղեկավար Մահդի ալ-Մաշադի խոսքերով, իրենք ակնկալում են, որ սաուդցիները կդադարեցնեն հարձակումները Եմենի ամբողջ տարածքի վրա: Ինչպես գտնում է Մերձավոր Արեւելքի գծով գերմանացի փորձագետ Միխաել Լյուդերսը , սաուդյան նավթակայանքների վրա կատարված հարձակումը մեծ խայտառակություն է սաուդցի զինվորականների համար, չնայած որ Սաուդյան Արաբիան աշխարհում զենքի երրորդ խոշորագույն ներմուծողն է ԱՄՆ-ից եւ Չինաստանից հետո: Սակայն ամերիկյան զենքը չապահովեց սաուդցիների ռազմական հաղթանակը Եմենում, սաուդցի զինվորականները պատրաստ չէին դիմակայելու անկանոն զինված խմբավորումների հարձակումներին: Ավելին, ամերիկացի ռազմական փորձագետները խոստովանել են, որ հուսիտները վերջերս զգալիորեն ամրապնդել են իրենց ռազմական ներուժըՙ կատարելով իսկական տեխնոլոգիական ճեղքում:

Թագաժառանգ իշխան Մուհամմեդ բին Սալմանի հետ հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Թրամփը Սաուդյան Արաբիային առաջարկել է օժանդակություն պաշտպանության ոլորտում: Բայց այդ դեպքում հուսիտների հարվածի տակ կարող են հայտնվել հենց ամերիկացիները եւ Մերձավոր Արեւելքում կարող են ներքաշվել եւս մեկ ռազմական հակամարտության մեջՙ պաշտոնապես չհայտարարելով այդ մասին: Ակամա հիշում ենք նման իրադրություն. Եմենում համանման աշխարհաքաղաքական իրադրություն ստեղծվել էր հենց իրանական միջուկային ծրագրին վերաբերող բազմակողմ համաձայնագրի ստորագրման նախօրեին, երբ Թեհրանի եւ Վաշինգտոնի փոխհարաբերություններում նկատվել էր ինչ-որ բարելավում: Այն ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին հաջողվել էր վերջին հաշվով միջուկային գործարք կնքել Իրանի հետ, թեեւ Եմենում քաղաքացիական պատերազմը չէր դադարել, իսկ «Ալ-Ղաիդայի» ջոկատները տեղ-տեղ նույնիսկ մոտեցել էին Սաուդյան Արաբիայի սահմանին:

Արդյոք դա կհաջողվի՞ Թրամփին, որը հայտնվել է Իրանի հետ միջնորդավորված պատերազմի շեմին: Ռուսաստանցի հայտնի փորձագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով, ներկայումս Թրամփը տատանվում է, փորձում է ժամանակ շահելՙ հասկանալով իրանյան ինտրիգի ամբողջ աներեւույթ կողմը: Պատահական չէ, որ ԱՄՆ նախագահը հասկացնում է, որ «Սաուդյան նավթակայանքների վրա հարձակման Իրանի մասնակցության աստիճանը դեռ պետք է պարզվի: Ներկայումս մենք քննության ենք առնում դա: Տարբերակները շատ են, բայց հիմա ես դրանց չեմ նայում: Մենք ուզում ենք պարզել, թե ով է արել դա: Մենք խոսում ենք Սաուդյան Արաբիայի եւ մյուս հարեւանների հետ: Այդ ամենը միասին քննարկում ենք, տեսնենք թե ինչ տեղի կունենա»:

Այս պատճառով կայուն տպավորություն է ստեղծվում, թե Թրամփը զսպում է իր վարչակազմի «ճուռակներին», որոնք իրոք ձգտում են ԱՄՆ-ին դրդել Իրանի հետ պատերազմի: Նա «հետքերը» փնտրում է Եմենում եւ կարող է հուսիտների խաղաքարտը փաթեթային ձեւով խաղարկել Թեհրանի հետ: Ահա թե ինչու փորձագետները այս ուղղությամբ Թրամփի բոլոր քայլերը բնութագրում են որպես «վերապահումներով պատերազմ»:

Սեպտեմբերի 10-ին Թրամփը պաշտոնանկ արեց ազգային անվտանգության հարցերով իր օգնական Ջոն Բոլթոնին, որը բացեիբաց հանդես էր գալիս Իրանի հետ պատերազմի օգտին: Նախագահը շարունակում է խուսանավել «աղավնիների» եւ «ճուռակների» միջեւ: Սակայն միամտություն կլիներ կարծել, թե խնդիրը միայն դա է: Սպիտակ տանը տեսնում են, որ Մերձավոր Արեւելքում փոխվում է ուժերի հարաբերակցությունը, եւ որ հակաիրանական պատժամիջոցները ամբողջ ծավալով չեն գործում: Բացի դրանից, ամենքը վաղուց վարժվել են Օրմուզի նեղուցում եւ Պարսից ծոցում տեղի ունեցող պարզունակ խաղերին: The Washington Post թերթը տեղեկացնում է, որ Պենտագոնը նախագահ Թրամփի համար նախապատրաստել է Իրանին ռազմական հարված հասցնելու ծրագիր, որը ենթադրում է օդային հարվածներ Իրանի հնարավոր թիրախներին, գնահատվում են նաեւ Իրանի հնարավոր պատասխան քայլերը: Ընդսմին, «նախագահը զգուշացված կլինի, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները կարող են վերաճել պատերազմի»: Եվ ահա ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասում է, որ իրենք ուզում են խաղաղ լուծում: «Կարծում եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը նունն է ակնկալում»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՆՉՈ՞Ւ Է ՊԵՆՏԱԳՈՆԸ ՀԱՎԵԼՅԱԼ ՈՒԺԵՐ ՈՒՂԱՐԿՈՒՄ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ

Հաջորդ գրառումը

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ՈՒ «ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱՆ» ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ` ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ՈՒ «ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱՆ» ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ` ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 13-ին աշխատանքային այցով կմեկնի Եգիպտոսի Արաբական Հանրապետություն. հայտնում են Կառավարությունից։ Հայաստանի Հանրապետության վարչապետը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ...

ԿարդալDetails

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025

Լեգենդար «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը նշում է իր 99-ամյակը

12/10/2025

Մահացել է ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական