Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԱՃԻ ՏԵՄՊՆ ԸՆԿԵԼ Է

27/09/2019
- 27 Սեպտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Խոստացված զբոսաշրջային «բումը» դեռեւս տեղի չի ունենում

Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած 2019 թ.-ի «Համաշխարհային զբոսաշրջության զեկույցում» Հայաստանը զբաղեցրել է 79-րդ տեղը, ինչի մասին իր ֆեյսբուքյան էջում հերթական գրառումն է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ Հայաստանը 5 կետով առաջընթաց է ունեցել եւ հիշեցրել, որ 2017 թ.-ի զեկույցում Հայաստանը 84-րդ տեղում էր: Իմիջիայլոց նշենք, որ դրան նախորդողՙ 2015 թ.-ի զեկույցում Հայաստանը 89-րդն է եղել եւ դրանից երկու տարի անց 2017 թ.-ինՙ եւս 5 կետով առաջընթաց էր ունեցել: Հետեւաբար, այս անգամ եւս վարչապետը չի կարող խոսել թռիչքաձեւ տնտեսական աճի, իր խոստացած զբոսաշրջային բումի մասին, նրա «հայտնաբերած»ՙ Հայաստան զբոսաշրջիկների այցելելու զավեշտալի մոտիվացիայի մասին: Խոսքը Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին է, թե ամբողջ աշխարհում Հայաստանը հայտնի է դարձել որպես «թավշյա հեղափոխության» երկիր, եւ դրա շնորհիվ շատերի մոտ ցանկություն կլինի գալ Հայաստան եւ տեսնել, թե «դա ի՞նչ երկիր է, որ նման հեղափոխություն է արել»: Այն, որ հեղափոխությունն ու զբոսաշրջությունը հակառակ բեւեռներում են, բոլորին է հայտնի, բացի, թերեւս, վերոնշյալ հայտարարության հեղինակից եւ նրան դեռեւս կուրորեն հավատացողներից:

Այժմ կոնկրետ ցուցանիշներով ներկայացնենք, թե Հայաստանում զբոսաշրջությունն ի՞նչ աճ է ունեցել անցած երկու տարիներին, ինչո՞ւ է այդ աճի տեմպը նվազել, ի՞նչն է պատճառը, որ աճի տեմպը ավելի շատ չի նվազել կամ անկում տեղի չի ունեցել եւ ի՞նչ կապ ունի դրա հետ ներկայիս «թավշյա» վարչապետն ու նրա կառավարությունը:

Զբոսաշրջության աճի տեմպը սկսեց նվազել 2018 թ.-ի ապրիլ-մայիսից

Նախ հիշեցնենք, որ ըստ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության զբոսաշրջիկ է համարվում որեւէ անձ, ով հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր` ոչ պակաս, քան 24 ժամ եւ ոչ ավելի, քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Ընդ որում, այս մեթոդաբանությամբ զբոսաշրջիկ համարվողները կարող են հանգրվանել ինչպես հյուրանոցներում համ հյուրանոցատիպ այլ հանգրվաններում, այնպես էլ բարեկամների, հարազատների տանը, վարձով բնակարանում:

2018 թ.-ին Հայաստան են այցելել շուրջ 1 մլն 651 հազար զբոսաշրջիկ, որը 10,5 տոկոսով կամ շուրջ 156 հազարով ավելի է, քան 2017 թ.-ին: Պատկերացում կազմելու համար դա շատ է, թե՞ քիչ, համեմատենք այն նախորդ տարիների հետ:

2017 թ.-ի հետ համեմատությունն 2018 թ.-ի օգտին չէ: Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի աճը 2017 թ.-ին կտրուկ է եղելՙ 18,7 տոկոսով կամ 235 հազարով ավելի 2016 թ.-ի համեմատ, կազմելով 1 մլն 494 հազար զբոսաշրջիկ: Այսինքն, ակնհայտ է, որ թե՛ թվային, թե՛ տոկոսային առումով Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն անհամեմատ ավելի շատ է աճել 2017 թ.-ին, երբ ոչ ոք «բում»-ի մասին չէր խոսում, բայց լուրջ աշխատանք էր տարվում Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ :

Զբոսաշրջության աճի բարձր տեմպը շարունակվում էր նաեւ 2018 թ.-ի առաջին երեք ամիսներին, երբ Հայաստան էր այցելել մոտ 346 հազար զբոսաշրջիկ, որը 16,1 տոկոսով ավելի էր 2017 թ.-ի առաջին եռամսյակի համեմատ: Սակայն, ինչպես տնտեսության մյուս ոլորտներում, այնպես էլ զբոսաշրջությունում աճի տեմպն ապրիլ-մայիսից սկսեց նվազել: 2-րդ եռամսյակումՙ ապրիլ-հուլիս ամիսներին անկում գրանցվեցՙ Հայաստան եկավ 6 հազարով կամ 2 տոկոսով ավելի քիչ զբոսաշրջիկ, քան նախորդ եռամսյակինՙ հունվար-մարտին: Տարվա վերջին եռամսյակում էլ զբոսաշրջիկների այցելությունների որոշակի աճ եղավ կապված երկու խոշոր միջոցառումներիՙ Երեւանում անցկացվող Ֆրանակոֆոնիայի գագաթաժողովի եւ Երեւանի հիմնադրման 2800-ամյակի հետ, որոնք «թավշյա» կառավարությունը հաճելի ժառանգություն էր ստացել նախորդ իշխանությունից:

Երեք հակասական տվյալ 2019 թ.-ի առաջին կեսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի մասին

Այժմ անդրադառնանք 2019 թ.-ի առաջին կեսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների մասին տեղեկատվությանը: Վերստին մեջբերենք վարչապետի գրառումներին այս տարվա հունվար-հունիսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների մասին: Գրառումներ, որոնցում նշված թվերը հակասում են միմյանց :

Այսպես, այս տարվա հուլիսի 16-ին Նիկոլ Փաշինյանը գրել է.

«Այս տարվա առաջին 6 ամիսների տվյալներովՙ 14.4 տոկոսով ավել օտարերկրացի է ժամանել մեր երկիր, քան նախորդ տարվա առաջին վեց ամիսներին:

Զբոսաշրջության սեզոնը, ի դեպ, նոր-նոր է սկսվում»:

Օգոստոսի 8-ի գրառման մեջ 14,4 տոկոսը աննկատ փոխվել է եւ դարձել 12,8 տոկոս: Այդ գրառման մեջ հետեւյալն է նշվել.

«Ընդհանուր առմամբ առաջին կիսամյակում ունենք զբոսաշրջության 12.8 տոկոս աճ»:

Թե ինչպե՞ս է պատահել, որ 14,4 տոկոսը «հանկարծ» դարձել է 12,8 տոկոս, թերեւս միայն գրառման հեղինակին եւ վիճակագրական կոմիտեին է հայտնի: Սակայն, սա էլ դեռ վերջը չէ :

Վիճակագրական կոմիտեի հրապարակումից պարզ է դառնում, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն ավելացել է ոչ թե 14,4 կամ 12,8 տոկոսով, այլ… 12,3 տոկոսով:

Ընդ որում, 12,3 տոկոս աճն էապես ցածր տեմպ է նախորդ տարվա առաջին կիսամյակի աճի համեմատ: Այսպես, թվային առումով այս տարվա առաջին կեսին 84 հազարով ավելի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան, իսկ 2017 թ.-ի առաջին կիսամյակում զբոսաշրջիկների թիվն Հայաստանում ավելացել էր 121 հազարով կամ 24,2 տոկոսով, նախորդՙ 2016 թ.-ի առաջին կիսամյակի համեմատ:

Դարձյալ նախորդ իշխանությունից ստացած հաճելի «ժառանգության» մասին

Ինչպես արդեն նշեցինք, 2018 թ.-ը սկսվել էր զբոսաշրջության սրընթաց աճով, որը սակայն կտրուկ նվազեց ապրիլից սկսած, երբ Հայաստանի «հպարտ» քաղաքացիները «դուխով» գլխարկները հագած «սիրո եւ հանդուրժողականության» հեղափոխություն էին անում: Երկիրը ցնցվում էր հեղափոխականների կողմից փողոցների եւ ճանապարհների փակելու, օրուգիշեր մեքենաների ձայնային ազդանշանների հետեւանքով: Բնականաբար, ոչ մի զբոսաշրջիկ չէր երազում հայտնվել նման երկրում եւ հանգստի փոխարեն ընկնել տհաճ արկածների մեջՙ օդանավակայանից չկարողանալով հասնել հյուրանոց կամ հյուրանոցից որեւէ տեսարժան վայրՙ մայրաքաղաքում կամ դրանից դուրս: Այդ օրերին զբոսաշրջային խմբեր եղան, որոնք տեղեկանալով օդանավակայանի ճանապարհը փակ լինելու մասին, անմիջապես տոմսեր գնեցին եւ վերադարձան իրենց երկիրՙ իհարկե ոչ հաճելի տպավորություններով եւ կրկնակի ու անիմաստ ծախսերով: Այսինքն, 2017-2018թ.-ի առաջին եռամսյակում սրընթաց աճող զբոսաշրջության աճի տեմպի կտրուկ նվազման պատճառը հենց այս ամենն էր:

Այդուհանդերձ, Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի անկում տեղի չունեցավ, ինչը նախորդՙ Հովիկ Աբրահամյանի եւ Կարեն Կարապետյան կառավարությունների օրոք ընդունված որոշման շնորհիվ էր: Խոսքը Ռուսաստանից առանց օտարերկրյա անձնագրերի Հայաստան այցելելու մասին է, որի վերաբերյալ Հայաստանն ու Ռուսաստանը պայմանագիր կնքեցին: Դա էապես ավելացերց Ռուսաստանից Հայաստան այցելող զբոսաշրջիկների հոսքը:

Ինչպես հայտնի է, մեր երկիր հիմնական զբոսաշրջային հոսքերը գալիս են երկու երկրիցՙ Ռուսաստանից եւ Իրանից: Իրանից այս տարի հոսքը կտրուկ կրճատվել էր ամերիկյան պատժամիջոցների հետեւանքով այդ երկրի տնտեսական կացության վատթարացման պատճառով:

Ռուսաստանից այդ հոսքն անցյալ տարվա համեմատ բացարձակ թվով աճել է ավելի քան 60 տոկոսովՙ մեծապես պայմանավորելով զբոսաշրջության ոլորտում ընդհանուր աճը, քանի որ Ռուսաստանից Հայաստան են այցելում զբոսաշրջիկների ընդհանուր թվի մոտ 24 տոկոսը:

Հենց այս ժառանգությունն է ստացել Նիկոլ Փաշինյանը նախկին իշխանությունից, բայց խոսելով զբոսաշրջության ցուցանիշի մասին, նա ոչ միայն երբեւէ չի հիշատակում, թե ինչի շնորհիվ է դա տեղի ունենում, այլեւ իրեն բնորոշ ոճով ուրիշի արածը ներկայացնում է որպես իր ձեռքբերում: Մինչդեռ, դատելով 2017 թ.-ին սկսված եւ 2018 թ.-ին առաջին ամիսներին շարունակվող զբոսաշրջության աճի բուռն տեմպից, կարելի էր ենթադրել, որ այն կպահպանվեր նույն բարձր տեմպով, եթե չլինեին ապրիլ-մայիսյան դեպքերը Հայաստանում եւ եթե «հպարտ քաղաքացիները» իրական տնտեսական զարգացման փոխարեն չնախընտրեին ոչ իրատեսական եւ պոպուլիստական խոստումներն ու խոստացողին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԽԱՉԻԿ ԹՈԼՈԼՅԱՆԻ ՊԱՏՎԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԽԱՉԻԿ ԹՈԼՈԼՅԱՆԻ ՊԱՏՎԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Մի շարք երկրների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ  ժամանել են Եգիպտոս՝ մասնակցելու Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին։ «Al Qahera» լրատվական գործակալությունը...

ԿարդալDetails

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական