Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԽՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԾԵԼ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ

27/09/2019
- 27 Սեպտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Երկար տարիներ իմ «հարեւանին» համարում էի կարիքի մեջ եղած անձնավորություն: Միայն 1985-ին էր, երբ Բոստոնում ներկա գտնվեցի Հայոց ցեղասպանությանը նվիրված մի գիտաժողովի, ուր հանդիպեցի հայ վերապրողների, նրանց զավակների եւ թոռների, որոնք ինձ պատմեցին այդ ողբերգական պատմության մանրամասնությունները: Եվ այնտեղ էր, որ առաջին անգամ սեղան նստեցի մի խումբ հայերի հետ, որոնք սկսեցին հայերեն երգեր երգել, երգերՙ տխուր, բայց քաղցր, երգեր ի խորոց սրտի, որոնք արցունքներ էին խլում նրանց աչքերից: Չէի պատկերացնում, որ 1990 թվի ապրիլի 24-ին Երեւանում կանգնելու էի հայոց զոհերի հուշահամալիրի առաջ եւ ես էլ էի լացելու: Բայց լացելն ու տխրությունը, կամ բարկությունը բավական չեն: Դրանք պետք է վերածվեն վճռականության եւ գործողությունների», նշել է դոկտ. Ռոջեր Սմիթը , որն 1990-ի այդ օրվանից ի վեր իր կյանքը նվիրել է Հայոց ցեղասպանության ճանաչման ակադեմիական աշխատանքներին:

Ռոջեր Սմիթը Զորյան ինստիտուտի նախագահն է, Վիրջինիայի Ուիլյամ եւ Մերի քոլեջի կառավարման բաժնի վաստակավոր դասախոս: Դասավանդում է Ցեղասպանության համեմատական ուսումնասիրություն առարկան: Համահիմնադիրներից է Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի, որի նախագահն էր որոշ ժամանակ: Հոդվածներով եւ զեկուցումներով հանդես է եկել Մ. Նահանգներում, Կանադայում, Ֆրանսիայում եւ Հայաստանում:

2003-ից Զորյան ինստիտուտի բաժիններից մեկիՙ Ցեղասպանության եւ մարդու իրավունքների ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտի ծրագրերի տնօրենն է եւ գլխավոր խմբագիրը ցեղասպանությունների ուսումնասիրությանը նվիրված ակադեմիական պարբերականի, որ հրատարակվում է Տորոնտոյի համալսարանի հրատարակչատան համագործակցությամբ:

Նրա վաստակի գնահատման շրջաբերականում նշված է, որ իր ամենաազդեցիկ նվաճումներից է Վուլֆգանգ Գուստի մասին գրքի հրատարակումը: Գերմանական արտգործնախարարության 1915-16 թվերի արխիվների նյութերի հրապարակումը մեծ դեր է խաղացել Գերմանիայի խորհրդարանի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ 2016 թվի հունիսի 2-ի հայտարարության գործում:

Զորյան ինստիտուտ այցելելիս, Գերմանիայի «Կանաչների միություն» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը հաստատել է, որ Գուստի հատորը վճռորոշ նշանակություն է ունեցել, որովհետեւ «առաջին անգամ է, որ մենք ծանոթացանք այդ արխիվային նյութերի հետ, որոնք Հայոց ցեղասպանությանը վերաբերող ամենալավ պահպանված արձանագրություններն են աշխարհում»:

Պրոֆ. Սմիթի մասնագիտական հմտությունները մեծապես նպաստել են ցեղասպանագիտության բնագավառում իրազեկման ընդարձակմանը:

Ավելացնենք, որ Զորյան ինստիտուտի առաջիկա ծրագրերում Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետ համատեղ «Հայաստանի վերափոխումը համեմատական կոնտեքստում: Ժողովրդավարության վերսկսումը» թեմայով երկօրյա գիտաժողովի անցկացումն է, որը նախատեսված է առաջիկա նոյեմբերի 14-ին եւ 15-ին: Քննարկվելու է «թավշյա հեղափոխության» մեկուկես տարվա ձեռքբերումները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 28-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՑԱՎԱԼԻ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՑԱՎԱԼԻ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Այսօր առավոտյան իսրայելական բանտերից ազատ է արձակվել 2000 պաղեստինցի

13/10/2025

Մոտ 2000 պաղեստինցի բանտարկյալներ, որոնք նույնպես պետք է ազատ արձակվեին երկուշաբթի, այսօր առավոտյան իսրայելական բանտերից դուրս են եկել ու նստել...

ԿարդալDetails

Պատերազմն ավարտվել է. հայտարարել է Թրամփն Իսրայելում. նա կպարգևատրվի Պատվավոր նախագահական մեդալով

13/10/2025

ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել ողջ մնացած վերջին 20 պատանդներին

13/10/2025

Անտեսելով դատարանի՝ պարտադիր կատարման որոշումները՝ քննչական մարմինը սահմանել է ապօրինության նոր նշաձող՝ առաջադրել է տնտեսական բնույթի ևս մեկ մեղադրանք

13/10/2025

Այս անգամ ո՞ւմ եք մեղավոր «նշանակելու» կիսաքանդված խաղասարքի զոհ դարձած փոքրիկի մահվան համար

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական