Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿՐԿԻՆ ՀՈԽՈՐՏՈՒՄ ԵՆ

20/09/2019
- 20 Սեպտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովը բացահայտ սպառնում է, թե` «էս սարն իմն է, էս ծառն իմն է»։ Ի՞նչ խոսք, այս հայտարարությունը մեկն է այն հարյուրավորներից, որոնցով պարոն Զաքիրն իր հայրենակիցներին խոստանում է «հետ բերել Ղարաբաղը»։ Անշուշտ, կասկած չկա, որ հայկական զինուժը պատրաստ է Զաքիրի բանակին դաս տալու (նախադեպերը շատ են)։

Զաքիր Հասանովը մոռացած լինի, որ իր պատրոն Իլհամ Ալիեւը պլանավորել էր 2016թ. ապրիլի 5-ին Աղդամի (Ակնա) մզկիթի մոտ սեղմել իր զինվորների ձեռքերը, բայց դա այդպես էլ երազ մնաց, որովհետեւ դեռ ապրիլի 3-ի կեսօրին իրենց տեղը գտան ենթադրաբար «Աղդամի մզկիթ գնացող» զինվորները… սպանված։

Հ.Գ. Դժբախտություն է, որ այս պարագայում, երբ թշնամին անդադար հոլովում է պատերազմը, ունենք մի խորհրդարան, որտեղ պատգամավորներ կան, որոնք խոսում են «լավ», «փոխված» ու «նոր» թուրքերի (ըստ այնմ` նաեւ ադրբեջանցի) հետ ընկերության ու բարեկամության մասին։

Նախիջեւանում ազերի սահմանապահների համար նոր բնակելի համալիրներ են կառուցվել

Ինչպես հայտնում է Ադրբեջանի ՊՆ ենթակայության ներքո գործող Armiya.az կայքը, Նախիջեւանի սահմանապահ դիվիզիայի 15-րդ ուղեկալի համար նոր բնակելի համալիր է կառուցվել, որի բացման արարողությանը մասնակցել է նաեւ «Նախիջեւանի ինքնավար հանրապետության» մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովը։

Ադրբեջանը չի պատրաստվում միանալ ՀԱՊԿ-ին. Հիքմեթ Հաջիեւ

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը հայտարարել է, որ իրենք այս պահին որեւէ կերպ չեն պատրաստվում անդամակցել ՀԱՊԿ-ին, թեեւ լավ հարաբերություններ ունեն անդամ պետությունների հետ, բացառությամբՙ ՀՀ-ի։

Հաջիեւը շեշտել է նաեւ, որ իրենք առեւտրատնտեսական լայն կապերի մեջ են ՀԱՊԿ անդամ պետությունների հետ, այդ թվումՙ ռազմական։

«Մենք ուշադիր հետեւում ենք ՀԱՊկ-ում տեղի ունեցող զարգացումներին», եզրափակել է Հաջիեւը։

«Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավարը ցինիզմի նոպա է ապրել

Վաղուց արդեն հայտնի է տխրահռչակ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավար Թուրալ Գյանջալիեւը կրկին հանդես է եկել ոչ սթափ, ցինիկ հայտարարությամբ։ Կոչ անելով միջազգային հանրությանըՙ Գյանջալիեւը նախՙ անօրինական է համարել Արցախում կայացած ընտրությունները եւ դատապարտել միջազգային կազմակերպությունների մուտքը Արցախՙ պատճառաբանելով, որ դա «ադրբեջանական տարածք է», եւ այնտեղ գնալու համար հարկավոր է ստանալ Ադրբեջանի Հանրապետության թույլտվությունը։

Գյալնջալիեւի ցինիկ հայտարարությանն օրեր անց «տրամաբանական» շարունակություն է տվել անեւ Ադրբեջանի մշակույթի նախարար Աբուլֆազ Գարաեւը ։ Վերջինս իր հերթին հայտարարել է, որ վաղ թե ուշ «ադրբեջանական հողերն ազատագրվելու են հայկական օկուպացիայից» եւ ադրբեջանական մի շարք տոներ անցկացվելու են Շուշի քաղաքում։

«Հայկական ագրեսիայի հետեւանքով տուժել են նաեւ Շուշի քաղաքի մի շարք հուշարձաններ, հետագայում մենք բազմաթիվ հուշարձաններ կտեղափոխենք Շուշի»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ

Հաջորդ գրառումը

«Data» ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆՆԵՐ. ՍՏԱՑԵ՛Ք ԿՐԿՆԱԿԻ ԵՎ ԴԵՌ ԱՎԵԼԻ ԻՆՏԵՐՆԵՏ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-ԻՑ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

«Data» ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆՆԵՐ. ՍՏԱՑԵ՛Ք ԿՐԿՆԱԿԻ ԵՎ ԴԵՌ ԱՎԵԼԻ ԻՆՏԵՐՆԵՏ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-ԻՑ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական